Զինվորը հիվանդ լինելու իմիտացիա է արել. ՊՆ-ն նոր պարզաբանում է ներկայացրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+31.09 oC

Զինվորը հիվանդ լինելու իմիտացիա է արել. ՊՆ-ն նոր պարզաբանում է ներկայացրել

16:40 24.01.2019

Հայաստանի պաշտպանության նախարարությունը նոր պարզաբանում է ներկայացրել զինծառայող Յուրի Բրոյանի վերաբերյալ, որը զինծառայության օրերին հրաժարվել էր սննդից, իսկ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ նրան զորակոչել են՝ չնայելով հիվանդությանը։ Այժմ ներկայացվել է նոր պարզաբանում՝ արդեն փաստաբանի ներգրավվածությամբ:

Պարզաբանումը ներկայացնում ենք ստորև.

«14.01.19թ. ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն է ներկայացել փաստաբան Հայարփի Սարգսյանը, ներկայացնելով բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, առ այն, որ նա հանդիսանում է շարքային Յու. Բրոյանի շահերի պաշտպանը և ըստ ընթացակարգի, նրան տրամադրվել է աշխատասենյակ և թույլատրվել տեսակցելու շարքային Յու. Բրոյանի:

16.01.19թ. ՊՆ ՌՈ բուժծառայության միջոցով Յուրի Բրոյանը տեղափոխվել է ԿԿԶՀ հետազոտման, նույն օրը նյարդաբանը և թերապևտը ուղեգրել են ԵԿԶՀ հոգեբուժական բաժանմունք, վերը նշված հետազոտությունների արդյունքում բժիշկների կողմից ոչինչ չի հայտնաբերվել և տրվել են համապատասխան տեղեկանքներ առողջական վիճակի մասին, որոնց համաձայն զինվորը նյարդաբանական խնդիր չունի: Նույն գրառումն է կատարել նաև բժիշկ թերապևտը, իսկ հոգեբուժական բաժանմունքում տրվել է տեղեկանք, որ զինվորը հոսպիտալացվելու կարիք չունի, այդ ամենն իմիտացիա է, և տրվել է «թեթև մտավոր հետամնացություն դիրքորոշված վարք» ախտորոշումը:

Անհրաժեշտ ենք համարում նշել, որ փաստաբանի ներգրավվածությունից և ներկայացված միջնորդությունից հետո քննիչի կողմից որոշում է կայացվել նրան ուղարկել ստացիոնար ամբուլատոր փորձաքննության:

Քանի որ գործը գտնվում է քրեաիրավական տիրույթում, հարուցված է քրեական գործ, գործով ներգրավված է պաշտպան, ուստի ՀՀ պաշտպանության նախարարությունը ձեռնպահ է մնում անձի և քննության վերաբերյալ լրացուցիչ տեղեկության տրամադրման անհրաժեշտությունից, միաժամանակ տեղեկացնում է բոլոր շահագրգռված անձանց, որ պաշտպանության նախարարությունը առողջական խնդիրներ ունեցող անձանց բանակում պահելու շահագրգռվածություն բացարձակապես չունի: Պաշտպանության նախարարությունն իրականացնելու է քրեաիրավական վարույթի կայացված որոշումների շրջանակում համապատասխան գործողություններ զինծառայողի հետագա զինծառայության ընթացքի վերաբերյալ:

Ինչ վերաբերում է զինծառայողի ընթացիկ վիճակին, ապա, ինչպես վերը նշված է, ՊՆ-ը ևս մեկ անգամ հավաստում է, որ նրան պարբերաբար այցելում են ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի ներկայացուցիչները, ռազմական ոստիկանությունում նա գտնվում է մշտական հսկողության ներքո և առողջական վիճակի թեթև փոփոխության դեպքում անգամ, նա անմիջապես ուղարկվում է համապատասխան ռազմաբժշկական հաստատություն առողջական վիճակի մոնիթորինգի նպատակով:

ՊՆ-ը ողջունում է անկախ օրգանում անաչառ քննությունը և ինչպես նշեցինք պատրաստ ենք դրանից բխող իրավաչափ որոշումների իրականացմանը մեր մասով:

Այսպիսով փաստում ենք, որ խնդիրը գտնվում է ոչ թե ՊՆ տիրույթում, այլ իրավական: Եվ ինչպես նշել ենք նախկինում. Վերահաստատում ենք, որ ՀՀ ՊՆ-ը շահագրգռված չէ, որ հիվանդ զինծառայողներ ունենա իր շարքերում, ավելին, ՀՀ ԶՈւ-ում տեղ չունեն այն քաղաքացիները, որոնք նաև չեն ցանկանում ծառայել: Մեզ հարկավոր են գիտակից և նվիրյալ զինծառայողներ և ոչ թե իրական ու շինծու առիթներով ծառայությունից խուսափողներ:

Հիշեցնենք, որ շարքային Յու.Բրոյանի նկատմամբ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 3-րդ կայազորային քննչական բաժնում 20.09.18թ.-ի ՀՀ Քրեական օրենսգրքի 363 հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 90865318 քրեական գործը` ինքնավնասում կատարելու փաստով, իսկ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 4-րդ կայազորային քննչական բաժնում հարուցված թիվ 90214418 քրեական գործով՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 314 հոդվածի, 358.1 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 311 հոդվածի 1-ին մասով և 375 հոդվածի 1-ին մասով վերջինս ներգրավված է որպես տուժող:

