Նարեկ Գուրուրյանի կալանավորման ժամկետը երկարացվել է 10 օրով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2024
  • $
    388.00
  • RUBLE
    4.16
  • 416.21
WEATHER
+23.09 oC

Նարեկ Գուրուրյանի կալանավորման ժամկետը երկարացվել է 10 օրով

17:48 24.01.2019

Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակից Նարեկ Գուրուրյանին Ղազախստանին արտահանձնելու գործով դատական հերթական նիստի ժամանակ որոշում է կայացվել Գուրուրյանի կալանավորման ժամկետը դարձնել 40 օր:

SHANTNEWS.am-ի աղբյուրը տեղեկացրեց, որ Նարեկ Գուրուրյանի ինքնազգացողությունը նորմալ է: Նա հայտնեց, որ երկուշաբթի պաշտպանական կողմը պատրաստվում է բողոքարկել այս որոշումը:

Մեր աղբյուրը փոխանցեց, որ իրենք արդեն նամակներ են գրել ՌԴ-ում Հայաստանի դեսպանին, ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանին, ՌԴ գլխավոր դատախազությանը, իսկ վաղը պիտի փորձեն հնարավորություն ստանալ, որ փաստաբանից բացի, նաև իրենցից որևէ մեկը Նարեկի հետ տեսակցելու իրավունք ստանա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փարիզում ցույցի ժամանակ տեղի ունեցած անկարգություններից հետո 12 ոստիկան հոսպիտալացվել է

21:10 01.05.2024

Փարիզում ցույցի ժամանակ տեղի ունեցած անկարգություններից հետո 12 ոստիկան հոսպիտալացվել է

Փարիզում 12 ոստիկաններ հոսպիտալացվել են արհմիությունների մայիսմեկյան երթի ժամանակ ագրեսիվ ցուցարարների հետ բախումներից հետո։ Այս մասին հայտնում է BFMTV-ն՝ հղում անելով Փարիզի ոստիկանության պրեֆեկտուրային։ Նրանցից 7-ը վիրավորվել են «գյուղատնտեսական ռումբի» պատճառով։ Թե ինչ հանգամանքներում են վիրավորվել մնացած հոսպիտալացված ոստիկանները, չի նշվում։ Նախնական տվյալներով՝ բերման են ենթարկվել Փարիզում տեղի ունեցած բախումների 45 մասնակից։ ...

Boeing-ը կարող է նոր մրցակից ունենալ. Bloomberg

20:56 01.05.2024

Boeing-ը կարող է նոր մրցակից ունենալ. Bloomberg

Բրազիլական Embraer ինքնաթիռներ արտադրողը դիտարկում է նոր նեղ կորպուսի ինքնաթիռի մշակումը, որն ուղղակիորեն մրցակցելու է Boeing 737 MAX-ի և Airbus A320-ի հետ երկու ընկերությունների շուկայի հիմնական հատվածում: Այս մասին գրում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանց խոսքով՝ ներքին գնահատականները ցույց են տվել, որ Embraer-ն ունի անհրաժեշտ տեխնոլոգիական իրավասություններ և արտադրական հնարավորություններ նոր սերնդի ինքնաթիռ ստեղծելու […] ...

Հայտնի է դարձել Փարիզի Օլիմպիադայի մասնակիցների ճաշացանկը

20:40 01.05.2024

Հայտնի է դարձել Փարիզի Օլիմպիադայի մասնակիցների ճաշացանկը

2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի կազմակերպիչները հրապարակել են մրցույթի մասնակիցների ճաշացանկը։ Այս մասին հայտնում է Le Parisen-ը։ Աղբյուրի համաձայն՝ մասնակիցները կսնվեն մոլորակի ամենամեծ ռեստորանում, որը գտնվում է Սեն-Սեն-Դենիում։ Մարզիկները կփորձեն խոզի աղացած միս` թայլանդական ռեհանով, ծաղկակաղամբ և տապակած կարտոֆիլ` քրքումով, տապակած պղպեղ, սոխ, ծովախեցգետին, ինչպես նաև գառան միս: Փարիզի Օլիմպիական խաղերը կկայանան հուլիսի 26-ից […] ...

Գիտնականները նոր նմանություններ են հայտնաբերել ժամանակակից Երկրի և հին Մարսի միջև

20:29 01.05.2024

Գիտնականները նոր նմանություններ են հայտնաբերել ժամանակակից Երկրի և հին Մարսի միջև

ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և այլ երկրների գիտնականների միջազգային խումբը Մարսի Գեյլ խառնարանի լճի հատակին հայտնաբերել է մանգանի օքսիդների աննորմալ բարձր մակարդակ: Հետազոտությունը հրապարակվել է Journal of Geophysical Research: Planets (JGRP) գիտական ​​հրապարակման մեջ: Թիմը վերլուծել է NASA-ի Curiosity մարսագնացով հավաքված քարերը: Նյութերը ավազի, կավի և տիղմի խառնուրդ են։ Հետազոտող թիմը ուսումնասիրել է, թե ինչպես է մանգանը […] ...

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

20:21 01.05.2024

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Մինչ այս՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին դավաճան էր անվանել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանի խորհրդարանի պատգամավորները լիագումար նիստում շարունակել են երկրորդ ընթերցման շրջանակներում քննարկել օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը։ Հանդիպման մեկնարկին նախորդել էր պատգամավորների ծեծկռտուքը։ Խորհրդարանական […] ...

Իրանը թույլ է տվել ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում

19:42 01.05.2024

Իրանը թույլ է տվել ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում

ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչ Իրանում աշխատելու թույլտվություն է ստացել: Այս մասին հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Մենք ՄԱԳԱՏԷ-ի ոչ մի տեսուչի չենք արգելել գալ Իրան: ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի թույլատրվում է այցելել Իրան և ստուգումներ անցկացնել», -ասել է նա: ...

BACK_TO_TOP