16:47 24.01.2019
Գյումրիում ծանր արդյունաբերության ճյուղի վերագործարկման ուղղությամբ մասնավոր ներդրումներն, ինչպես նաև պետական ծրագրերը բացակայում են: Մեքենաշինությունն անհեռանկարային է դարձել, ինժեներական ու նորարարական բոլոր նախագծերը մնում են թղթի վրա: Օրինակը Պոլիտեխնիկական ինստիտուտի և Ճարտարագիտական ակադեմիայի Գյումրիի բաժանմունքի համատեղ մշակած նախագիծն է: Նոր տեխնոլոգիաների կիրառմամբ ստեղծվել է քար կտրող մեքենա, որն արտադրողականությամբ չի զիջում եղածներին, բայց, նախադեպերն աչքի առաջ ունենալով, գիտնականները քիչ հավանական են համարում, որ այս մեկն արտադրությունում կիրառություն կստանա:
70 տարուց ավելի է՝ մարզում քարի հանույթի համար օգտագործվում են քար կտրող այս մեքենաները, որոնք արտադրվում են Գյումրիի «Քարհատ մեքենա» ընկերությունում: Արթիկի տուֆի հանքերում են կիրառում, բայց հին մեքենաների պատճառով հանույթն ավելի քիչ է ստացվում, քան թափոնները: 2 տարի առաջ էր, որ ուժեղ հեղեղը հանքերից թափոնները քշել, բերել էր Արթիկ քաղաք և մեծ վնասներ հասցրել շինություններին:
Ինժեներներն առաջարկում են ձերբազատվել այս թափոններից: Նախագծել են քար կտրող մեքենա, որը թափոններ չի առաջացնում: Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի Գյումրիի բաժանմունքի ղեկավար Ջոն Ասատրյանն ասում է, որ իրենց ստեղծած մեքենան քարի փոշուց բացի, այլ թափոններ չի առաջացնում:
Սա նոր մեքենայի միակ առավելությունը չէ: Եղած ծանրաքարշ, ռելսերով աշխատող, արդեն դարն ապրած մեքենաների փոխարեն գիտնականներն առաջարկում են ավելի որակյալն ու կոմպակտը, որը կրկնակի էժան է ու ավելի ճկուն: Ըստ Ջոն Ասատրյանի՝ այն կրկնակի նվազեցնում է քարի ինքնարժեքը: Ծանրաքարշերին փոխարինելու հավակնող նոր մեքենան սովորական ինքնաթափի չափերով է, որի նախագծի մշակմանը մասնակցել ու իրենց հավանությունն են տվել ոչ միայն «Քարհատ մեքենա» ընկերության աշխատակիցները: Ընկերության լիազոր ներկայացուցիչ Դավիթ Ղազանչյանն ասում է, որ գործարանի արտադրած մեքենաներից նոր նախագծածը բավական թեթև է ու դյուրաշարժ:
Մեքենան նախագծվել է 2 տարում՝ Գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ: Նորարարությամբ հետաքրքրված են նաև արտասահմանյան ընկերությունները: Բայց Պոլիտեխնիկի գիտնականներն այդպես էլ չկարողացան 3 տարվա մեջ լուծել ֆինանսավորման հարցը, որպեսզի մեքենայի նմուշը պատրաստվեր, որ պատվերներ գտնեին ու սերիական արտադրություն կազմակերպեին: Ջոն Ասատրյանի խոսքերով՝ Գիտության կոմիտեում հայտնել են, որ ներդրումների խնդիրն իրենց պարտականությունը չէ: Իսկ Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարությունը ֆինանսներ չունի: Ըստ Ջոն Ասատրյանի՝ տրամաբանորեն պետք է, որ ներդրումների հարցում շահագրգիռ լինեն մեքենան շահագործողները, այսինքն՝ հանքատերերը, բայց նրանք էլ ազատ միջոցներ չունեն:
Իսկ նոր մեքենայի նմուշն ունենալու դեպքում հենց «Քարհատ մեքենա» ընկերությունն էլ կստանձնի դրա պատրաստումը: Գործարանը 2 ամիս է՝ չի աշխատում, քար կտրող մեքենաների համար պատվերներ վաղուց չկան: Միակ շուկան Ղազախստանն էր, որն էլ հրաժարվել է պատվերներից: Ըստ լիազոր ներկայացուցչի՝ իրենք ունեցած հնարավորություններով չեն կարող մրցակցել արտերկրի սարքաշինարարների հետ: Նոր շուկաներ փնտրելն արդեն ավելորդ է, ասում է ընկերության լիազոր ներկայացուցիչը: Համաշխարհային նորարարություններից վաղուց հետ են ընկել: Ինժեներներին մտահոգում է այն, որ քարի հանույթի մշակման բնագավառում պետական ռազմավարական որևէ ծրագիր չկա, մարզի գիտական ներուժը որևէ տեղ չի օգտագործվում: Արտադրություններին կից կոնստրուկտորա-տեխնոլոգիական բյուրոները տարիներ առաջ փակվեցին առանց վերաբացման հեռանկարի:
13:14 02.08.2025
Տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման ռազմավարական ուղիները. Forbes ամսագրում հրապարակվել է Մխիթար Հայրապետյանի հոդվածըՕգոստոսի 1-ին հեղինակավոր Forbes ամսագրում հրապարակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հեղինակած հոդվածը, որը ներկայացնում է զարգացող կիսահաղորդչային և արհեստական բանականության հաբեր մուտք գործելու կարևորությունն ու ռազմավարական ուղիները։ Հոդվածում Մխիթար Հայրապետյանը խորը վերլուծությամբ ներկայացնում է այն մարտահրավերներն ու հնարավորությունները, որոնք ծառանում են զարգացող երկրներում տեխնոլոգիական ներդրումների իրականացման ճանապարհին։ Ըստ նախարարի՝ ներդրումային որոշումներ […] ...
13:00 02.08.2025
Սելարայանի գեղեցիկ գոլն ու «Բելգրանոյի» հաղթանակը․ Արգենտինայի գավաթԱրգենտինայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Բելգրանոն» 2-0 հաշվով հաղթել է «Ինդեպենդյենտեին»։ «Բելգրանոյից» ամբողջ հանդիպմանը մասնակցել է թիմ ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, որը նաև գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել 71-րդ րոպեին։ Սելարայանը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Սելարայանի թիմը դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի «Աթլետիկո Տուկուման» – «Նյուելս Օլդ Բոյս» զույգի […] ...
12:49 02.08.2025
Արմավիրի համայնքային ոստիկաններին տեսնելով` երիտասարդը դիմեց փախուստի. նրա ձեռքին եղած կիսաչոր կանեփը կշռում էր մոտ 12 կիլոգրամՀամայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Արևիկ գյուղի բնակչ 53-ամյա մի տղամարդ հողամասում աճեցնում է կանեփ ու նաև ապօրինի պահում է թմրամիջոց։ Տեղեկությունը ստուգվեց հուլիսի 30-ին: Մինչ համայնքային ոստիկանները կհասնեին սեփականաշնորհված հողամաս` ճանապարհին նկատեցին մի երիտասարդի, որը կանեփի բույսեր ձեռքին վազում էր։ Ժամը 14.35-ին նա ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին: Պարզվեց, որ փախչողը […] ...
12:40 02.08.2025
Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողի․ խափանման միջոցը կալանքՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին հուլիսի 31-ի առավոտյան: Ժամը 10-ին Կոմիտասի պողոտայում հայտնաբերվեց և վարչություն տեղափոխվեց մայրաքաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ 40-ամյա տղամարդ։ Նա հուլիսի 23-ից հետախուզվում էր զենքի կամ նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու […] ...
12:39 02.08.2025
Թուրքիայում ձերբակալվել են ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ կասկածվող անձինքԹուրքիայի իրավապահ մարմինները երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Բուրսայում ձերբակալել են չորս անձանց, որոնք կասկածվում են հանրապետությունում ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ, հաղորդում է կառավարամետ «Türkiye» թերթը։ Ըստ տեղեկությունների՝ իրավապահ մարմինների աշխատակիցները Բուրսա նահանգի մուտքի մոտ կանգնեցրել են կասկածելի մեքենա, և ուղևորներից առգրավվել է երկու ձեռքի նռնակ։ «Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի բյուրոյի կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, […] ...
12:35 02.08.2025
Իրավապահները Տափերական գյուղում հայտնաբերել են հրացաններՔրեական վարույթի շրջանակում, դատարանի որոշմամբ, հուլիսի 30-ին Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի մարզային քննչական վարչության ծառայողները խուզարկել են Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ 27-ամյա երիտասարդի տունը՝ հայտնաբերելով երկու հրացան։ Պարզվել է, որ դրանք տարիներ առաջ երիտասարդի հայրն է բերել Լեռնային Ղարաբաղից։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...