Շարքային Յու. Բրոյանը ՊՆ ՌՈ ընդունիչ-բաշխիչ ընդունված օրվանից չի խոսել, տրված հարցերին պատասխանել է գլխի թեթևակի շարժումով: Առաջին օրը հրաժարվել է սննդից` պատճառաբանելով, որ քաղցած չէ, միշտ գտնվում է կուչ եկած վիճակում և ձեռքերը դողացնում է: Տարված բացատրական աշխատանքների շնորհիվ շարքային Յու. Բրոյանը ՊՆ ՌՈ ընդունիչ-բաշխիչում գտնվելու 2-րդ օրը սկսել է օգտվել սննդից: ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության բուժծառայության կողմից շարքային Յու. Բրոյանը օրը 2 անգամ ենթարկվում է բժշկական զննության, իսկ անհրաժեշտության դեպքում ուղեգրվում է զինվորական հոսպիտալ` համապատասխան հետազոտման:

Շարքային Յու. Բրոյանը ՊՆ ՌՈ բուժծառայության միջոցով 27.12.2018թ. ուղեգրվել է ԵԿԶՀ-ի հոգեբուժական բաժանմունք, որտեղ բժիշկների խումբը հետազոտել է շարքային Յու. Բրոյանին և տվել տեղեկանք, որ զինվորը հոսպի-տալացվելու կարիք չունի, այդ ամենն իմիտացիա է և տրվել է «թեթև մտավոր հետամնացություն դիրքորոշված վարք» ախտորոշումը»:

 

https://www.facebook.com/arcrun/posts/2096948160340781

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ջրափրկարարները ջրային մոտոցիկլով շրջված քաղաքացուն դուրս են բերել ափ

22:36 02.08.2025

Ջրափրկարարները ջրային մոտոցիկլով շրջված քաղաքացուն դուրս են բերել ափ

Օգոստոսի 2-ին, ժամը 20։28-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները նկատել են ջրային մոտոցիկլով շրջված քաղաքացու։ Ջրափրկարարներն ափից մոտ 700 մ հեռավորությունից դուրս են բերել քաղաքացուն և ջրային մոտոցիկլը։ ...

Թրամփի հայտարարությունն ու տարածաշրջանի ապաշրջափակումը. զրույց Տիգրան Գրիգորյանի հետ

22:23 02.08.2025

Թրամփի հայտարարությունն ու տարածաշրջանի ապաշրջափակումը. զրույց Տիգրան Գրիգորյանի հետ

Հայաստանի Հանրապետությունն այս շաբաթ ևս, ի դեմս վարչապետի մամուլի խոսնակի, անդրադարձավ ենթակառուցվածքների թեմային՝ ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու սեփական տարածքով անցնող տրանսպորտային կապուղիների այնպիսի տարբերակներ, որոնք անհամատեղելի են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության հետ։ Հիշեցնենք՝ այս հայտարարությունը տեղի է ունենում այն բանից հետո, երբ քննարկումներ սկսվեցին ԱՄՆ-ի […] ...

Իսրայելի բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի գումարտակի փոխհրամանատարի վերացման մասին

22:12 02.08.2025

Իսրայելի բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի գումարտակի փոխհրամանատարի վերացման մասին

Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են Գազայի հատվածում  պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման «Ալ-Ֆուրքան» գումարտակի փոխհրամանատարի ոչնչացման մասին։ «IDF-ն հարձակվել և սպանել է ահաբեկչական ՀԱՄԱՍ կազմակերպության Ալ-Ֆուրքան գումարտակի փոխհրամանատարին», – հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։ Հաղորդագրության համաձայն՝ ոչնչացված արմատականը պատասխանատու էր գումարտակի մարտական աջակցության համար և մասնակցել է Գազայի հատվածում բանակային ստորաբաժանումների դեմ բազմաթիվ հարձակումների կազմակերպմանը։ ...

SHANTNEWS

22:00 02.08.2025

SHANTNEWS

Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները

21:42 02.08.2025

Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները

Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների ցանկը 2025 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ: Տղամարդկանց ցուցակը գլխավորում է Շանթ Սարգսյանը։ Կանանց ցուցակը գլխավորում է Էլինա Դանիելյանը։ ...

Հայաստան-Վրաստան սահմանին զբոսաշրջային հերթեր են. Գևորգ Պապոյան

21:27 02.08.2025

Հայաստան-Վրաստան սահմանին զբոսաշրջային հերթեր են. Գևորգ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Հայաստան-Վրաստան սահմանին զբոսաշրջային հերթեր են։ Հա ժողովուրդ ջան, եթե ուզում ենք ունենալ շատ զբոսաշրջիկներ, ի թիվս այլ քայլերի, պետք է ոչ թե 10 տարին մեկ Հայաստան գան համաշխարհային աստղեր, այլ տարին մի քանի անգամ։ Ու հա, համաշխարհային աստղերն էլ մի […] ...

BACK_TO_TOP