19:44 21.01.2019
ԱՄՆ-ի Քլարքի համալսարանի մի խումբ հայ և թուրք հետազոտողներ՝ պրոֆեսոր Թաներ Աքչամի ղեկավարությամբ ուսումնասիրել և դասակարգել են հայր Գրիգոր Գերգերյանի արխիվը։ Անթիվ փաստաթղթերից ու անգնահատելի վկայություններից կազմված այդ արխիվը հայր Գերգերյանը հավաքել է 1930-ական թվականներից մինչև իր կյանքի վերջը՝ 1988 թվականը։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը՝ հղում անելով թուրքական t24.com.tr կայքին:
Փաստաթղթերը վերաբերում են Հայոց ցեղասպանությանը, դրան նախորդող և հաջորդող ժամանակաշրջանին։
Մինչ օրս թեև ցեղասպանագետների և պատմաբանների մեծ մասին հայտնի էր Գերգերյանի արխիվի գոյության փաստը, սակայն այն գրեթե չէր օգտագործվել հետազոտողների կողմից։ Պատճառն այն էր, որ բոլոր փաստաթղթերն այստեղ ուղղակի թղթերի կույտ էին հիշեցնում, չկար որևէ դասակարգում, խմբավորում, հետևաբար կոնկրետ իրադարձության վերաբերյալ այդ արխիվում փաստեր գտնելը անասելի դժվար էր։
Իսկ պրոֆեսոր Աքչամի և 11 հոգանոց խմբի աշխատանքների արդյունքում արխիվի պարունակությունը խմբավորվել ու դասակարգվել է, ըստ բովանդակության առանձնացվել են երեք բաժիններ, փաստաթղթերի մեծ մասը արդեն թարգմանվել է անգլերեն և թուրքերեն, դրանց վերաբերյալ կազմել են կատալոգներ։
Ներկայումս Գերգերյան արխիվի առաջին բաժնում տեղ են գտել բացառապես օսմանյան փաստաթղթեր։ Դրանք հիմնականում Ցեղասպանության համար պատասխանատու «Միություն և առաջադիմություն» (“İttihat ve Terakki”) կազմակերպության ներկայացուցիչների դեմ 1920-21թթ․ Ստամբուլում իրականացված դատավարությունների ընթացքում ստացված վկայությունների ու ցուցմունքների արձանագրություններն են։
Նշվում է, որ այդ փաստաթղթերի բնօրինակները գտնվում են Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի արխիվում և հասանելի չեն ուսումնասիրության համար։ Սակայն այն ժամանակ նշված դատավարություններում որպես կողմ հանդես եկող Պոլսո Հայոց պատրիարքարանը իրավունք է ունեցել ստանալու բոլոր փաստաթղթերի կրկնօրինակները, որոնք և այնուհետև փոխանցվել են Երուսաղեմի Հայոց պատրիարքարանին և այդ կերպ պահպանվել։
Արխիվի երկրորդ բաժնում տեղ են գտել Գերգերյանի անձնական հետազոտությունները։ Այն ներառում է մասնավորապես Յոզգաթում և Կեսարիայում անցկացված դատավարությունների վերաբերյալ վկայություններ, ինչպես նաև «Միություն և առաջադիմություն» կազմակերպության պատասխանատուների վկայությունները։
Երրորդ բաժնում ընդգրկվել են Գերգերյանի կողմից այլ երկրներից ձեռք բերված արժեքավոր փաստաթղթերի բնօրինակներ։ Պոլսո Հայոց պատրիարքարանին պատկանող ֆրանսերեն և հայերեն փաստաթղթերն էլ այս բաժնի կարևոր մասն են կազմում։ Կան նաև Ավստրիայի, Գերմանիայի, Անգլիայի և ԱՄՆ-ի արխիվներից ձեռք բերված նյութեր։
Պրոֆեսոր Աքչամն ու իր թիմը Գերգերյան արխիվի վերաբերյալ արժեքավոր տեղեկություններ է հրապարակել նաև համացանցում՝ PDF ֆորմատով։ Դրանց շարքում տեղ է գտել նաև 1911թ Սիվասի (Սեբաստիա) Գյուրուն նահանգում ծնված Գրիգոր Գերգերյանի կյանքի պատմությունը, ում 16 քույր-եղբայրներից 10-ը և ծնողները 1915թ․ սպանվել են հենց նրա աչքի առաջ։
12:14 02.08.2025
Թրամփը հրամայել է տեղակայել երկու միջուկային սուզանավ՝ ի պատասխան Մեդվեդևի հայտարարություններիԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, շարունակելով իր վեճը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ, հայտարարել է, որ իր հռետորական սպառնալիքներին ի պատասխան կուղարկի երկու ամերիկյան միջուկային սուզանավ «համապատասխան տարածաշրջաններ»։ Նա չի մանրամասնել, թե որ տարածաշրջանների մասին է խոսքը։ «Հաշվի առնելով Ռուսաստանի նախկին նախագահ, այժմ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից արված խիստ սադրիչ հայտարարությունները, […] ...
12:08 02.08.2025
Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունըՄիջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...
11:47 02.08.2025
Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքումԼոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...
11:30 02.08.2025
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարարՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...