«Ես ամեն ինչ անելու եմ, որ մեր բոլոր մանկապարտեզները սկսեն որակապես բարձրանալ». Հայկ Մարության – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

«Ես ամեն ինչ անելու եմ, որ մեր բոլոր մանկապարտեզները սկսեն որակապես բարձրանալ». Հայկ Մարության

21:54 24.01.2019

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է համայնքային ենթակայության մանկապարտեզների տնօրենների հետ: Հանդիպման նպատակը՝ ներկայացնել պահանջներն ու մոտեցումները, որոնց շրջանակում նախակրթարանները պետք է շարունակեն իրենց գործունեությունը:

Շնորհակալություն հայտնելով նվիրված ու պատասխանատու աշխատանքի համար՝ քաղաքապետն առանձնակի կարևորել է այն հիմնական պահանջների կատարումը, որոնք իրենց հերթին հարմարավետ ու հավասար պայմաններ կապահովեն մանկապարտեզներում:

«Շատ լավ իմանալով բոլոր այն խնդիրները, որոնք այսօր կան մանկապարտեզներում՝ հասկանում եմ, որ այսպես չի կարող շարունակվել: Ես ամեն ինչ անելու եմ, որ մեր բոլոր մանկապարտեզները սկսեն որակապես բարձրանալ: Սրա մեջ մտնում է ամեն ինչ. և աշխատավարձերի բարձրացում, և ուղղակի պայմանները, բայց դրա հետ մեկտեղ, դուք էլ պետք է դրա մասնակիցը դառնաք: Այս պրոցեսը կամք և խստություն է պահանջելու, նաև տհաճ ու հաճելի պահեր, բայց այս ամենի մեջով մենք պետք է անցնենք: Երկրները, պետությունները կայացել են այսպիսի ժամանակներում, երբ մարդիկ կանգ են առել մի պահ, հասկացել են, որ այլևս հնարավոր չէ այսպես առաջ գնալ ու սկսել են փոխվել: Ես կարծում եմ, որ մենք կարող ենք որակապես փոխել մեր մանկապարտեզների իրավիճակը: Մենք անելիք ունենք և այդ անելիքը խոսք չի, այդ անելիքը՝ ռեալ գործն է»,- նշել է քաղաքապետը:

«Ցանկալի արդյունքի հասնելու համար մանկապարտեզներում իրականացվող համակարգային բարեփոխումների գործընթացը պետք է լիարժեքորեն իրականացվի». նշել է քաղաքապետ Մարությանն ու պահանջել հետևողականություն առաջադրված խնդիրները լուծելու հարցում:

«Ամեն մի մանկապարտեզ տան նման է, եթե տան լամպը չես փոխում, բայց կարող ես և մութ է, կներես, դու ես մեղավոր, որովհետև այդ մեկ լամպն այդքան թանկ չէ: Ուրիշ բան, եթե պետք է, օրինակ, սանհանգույցը վերանորոգել, համաձայն եմ, այդտեղ պետք է միանանք մենք: Իմ խնդրանքը հետևյալն է. այն, ինչ դուք ձեր ուժերով կարող եք անել, արեք և եկեք մեզ ասեք, որ այս աշխատանքներն իրականացրել ենք, բայց որոշ աշխատանքների մասով էլ այսքան գումար է պետք, և մենք չունենք: Երբ պահանջում են, ու այցելում ես մանկապարտեզ և հասկանում, որ պայմանները 20%-ով կարող են լավանալ հենց տեղում, հասկանում ես որ այդ մարդը եկել է ինչ-որ բան ուղղակի ուզելու համար: Չի արել իրենից հասնող ամեն ինչը»,- ընդգծել է Հայկ Մարությանը :

«Աշխատանքային այն սկզբունքներն ու խաղի կանոնները, որոնք պետք է կիրառվեն մանկապարտեզներում, բխում են առաջին հերթին քաղաքի բնակիչների շահերից».  իր հերթին նշել է փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն ու ընդգծել, որ այդ սկզբունքների պահպանումը հստակ պահանջ է.

«Խնդրում ենք պահպանեք օրենքով տրված բոլոր այն իրավունքները, պարտականություններն ու լիազորությունները, որոնք ունեք: Գործեք միմիայն օրենքով և վստահեցնում ենք, որ որևէ մեկն իր աշխատանքային պրոցեսի ընթացքում որևէ խոչընդոտի չի հանդիպելու»,- նշել է Տիգրան Վիրաբյանը:

Տնօրենները տեղեկացվել են նաև, որ առաջիկայում քաղաքապետարանի վերահսկողության վարչությունը ստուգումների ինտենսիվ գործընթաց կսկի մանկապարտեզներում:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքը

17:00 02.08.2025

«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքը

Թուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

16:51 02.08.2025

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

Պակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

16:46 02.08.2025

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

Ուկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 02.08.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

16:16 02.08.2025

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

Անգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

15:58 02.08.2025

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

BACK_TO_TOP