Ստվերային պայմանավորվածությունները պետք է բացահայտի ոչ թե ԱՆ-ն, այլ ՏՄՊՊՀ-ն. Արսեն Թորոսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

Ստվերային պայմանավորվածությունները պետք է բացահայտի ոչ թե ԱՆ-ն, այլ ՏՄՊՊՀ-ն. Արսեն Թորոսյան

15:34 23.01.2019

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խոսել է նաև դեղերի գների մասին: Մասնավորապես անդրադարձել է այն հարցին, թե ինչքանով պետք է ԱՆ-ն զբաղվի ստվերային տնտեսության դեմ պայքարով։

«Ես կարծում եմ, որ ՏՄՊՊՀ-ն պետք է զբաղվի անառողջ մրցակցությամբ, ոչ թե առողջապահության նախարարությունը, ԱՆ-ն միայն քաղաքականության մշակման ֆունկցիա ունի: Այո՛, զուգահեռ, ներմուծումների նախկին կարգում կան թերություններ, և երեկ մենք կառավարության 8 որոշում նորից ուղարկեցինք կառավարություն, որպեսզի ընդունվեն դեղերի օրենքի հիման վրա:  Դրանցից մեկը զուգահեռ ներմուծումների նոր կարգն է: Զուգահեռ ներմուծումների նոր կարգը կամ այլ կարգավորումներ երբեք չեն բացառում, որ շուկայում գործող տնտեսվարողների միջև կարող են լինել ստվերային պայմանավորվածություններ դեղերի գների որոշման մեջ: Հանձնաժողովը պետք է պարզի, միջոցառումներ ձեռնարկի: Վերջին ժամանակներում, ես, անկեղծ ասած, չեմ հիշում նման միջոցառումներ նրանց կողմից կատարված»,- ասել է Թորոսյանը:

Արսեն Թորոսյանն ասել է, որ նախարարությունը դեմ չէ, որ դեղերն էժանանան, բայց եթե երկու խոշոր ներմուծողի միջև կա ստվերային պայմանավորվածություն, ենթադրենք՝ ասպիրինի գինը 100 դրամի փոխարեն դնել 900 դրամ, հենց ՏՄՊՊՀ պետք է գնա պարզի էդ պայմանավորվածությունը և պատասխանատվության ենթարկի այդ երկու ներմուծողներին: Դա ԱՆ-ն չպետք է անի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը

12:11 03.08.2025

Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը

Ամերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...

Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի

11:56 03.08.2025

Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի

«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...

Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա

11:42 03.08.2025

Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա

2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...

Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

11:22 03.08.2025

Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

Օգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...

Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներ

11:08 03.08.2025

Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներ

Թուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:59 03.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP