Նարեկ Գուրուրյանին Հայաստան տեղափոխելու մասին դեռ վաղ է խոսել, կան ընթացակարգեր. փաստաբան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+34.09 oC

Նարեկ Գուրուրյանին Հայաստան տեղափոխելու մասին դեռ վաղ է խոսել, կան ընթացակարգեր. փաստաբան

19:09 22.01.2019

Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակից Նարեկ Գուրուրյանին Հայաստանին արտահանձնելու մասին խոսելը դեռ վաղ է: Փաստաբան Նորայր Նորիկյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց` ՀՀ Սահմանադրությամբ սահմանված կարգով ՀՀ քաղաքացիները, անկախ նրանից, թե որտեղ են՝ ՀՀ տարածքից դո՞ւրս են, թե՞ ոչ, ՀՀ պաշտպանության ներքո են, բայց այս փուլում հնարավոր չէ անդրադառնալ արտահանձնման հարցին:

«Հաշվի առնելով, թե որ երկրում է կատարվել հանցագործությունը, այդ երկրում պետք է օբյեկտիվ քննություն իրականացվի, ապա դատավարություն, և եթե նշված անձը մեղավոր ճանաչվի Ղազախստանի Հանրապետության իրավասու դատարանի կողմից, այդ դատական ակտը պետք է մտնի օրինական ուժի մեջ, անձը ենթարկվի քրեական պատասխանատվության և ազատազրկման:

Դրանից հետո գոյություն ունեն միջազգային կոնվենցիաներ, այդ թվում՝ դատապարտյալներին փոխանցելու մասին կոնվենցիա, և եթե ՀՀ-ի կամ դատապարտյալի կողմից համապատասխան միջնորդություն կներկայացվի` հետագա պատիժը կրելու համար նրան տեղափոխել Հայաստանի Հանրապետություն, բնականաբար, ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով, ինչպես նաև Հայաստանի կողմից վավերացված միջազգային պայմանագրերով, կոնվենցիաներով սահմանված կարգերով ու ընթացակարգերով նշված անձի` որպես դատապարտյալի տեղափոխումը կիրականացվի, բայց այս պահին շատ վաղ է խոսել այդ մասին»,- ասաց նա:

Փաստաբանը համոզված է` Գուրուրյանի արտահանձնումը Ղազախստանին կատարվելու է. եթե նա ՌԴ քաղաքացի լիներ, չէին արտահանձնի՝ հաշվի առնելով, որ նա ՀՀ քաղաքացի է, և եթե նա կարողանար գալ Հայաստան, Հայաստանը ևս կարող էր չարտահանձնել Գուրուրյանին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը հրամայել է տեղակայել երկու միջուկային սուզանավ՝ ի պատասխան Մեդվեդևի հայտարարությունների

12:14 02.08.2025

Թրամփը հրամայել է տեղակայել երկու միջուկային սուզանավ՝ ի պատասխան Մեդվեդևի հայտարարությունների

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, շարունակելով իր վեճը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ, հայտարարել է, որ իր հռետորական սպառնալիքներին ի պատասխան կուղարկի երկու ամերիկյան միջուկային սուզանավ «համապատասխան տարածաշրջաններ»։ Նա չի մանրամասնել, թե որ տարածաշրջանների մասին է խոսքը։ «Հաշվի առնելով Ռուսաստանի նախկին նախագահ, այժմ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից արված խիստ սադրիչ հայտարարությունները, […] ...

Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

12:08 02.08.2025

Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...

SHANTNEWS

12:00 02.08.2025

SHANTNEWS

Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում

11:47 02.08.2025

Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

11:30 02.08.2025

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

BACK_TO_TOP