19:30 24.01.2019
Գյումրիի նախկին Տեքստիլ կոմբինատի հանրակացարանային մասնաշենքի ապամոնտաժման ժամկետները կերկարացվեն: Հանրակացարանային շենքը խիստ վթարային է ու այն ապամոնտաժելու թույլտվություն սեփականատերը 2017-ին է ստացել: Այս ընթացքում, սակայն, ապամոնտաժման գործնական քայլեր չեն ձեռնարկվել:
Շենքում 3 միայնակ ծեր է ապրում, որոնց բնակարանային ապահովման խնդիրը չի լուծվում: Շենքի սեփականատերը Ենոք Սարգսյանն է: Բնակիչները նրան չեն տեսել ու չեն ճանաչում, որովհետև հանրապետությունում չի բնակվում: Նա Ռուսաստանի Վլադիմիրի մարզի բնակիչ է: Համենայնդեպս, այդպես է նշված հայցադիմումում, որը նա ներկայացրել է Շիրակի մարզի առաջին ատյանի դատարան ու բնակիչներին վտարելու որոշում ստացել: Դատարանը որոշել է, որ բնակիչները պետք է շենքն ազատեն, իսկ քաղաքապետարանը առայժմ չի գտել համապատասխան տարածք, որը բնակիչների սրտով կլիներ:
«Մեզ այլ հանրակացարաններում են սենյակներ առաջարկել։ Մենք համաձայն չենք դուրս գալ մեկ հանրակացարանից՝ մեկ ուրիշը տեղափոխվելու պայմանով։ Մենք բնակարան ենք կորցրել ու պահանջում ենք, որ մեզ ապահովեն մեկ սենյականոց բնակարաններով: Մեր շենքը քանդել պատրաստվողներն են անընդհատ անհանգստացնում, թե արագացրեք, դուրս եկեք, որ շենքը քանդելու են»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել են շենքի բնակիչները։
Քաղաքապետարանի այլընտրանքային բնակտարածքի առաջարկներին բնակիչները չեն համաձայնում: Մյուս կողմից էլ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը տարածքն ազատելու որոշում է կայացրել: Սեփականատերն ու բնակիչները հիմա էլ այս որոշումն են վիճարկում Վերաքննիչ դատարանում: Բնակիչները նոր բնակարան են պահանջում, մյուս կողմից էլ իրենց իսկ հակասող քայլի են դիմել:
Գյումրիի փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթարյանն է բացատրում՝ նրանք դիմել են Վերաքննիչ դատարան ու պահանջում են տարածքն ազատելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանել, ինչը նշանակում է, որ ուզում են հանրակացարանային սենյակներում մնալ:
«Բնակիչները համաձայնության չեն եկել, նրանք գտնում են, որ Առաջին ատյանի դատարանի որոշումն անօրինական է ու բողոքարկել են, իսկ եթե համաձայնության գային սեփականատիրոջ հետ, բնակարանային այլ տարբերակներ կքննարկվեին։ Բայց հիմա դեռ այս որոշումն են դատարանում վիճարկում։ Ըստ այդմ՝ սեփականատերը պետք է դիմի ապամոնտաժման թույլտվության ժամկետները երկարացնելու համար, քանի դեռ դատական վեճը չի լուծվել»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում տեղեկացրել է Գյումրիի քաղաքապետի տեղակալ Վաղարշակ Մխիթարյանը։
Ապամոնտաժման վերջնաժամկետ սահմանված էր փետրվար ամիսը: Արդեն պարզ է, որ մինչ այդ շենքը չի քանդվելու, իսկ մինչ այդ, թե վթարային շենքում քանի փլուզումներ կլինի ու դա ինչ հետևանք կունենա, ոչ ոք անվտանգության երաշխիք չի տալիս:
19:05 02.08.2025
Հայկ Մուսախանյանը՝ ԲԱՏԷ-ի ֆուտբոլիստՀայկ Մուսախանյանը համալրել է ԲԱՏԷ-ի կազմը։ Այս մասին հայտնում է բելառուսական ակումբի մամուլի ծառայությունը: Կողմերը կնքել են կես տարվա պայմանագիր, որի ժամկետը կսպառվի 2026 թվականի հունվարի 1-ին: 27-ամյա Մուսախանյանը 2025 թվականի հունվարին միացել էր «Ալաշկերտին», որի կազմում մասնակցել է 12 հանդիպման: Նոր թիմում Հայկ Մուսախանյանը կխաղա «6» համարի մարզաշապիկով: ...
