ՀՀ նախագահի տիկինն այցելել է «Բարի տնակ» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+39.09 oC

ՀՀ նախագահի տիկինն այցելել է «Բարի տնակ»

13:06 24.01.2019

ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանն այսօր այցելել է «Բարի մամա» բարեգործական կազմակերպություն, որի նպատակն է կանխարգելել հաշմանդամության պատճառով նորածիններին լքելու գործընթացը, աջակցել մանկատան՝ հաշմանդամություն ունեցող սաներին, նպաստել երեխաների և նրանց կենսաբանական ընտանիքների միավորմանը: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի տիկինը եղել է «Բարի մամա» բարեգործական կազմակերպության, այսպես ասած, կեցավայրում՝ «Բարի տնակ»-ում, որի ջեռուցման հարցը լուծվել է ՀՀ նախագահի աշխատակազմի նվիրատվության արդյունքում: Նվիրաբերվել է 2 մլն 664 հազար դրամ:

«Բարի տնակ», «Բարի մամա» կոչվող բարեգործությունը համեստորեն, սուս ու փուս իրենց գործն արել են, և շատ հայտնի չեն, ինձ համար հայտնագործություն էր պարզել, որ այս բարեգործությունը գոյություն ունի: Եվ հիմա, առաջին անգամ, մտնելով իսկապես այս բարի տեսքով տնակը, շատ տպավորված եմ և հուսով եմ, որ կկարողանամ օգնել իրենց ինչով կարող եմ: Եվ, վստահ եմ, որ իրենք շատ հաջող ապագա ունեն»,- ասել է  Նունե Սարգսյանը:

Նունե Սարգսյանն ասել է, որ աշխարհում հիմա հաշմանդամությունն այլևս կոծկված չէ: Պետք է անել հնարավորը, որ կարիքներ ունեցող ու հաշմանդամ երեխաները դառնան հասարակության լիարժեք անդամ: Ինչ վերաբերում է նրան, թե ինչ է պետք անել հենց Հայաստանում, ասել է.

«Պետք է մոտեցումը փոխենք հաշմանդամություն ունեցող երեխաների ու այլ անձանց հանդեպ: Համարենք, որ նրանք մեր մասն են: Նրանք առողջ են, բայց ինչ-որ թերություն ունեն, բայց մարդիկ բոլորը թերություն ունեն: Մեկն, ասենք, չար մարդ է, դա էլ հաշմանդամություն է: Չարություն ունենալը սրտի մեջ, դա հաշմանդամություն է, նախանձ լինելը հաշմանդամություն է, բայց, ասենք, կույր լինելը, համր լինելը, չլսելը, վերջույթների պակաս ունենալը և այլն, հենց դա է համարվում հաշմանդամություն, ինչո՞ւ: Կարևոր է, որ մենք փոխենք մեր մոտեցումն էսպիսի անձանց ու մանուկների հանդեպ, նրանց ընդունենք մեր մեջ»:

ՀՀ նախագահի տիկինը կարևորել է խնդիրներ ունեցող փոքրիկներին արվեստ ու արհեստ սովորեցնելը, ինչի արդյունքում նրանք չեն մեկուսացվի ու մենակ չեն զգա: Պետք է հանել այդպիսի երեխաներ ունեցող ընտանիքներում կարծրացած այն մոտեցումը, թե նրանք թերի են:

«Մեր քաղաքում պետք է հարմարություններ ստեղծենք այսպիսի անձանց մոբիլ շարժման համար: Մայթերը հարմար չեն, պետք է հարմարեցնել, պետք է էսկալատորներ, վերելակներ ավելացնենք շինություններում, անցումներում, որպեսզի այդ մարդիկ հեշտությամբ դուրս գան ու ճամփորդեն»,- հավելել է Նունե Սարգսյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:17 02.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...

BACK_TO_TOP