Ադրբեջանցիները խոսել են ՀՀ նախկին իշխանությունից և ԼՂ հակամարտությունից. Զոհրաբյանը մանրամասներ է ներկայացրել ԵԽԽՎ-ից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 03 2024
  • $
    394.46
  • RUBLE
    4.27
  • 425.62
WEATHER
+7.09 oC

Ադրբեջանցիները խոսել են ՀՀ նախկին իշխանությունից և ԼՂ հակամարտությունից. Զոհրաբյանը մանրամասներ է ներկայացրել ԵԽԽՎ-ից

15:31 22.01.2019

Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի առաջին նիստում քննարկվել է 2018 թվականի դեկտեմբերի 9-ին Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեման: Ելույթներ են ունեցել նաև ադրբեջանական պատվիրակության անդամները: Նրանք կոշտ գնահատական են տվել նախկին իշխանության գործելաոճին, խուսափել են դրական գնահատել Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները և կրկին անդրադարձել են ԼՂ հիմնախնդրին: Հայկական պատվիրակության անդամներն արձագանքել են ադրբեջանցիների ելույթներին: Թեմայի վերաբերյալ SHANTNEWS.am-ը զրուցել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի հետ:

«Նրանք խոսում էին Հայաստանի նախկին իշխանություններից, որ այդ իշխանությունները եղել են «հանցագործ», և Եվրոպայի խորհուրդը ժամանակին ինչու՞ գնահատական չի տվել նրանց: Հայկական պատվիրակության անդամները պատասխանեցին, որ ժողովրդավարությունից, հանցագործ իշխանություններից խոսելու իրավունք Ադրբեջանը չունի: Մի երկիր է, որտեղ ժողովրդավարությունը միայն գրքերից է ծանոթ, ընդհանրապես իրավունք չունի գնահատական տալու Հայաստանին որևէ կոնտեքստում»,- ասաց Զոհրաբյանը:

Ադրբեջանական պատվիրակության անդամներն անդրադարձել են նաև ԼՂ հակամարտության թեմային:

«Նրանք ասում էին, որ Եվրոպայի խորհուրդը պետք է անի առավելագույնը` ղարաբաղյան կոնֆլիկտը հնարավորինս շուտ լուծելու համար: Ես հիշում եմ՝ անգամ տարիներ առաջ այստեղ քննարկվում էր Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի հալոցքի թեման՝ գլոբալ տաքացման կոնտեքստում: Անգամ այդ թեմայի շրջանակում նրանք բնականաբար խոսեցին ԼՂ հակամարտությունից»,- ասաց Զոհրաբյանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Զելենսկին օգնություն է խնդրել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահից

22:07 28.03.2024

Զելենսկին օգնություն է խնդրել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զանգահարել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնին, պատմել մարտական ​​գոտում տիրող իրավիճակի մասին և օգնություն խնդրել։ «Կոնգրեսի կողմից Ուկրաինային տրամադրվող օգնության արագ հաստատումը չափազանց կարևոր է: Մենք տեղյակ ենք, որ Ներկայացուցիչների պալատում կան տարբեր դիրքորոշումներ, թե ինչպես դա անել», – մեջբերում է նրա գրասենյակը պետության ղեկավարի խոսքերը: Ավելի վաղ […] ...

Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի զորավարժություններն ուղղված չեն այլ երկրների դեմ․ Չինաստանի ՊՆ

21:18 28.03.2024

Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի զորավարժություններն ուղղված չեն այլ երկրների դեմ․ Չինաստանի ՊՆ

Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի համատեղ ռազմածովային զորավարժությունները, որոնք տեղի են ունեցել Օմանի ծոցում, ուղղված չեն եղել որևէ այլ երկրի դեմ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ու Ցյանը։ «Այդ զորավարժություններն ուղղված չեն որևէ կոնկրետ երկրի և որևէ կապ չունեն տարածաշրջանային իրավիճակի հետ»,- ասել է Ու Ցյանը։ Նա նշել է, […] ...

Ֆինլանդիան խոստովանել է, որ ԱՄՆ-ի հետ պաշտպանական պայմանագիրը կսահմանափակի իր ինքնիշխանությունը

20:29 28.03.2024

Ֆինլանդիան խոստովանել է, որ ԱՄՆ-ի հետ պաշտպանական պայմանագիրը կսահմանափակի իր ինքնիշխանությունը

Ֆինլանդիայում աշխատանքային խումբը եզրակացրել է, որ ԱՄՆ-ի հետ պաշտպանության համաձայնագիրը (DCA) կսահմանափակի երկրի ինքնիշխանությունը, հայտարարել է Ֆինլանդիայի ԱԳՆ-ն, որը գլխավորում է խումբը։ «Հետևաբար, որպեսզի խորհրդարանը համաձայնագրի հաստատման որոշում կայացնի, կպահանջվի երկու երրորդի մեծամասնությունը», – ավելացրել է գերատեսչությունը: Ֆինլանդիան, որը միացել է ՆԱՏՕ-ին, դեկտեմբերին համաձայնագիր է ստորագրել ԱՄՆ-ի հետ, որը նախատեսում է իր տարածքում զորքեր տեղակայել։ […] ...

Ղրղզստանը պետության բարձրաստիճան պաշտոնյաների ուղեւորությունների համար ինքնաթիռ է գնել

20:18 28.03.2024

Ղրղզստանը պետության բարձրաստիճան պաշտոնյաների ուղեւորությունների համար ինքնաթիռ է գնել

Ղրղզստանի իշխանությունները ձեռք են բերել A-320 ինքնաթիռ՝ պետության բարձրաստիճան պաշտոնյաների ուղեւորությունների համար։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով կառավարության մամուլի ծառայությանը։ «Airbus A320 օդանավը ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հայտնի է, որ գնված A-320 ինքնաթիռը արտադրվել է 2002 թվականին։ Կառավարության ղեկավարը նշել է, որ բյուջեի հաշվին ձեռք են բերվել հատուկ և […] ...

ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս

19:14 28.03.2024

ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս

Հայաստանի Հանրապետության կողմից Գազայի բնակչությանն ուղղված ավելի քան 30 տոննա կշռող մարդասիրական օգնությունը տեղափոխող ինքնաթիռը մարտի 28-ին վայրէջք է կատարել Եգիպտոսի ալ-Արիշ քաղաքի ռազմական օդանավակայանում։ Այս մասին տեղեկացնում են Եգիպտոսում Հայաստանի դեսպանությունից: Եգիպտոսում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը օդանավակայանում դիմավորել է ուղեբեռը և օդանավի անձնակազմի հետ միասին այն հանձնել Եգիպտոսի Կարմիր մահիկ ընկերությանը, որի համակարգմամբ մեկ-երկու […] ...

Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար

19:09 28.03.2024

Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլկեր Տյուրկը BBC-ին տված հարցազրույցում հայտնել է, որ Գազայի հատվածում ստեղծված հումանիտար ճգնաժամը, որը վերածվում է մարդու կողմից առաջացած սովի, հիմնականում Իսրայելի մեղքով է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Տյուրկը BBC-ին հայտնել է, որ կա հավանականություն, որ Իսրայելը Գազայի հատվածում սովն օգտագործում է որպես պատերազմի զենք։ «Եթե այդ մտադրությունը հաստատվի, ապա դա կարող […] ...

BACK_TO_TOP