14:57 23.01.2019
«Շուկայական տնտեսությունում որևէ ծառայության գին սահմանելու մեխանիզմ, եթե դա գնվում է ոչ պետության կողմից, իհարկե, չկա, և չի էլ կարող լինել: Նաև ես ուզում եմ էդ առիթն օգտագործել, նաև հղում անել դեղերի գների մասով: Պետությունը վճարովի ծառայությունների գին սահմանելու ֆունկցիա չունի, և իմ կարծիքով՝ չպետք է ունենա: Գինը պետք է ձևավորվի շուկայում՝ հարաբերականորեն արդար մրցակցության շնորհիվ»,- ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Ըստ Թորոսյանի՝ ստենտների գինը Երևանում սկսվում է 850 հազար դրամից, ամենաթանկը 1 մլն դրամ է: Տարբերությունը գնային առումով 15 տոկոս է, չկա 50 կամ 100 տոկոսի տարբերություն: Դա այն քաղաքացիների համար, ովքեր վճարում են։
«Իսկ պետության դեպքում գինը մեկն է, սահմանում ենք մենք՝ մեր հաշվարկների հիման վրա՝ ապահովելով որոշակի շահույթ ԲԿ-ի համար, որպեսզի նրանք վնասով չաշխատեն: Քանի որ Երևանում հիմա կա, եթե չեմ սխալվում, 11 ստենտավորման կենտրոն, իրենք են շահագրգռված, որպեսզի էդ գները լինեն առավելագույնս էժան, բայց ոչ երբեք այնքան, որ վնասով աշխատեն»,- հավելել է Թորոսյանը:
Առողջապահության նախարարն ասել է, որ կարծում է՝ այս տարի էլ ստենտների գների իջեցում կլինի: Պետությունը շահագրգռված է այնպես անել, որ մարդիկ չգնան ստենտավորման, քան թե գնան, ու ստենտը լինի մատչելի կամ «էժան»:
12:11 03.08.2025
Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո ԽիմենեսըԱմերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...
11:56 03.08.2025
Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...
11:42 03.08.2025
Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...
11:22 03.08.2025
Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձըՕգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...
11:08 03.08.2025
Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներԹուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...
10:59 03.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...