17:19 22.01.2019
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն անդրադարձել է վերջին երկու օրերի ընթացքում ամենահաճախ քննարկվող թեմաներին՝ մարզպետների պարգևավճարներին, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի աշխատանքից ազատմանը և այլն: Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հետևելով վերջին երկու օրերի ամենահաճախ քննարկվող թեմաներին, ուզում եմ անել մի քանի դիտարկում։ Զարմանալիորեն ամենաքննարկվածը դա մարզպետների այսպես կոչված «շռայլ» պարգևավճարներն էին։ Եվ այս համատեքստում մեզ որոշները համեմատում են նախկինների հետ, թե իբր տեսեք, սրանք նրանցից առանձնապես չեն էլ տարբերվում։ Ցավոք այս պահին ես որոշ մանրամասներ նախկին գործելակերպի վերաբերյալ չեմ կարող հրապարակել, քանի որ օրենքի պահանջներով եմ կաշկանդված: Սակայն, հաշվի առնելով այն, որ տվյալ հարցի հենց բարոյական կողմն էր ամենահաճախը շահարկվում, հարկ եմ համարում անդրադարձ կատարել հարցի հենց այդ կողմին։ Ես կարծում եմ, որ այս դիսկուրսում ամբողջությամբ անտեսվել է պաշտոնյաների աշխատանքային ժամերից դուրս կատարած աշխատանքը։ Իսկ արդյո՞ք քաղ. հասարակությունը կամ լրագրող հանրությունը տեղյակ է, որ ՀՀ կառավարության գրեթե բոլոր առանցքային պաշտոնյաները (այդ թվում մարզպետները) միջինը օրական 12-14 ժամ աշխատանքային գրաֆիկով են ապրում, չհաշված շաբաթ-կիրակիները։ Իսկ արդյո՞ք դա ևս հանրային ուշադրության պետք է արժանանա, թե այլ բան չէր էլ ակնկալվում, 14 էլ չէ, պիտի օրական 18 ժամ աշխատեն և ստացած աշխատավարձն էլ հանգանակեն բարեգործական կազմակերպություններին։ Եվս մոտեցում է, կարելի է քննարկել։
Հաջորդ կարևորագույն արձանագրումը հետևյալն է. Չնայած, որ մենք հստակ նպատակ ենք դրել պետական կառավարման ոլորտը մասնավորի հետ մրցունակ դարձնել, առնվազն աշխատավարձերի տեսանկյունից (մենք հավատացած ենք, որ ոլորտի լավագույն մասնագետներին պետական կառավարման համակարգ ներքաշելու այլ տարբերակ չկա), այնուամենայնիվ եղել է հստակ որոշում, որ դա չպետք է լինի բյուջեից հավելյալ միջոցների տրամադրման հաշվին (փաստացի որևէ այլ բյուջետային ֆինանսավորում պահանջող ծրագրի հաշվին), այլ ի հաշիվ միայն հմուտ և արդյունավետ կառավարման արդյունքում ձևավորված խնայողությունների։ Եվ հենց դա մենք իրականացրել ենք։ Ընդ որում, այսքան քննարկված մարզպետարանների հավելավճարների բաշխման աղբյուրների 80%-ը ոչ միայն առաջացել է ուղղակի խնայողությունների արդյունքում, այլ կոնկրետ աշխատավարձային ֆոնդի խնայողությունների հաշվին։
Իհարկե ողջունելի է, որ մամուլը մեր գործունեությանը խոշորացույցով է հետևում, բայց կարծում եմ այնուամենայնիվ այս պատմության մեջ օբյեկտիվության մեծ պակաս կա։Երկրորդ ամենաքննարկված հարցը բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի աշխատանքից ազատումն էր։ Հաշվի առնելով, որ կա տպավորություն, թե իբր տվյալ որոշումը անակնկալ էր պարոն Գրիգորյանի համար, հարկ եմ համարում նշել, որ նրան նախապես տեղեկացվել է վարչապետի որոշման մասին։
Հավելեմ նաև, որ տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնը վարչական պաշտոն է: Այն հանրային իշխանության մարմիններում նշանակովի պաշտոն է, որը զբաղեցնող պաշտոնատար անձն ապահովում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով տվյալ մարմնին վերապահված լիազորությունների արդյունավետ իրականացումը և պատասխանատվություն է կրում իր պաշտոնից բխող նպատակների և խնդիրների իրականացման համար:
Տեսչական մարմնի ղեկավարին պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:Իսկ առհասարակ կառավարության կադրային նշանակումները և ազատումները միտված են առավել բարձր մակարդակի մասնագետների ներգրավմանը, կառավարության աշխատանքի առավել արդյունավետ կազմակերպմանն ու առաջադրված նպատակների իրականացմանը»:
20:14 01.08.2025
ՀԷՑ-ի կողմից նախագծային ծառայությունների ձեռքբերման նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը իր բնականոն գործունեությունը ապահովելու և ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով նախատեսում է կազմակերպել գնման բաց մրցութային գործընթաց՝ ուղղված էներգետիկ ոլորտի նախագծային ծառայությունների ձեռքբերմանը (մալուխային, օդային գծեր, ենթակայանների կառուցում և այլ ինժեներական ենթակառուցվածքների ստեղծում): Այս մասին հայտնել են է ՀԷՑ-ից: «Ընկերության կողմից նախաձեռնվող մրցութային գործընթացի օբյեկտիվությունը, ներառականությունը և թափանցիկությունը ապահովելու նպատակով նախատեսվում […] ...
19:54 01.08.2025
Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովումԱվստրիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում, որը նվիրված էր Հելսինկիի եզրափակիչ ակտի 50-ամյակին: Այս մասին հայտնում են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից: Իր ելույթում դեսպան Հովհաննիսյանը, մասնավորապես, նշել է. «ԵԱՀԿ մասնակից պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության սկզբունքները շարունակում են ոտնահարվել: Ո՛չ ՄԱԿ-ի կանոնադրությունը, ո՛չ էլ Հելսինկիի եզրափակիչ […] ...
19:46 01.08.2025
Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել էՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է. տնային կալանքը փոխարինվել է վարչական վերահսկողությամբ։ Այս մասին սոցցանցում հայտնել է Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: «Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից ինձ տեղեկացրեցին, որ մասնակի բավարարվել են իմ և պաշտպան Հ.Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքները և վերացվել է Արմեն Աշոտյանի տնային կալանքը: Կիրառվել է վարչական հսկողություն, որի […] ...
19:34 01.08.2025
Նախկին «Մանկական աշխարհ» հանրախանութի տարածքում գտնվող՝ 943.602.000 դրամ արժողությամբ 2859.4 քմ մակերեսով հողամասը կվերադարձվի Երևան համայնքինԳլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ «Սոգլասիե Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության, երրորդ անձ՝ Կադաստրի կոմիտեի՝ ք.Երևան, Արամի 32 հասցեում գտնվող՝ (նախկին «Մանկական աշխարհ») կառուցապատման համար տրամադրված հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը դադարեցնելու և սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին։ Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 25-ի վճռով բավարարվել է […] ...
19:21 01.08.2025
Սյունիքի մարզում քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել էԱյսօր՝ օգոստոսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Վերին Խոտոնան գյուղի վարչական տարածքում քարով բարձված «Կամազ» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, կողաշրջման հետևանքով քարերը ամբողջությամբ թափվել են և փակել երթևեկելի գոտին: Վթարի հետևանքով տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է […] ...