15:36 23.01.2019
«Առաջին անգամ Ուկրաինայի Օդեսա քաղաքում կայանալիք «Лига смеха» հումորային ամենամյա փառատոնին կմասնակցի նաև Հայաստանի թիմը»,- այս մասին այսօր՝ հունվարի 23-ին, տեղեկացրեց «Շանթ» հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող «Հումորի լիգա» նախագծի պրոդյուսեր Արմեն Սուքիասյանը:
Նա մանրամասնեց, որ թիմի վերջնական կազմն արդեն հայտնի է: 9 հոգանոց թիմն այսօր երեկոյան կմեկնի Օդեսա: «Лига смеха» փառատոնին մասնակցելու է մոտ 200 թիմ: Նախագիծը ստեղծվել է 2015թ. «Квартал 95» ստուդիայի և Drive Production ընկերության կողմից:
«Квартал 95» ստուդիայի հետ բանակցությունները սկսվել են մեկ տարի առաջ, և հենց նրանց համաձայնությամբ ենք սկսել «Հումորի լիգա» նախագիծն այստեղ Հայաստանում: Այս պահին մենք ոչ պաշտոնական ներկայացուցիչն ենք Հայաստանում»,- ասաց Արմեն Սուքիասյանը:
Օդեսայում կայանալիք փառատոնը հայ հանդիսատեսին հասանելի կլինի մարտի սկզբին «Շանթ» հեռուստաընկերության եթերում, իսկ արդեն մարտի կեսերից կցուցադրվեն քասթինգի օրագրերը: Մարտից կմեկնարկի նաև «Հումորի լիգայի» այս տարվա եթերաշրջանը:
«Հումորի լիգան» արդեն վերածվում է շարժման: Մենք ունենք ներկայացուցչություն Վանաձորում, որի հաղթողը կմասնակցի եթերին, ունենք ներկայացուցչություն Արցախում»,- ընդգծեց Արմեն Սուքիասյանը:
«Հումորի լիգայի» տնօրեն Արամ Մելիքյանն էլ ավելացրեց, որ Օդեսայում կայանալիք «Лига смеха»-ն հիմքն է իրենց ամբողջ խաղաշրջանի, իսկ ամենակարևորը գալա համերգն է: Թիմի նպատակն այդ գալա համերգին մասնակցելն ու Հայաստանը լավագույնս ներկայացնելն է:
«Հուսով ենք՝ մեր թիմն իր պրոֆեսիոնալիզմով, խաղով ու բեմական տեսքով ունակ կլինի և կկարողանա ըստ արժանվույն ներկայացնել մեր երկիրը այդ կարևոր համերգին: Փառատոնը 3 փուլից է բաղկացած: Առաջին երկու փուլերը հաղթողները հայտնվում են գալա համերգում: Տարբեր երկրներ ներկայացնող 200 թիմերից միայն 20-ին կհաջողվի հասնել գալա համերգին, իսկ կազմակերպիչները կընտրեն այն 14 թիմերին, որոնք նաև կհայտնվեն հեռուստատեսային եթերում»,- պարզաբանեց Արամ Մելիքյանը:
Փառատոնը թեմատիկ ուղղվածություն չի ունենալու:
«Ինչ վերաբերում է մեր ելույթին, իհարկե, կան նոր գրված բաներ, սակայն մենք նաև ընտրություն կանենք մեր ունեցած մեծ նյութից, որը տարիների ընթացքում հավաքել ենք Ռուսաստանի տարբեր ՈՒՀԱ-լիգաներում ելույթների ժամանակ: Այդ նյութի մեծ մասը հանդիսատեսը տեսել է նաև «Հումորի լիգայի» առաջին եթերաշրջանում, և ներկայացվող հումորը լինելու է Ուկրաինայի մենթալիտետին համապատասխան»,- ասաց «Հումորի լիգա» թիմի անդամ Վահե Խաչատրյանը:
Հայաստանը ներկայացնող թիմը կներկայանա «Մուլտի Արմյանի» անունով: Թիմին աջակցում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, իսկ ռազմավարական գործընկերը «Շանթ» հեռուստաընկերությունն է:
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...