Սեդրակ Քոչարյանն Արթուր Վանեցյանից պահանջում է հրապարակավ հերքել զրպարտությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Սեդրակ Քոչարյանն Արթուր Վանեցյանից պահանջում է հրապարակավ հերքել զրպարտությունը

15:07 21.01.2019

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում՝ դատավոր Աիդա Դավթյանի նախագահությամբ, այսօր՝ հունվարի  21-ին, տեղի ունեցավ «Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արթուր Վանեցյանի» գործով նախնական դատական նիստը։

Հիշեցնենք՝ ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, հայց է ներկայացրել ԱԱԾտնօրեն Արթուր Վանեցյանի դեմ՝ պահանջելով «փոխհատուցել զրպարտության դիմաց և հրապարակայնորեն հերքել» 2018 թվականի սեպտեմբերի 11-ին մամուլի ասուլիսի ժամանակ Վանեցյանի հայտնած այն միտքը, թե «Ռոբերտ Քոչարյանը 6 միլիոն դոլար կաշառք պահանջելով՝ դարձել է «Կոնգրես» հյուրանոցի բաժնետեր»:

Հայցվոր կողմը հայցը պնդեց ամբողջությամբ, իսկ պատասխանող կողմը՝ առարկեց:

Նշենք, որ ո՛չ Սեդրակ Քոչարյանը, ո՛չ էլ Արթուր Վանեցյանը նիստին ներկա չէին:

Մինչ դատական նիստն սկսելը դատավորը կողմերին հարցրեց, թե արդյոք կո՞ղմ են, որ վեճը լուծվի հաշտությամբ: Սեդրակ Քոչարյանի շահերի ներկայացուցիչ Անի Ալավերդյանը հայտարարեց, թե հաշտությանը դեմ չեն, եթե պատասխանող կողմը հերքի տեղեկությունները, որոնք հրապարակվել են մամուլի ասուլիսի ժամանակ:

Արթուր Վանեցյանի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանն էլ ասաց, թե չեն կարող հաշտվել, քանի որ հայցվոր կողմը հաշտությունը տեսնում է միայն հայցի բավարարման ձևով: Վանեցյանի հնչեցրած արտահայտությունները չեն վերաբերում Սեդրակ Քոչարյանին։ Պաշտպանը հավաստեց, թե ընդհանրապես Արթուր Վանեցյանն այս գործով  ոչ պատշաճ պատասխանող է։ Ըստ նրա՝ այս  գործով պատասխանող պետք է ճանաչվեր Հայաստանի Հանրապետությունը:

Ըստ Վահագն Գրիգորյանի՝ հայցը ենթակա է մերժման, քանի որ հայցվորը «միայն ենթադրել է, որ դրանք (այդ խոսքերը-խմբ.) ուղղված են իրեն, քանի որ օբյեկտիվորեն այդ հայտարարություններից նման բան չի բխում»:

«Ինձ համար այն հանգամանքը մնում է չհիմնավորված, որ այս արտահայտությունները լսելիս սովորական ընթերցողը պետք է մտածի առաջին հերթին Սեդրակ Քոչարյանի մասին: Ես կարծում եմ, որ նման մոտեցումն անհիմն է, արտահայտությունները ոչ մի կերպ չեն կարող ուղղված լինել հենց Սեդրակ Քոչարյանին»,- ասաց Արթուր Վանեցյանի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքը

17:00 02.08.2025

«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքը

Թուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

16:51 02.08.2025

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

Պակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

16:46 02.08.2025

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

Ուկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 02.08.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

16:16 02.08.2025

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

Անգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

15:58 02.08.2025

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

BACK_TO_TOP