18:58 02.08.2025
ՀԱՄԱՍ-ը հաստատել է, որ զենքը վայր չի դնի, քանի դեռ Իսրայելը շարունակում է օկուպացիանՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հաստատել է, որ չի զինաթափվի քանի դեռ իսրայելական օկուպացիան շարունակվում է և պաղեստինցի ժողովրդի իրավունքները լիովին վերականգնված չեն։ Այս մասին ասվում է շարժման պաշտոնական Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ՝ կապված «որոշ լրատվամիջոցների կողմից ԱՄՆ նախագահի հատուկ դեսպան Սթիվեն Ուիթքոֆին հղում անելով ՀԱՄԱՍ-ի կողմից զենքը վայր դնելու պատրաստակամության մասին հաղորդագրությունների» հետ։ «Մենք կրկին […] ...
18:47 02.08.2025
Ուկրաինայի ՊՆ-ը ավելի քան 190 միլիոն դոլար է հատկացրել երկրի զինված ուժերին անօդաչու համակարգերի տրամադրման համարՈւկրաինայի պաշտպանության նախարարությունը 8 միլիարդ գրիվնա (191,8 միլիոն դոլար) է հատկացրել «Անօդաչու թռչող սարքերի գիծ» նախագծում ներգրավված զորամասերի անհետաձգելի կարիքների համար։ Այս մասին հայտնել է պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը։ «Մենք ավելացնում ենք ուկրաինական անօդաչու թռչող սարքերի մեջ ներդրումները և ամրապնդում պաշտպանական ուժերը։ Գերագույն գլխավոր հրամանատարի շտաբի որոշման համաձայն՝ Պաշտպանության նախարարությունը հաստատել է ուկրաինական բանակի կարիքների […] ...
18:36 02.08.2025
Ո՞վ իդեալական մրցակից կլինի Ծառուկյանի համարԱրման Ծառուկյանի մենեջեր Սայաթ Աբդրահմանովը նշել է, թե ով իդեալական մրցակից կլինի UFC-ի առաջատար հայ մարտիկի համար, հաղորդում է Sport24-ը: «Իդեալական մրցակիցը կամ Ջասթին Գեյջին է, կամ Փեդի Փիմբլեթը։ Բայց նրանք երկուսն էլ հրապարակավ հայտարարել են, որ չեն ցանկանում մենամարտել Արմանի հետ, ինչպես Տոպուրիան։ Սա շատ բան է ասում։ Նրանք հասկանում են Արմանի մակարդակը, հասկանում […] ...
18:28 02.08.2025
Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկաԹուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (Ակ Փարթի) «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ 2027 թվականին հնարավոր արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա։ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն նախկինում թույլատրել էր հանրապետությունում նախագահական ընտրություններ անցկացնել 2027 թվականին։ «Նման օրակարգ չկա», -«ՌԻԱ Նովոստի»-ին ասել են կուսակցությունից, երբ խնդրել են մեկնաբանել 2027 թվականին արտահերթ նախագահական ընտրությունների հավանականությունը։ ...
18:17 02.08.2025
Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայիԱմերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը կարծում է, որ երբ արհեստական բանականությունը (ԱԲ) դառնա ինքնագիտակից և մտածող, աշխարհը, հավանաբար, կնմանվի սիմուլյացիայի, որտեղ մարդիկ կլինեն երկրորդական կերպարներ։ X սոցիալական ցանցի օգտատերերից մեկը գրել է, որ երբ ստեղծվի արհեստական ընդհանուր ինտելեկտ (ԸԸԻ), որը հայտնի է նաև որպես ուժեղ կամ ընդհանուր ինտելեկտ, «մենք պարզապես կդառնանք սիմուլյացիայի երկրորդական կերպարներ»։ Կարծիք կա, […] ...