11:42 25.01.2019
ՏՄՊՊՀ-ն այսօր հերթական նիստն է հրավիրել: Հանձնաժողովը ներկայացրել է մանրածախ առևտրի ոլորտում իրականացված լայնածավալ ուսումնասիրության արդյունքները: Ուսումնասիրությունը ներառել է հիմնականում գերիշխող սուպերմարկետների գործունեությունը («Երևան Սիթի», SAS, «Էվրիկա,» «Նոր Զովք», «Պարմա» և այլն) և վերջիններիս վարքագիծը՝ մրցակցության սահմանափակման տեսանկյունից:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ առևտրային խոշոր ցանցերը սահմանափակում են իրենց մրցակիցների գործունեությունը՝ մատակարարներին լրացուցիչ պայմաններ պարտադրելու միջոցով: Մասնավորապես, նրանք մատակարարին պարտադրել են բարձրացնել մրցակից առևտրի օբյեկտին վաճառվող ապրանքի գինը կամ դադարեցնել նրա հետ համագործակցությունը, երբ այդ օբյեկտն ապրանքը վաճառել է ավելի ցածր գնով: Սպառնացել են, որ կխզեն համագործակցությունն այդ մատակարարի հետ: Բացի այդ, խոշոր առևտրային ցանցերի կամայականության սկզբունքով է որոշվում, թե որ մատակարարի հետ պետք է աշխատեն և ինչ պայմաններով: Բացի այդ, մի շարք առևտրային ցանցեր զբաղվում են ինչպես ապրանքների արտադրությամբ, այնպես էլ ներմուծմամբ ու դրանց մանրամեծածախ առևտրով:
Հանձնաժողովը համարել է, որ գործունեության այս երեք տեսակները պետք է լինեն հստակ տարանջատված, քանի որ դա բացասաբար է ազդում մրցակցության վրա: ՏՄՊՊՀ-ն դիմել է կառավարություն՝ օրենսդրական փոփոխություններ կատարելու պահանջով:
ՏՄՊՊՀ-ի որոշմամբ՝ «Երևան Սիթի», SAS, «Էվրիկա,» «Նոր Զովք», «Պարմա», «ԷՄ ՋԻ» սուպերմարկետների և 150 խոշոր մատակարարների նկատմամբ զգուշացում է կիրառել: Կրկնության պարագայում կկիրառվեն օրենքով նախատեսված առավել խիստ պատասխանատվության միջոցներ:
17:17 03.08.2025
Գազայում սովից մահացածների թիվը հասել է 175-իԳազայի հատվածում վերջին շրջանում սովից մահացել է առնվազն 175 մարդ, այդ թվում՝ 93 երեխա: Այս մասին հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր Telegram ալիքում: «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներում գրանցվել է մահվան 6 դեպք՝ սովի և թերսնման պատճառով», – հայտնել է նախարարությունը։ Սովից մահացածների ընդհանուր թիվը հասել է 175-ի, այդ թվում՝ 93 անչափահաս։ Առողջապահության […] ...
17:00 03.08.2025
«Ցրվենա Զվեզդայի» մասնակցությամբ հանդիպումը հետաձգվել էՍերբիայի Սուպերլիգայի երրորդ տուրի «Վոյվոդինա» – «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը հետաձգվել է։ Այս մասին հայտնում է առաջնության պաշտոնական կայքը։ Որոշումը կայացվել է «Ցրվենա Զվեզդայի»` Լեհաստանի չեմպիոն «Լեխի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպմանն ավելի լավ պատրաստվելու համար։ «Վոյվոդինա» – «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը պետք է կայանար օգոստոսի 2-ին։ Սերբիայի չեմպիոնը «Լեխի» դեմ առաջին հանդիպումը կանցկացնի […] ...
16:42 03.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 3-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․82 դրամ: ...
16:21 03.08.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 3-8-ըԵրևանում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպավում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 3-8-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ ...
16:00 03.08.2025
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կոչ է արել գրավել ԳազանԻսրայելի ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրը բարձրացել է Երուսաղեմում Տաճարի լեռ: Այնտեղ գտնվելու ընթացքում նա կոչ է արել արագ պարտության մատնել պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժմանը, «ամբողջությամբ գրավել» Գազայի հատվածը և հետագայում ստեղծել պայմաններ անկլավի բնակիչների «կամավոր արտագաղթի» համար: «Հենց այստեղից՝ Տաճարի լեռան վրայից, այն վայրից, որտեղ մենք ապացուցեցինք Իսրայելի ինքնիշխանության հնարավորությունը, մենք պետք է ազդանշան […] ...
15:33 03.08.2025
ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում ռազմական ստորաբաժանում տեղակայելու հնարավորությունըՆԱՏՕ-ն կարող է որոշում կայացնել դաշնակից ուժերի գերմանա-հոլանդական կորպուս տեղակայելու մասին Էստոնիայի Պյարնու քաղաքում: Այս մասին հայտնել է ERR հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը: «Սա կազդի ոչ միայն մեր դաշնակիցների վրա, որոնք կատարում են հրամանատարական գործառույթներ, այլև էստոնացի զինծառայողների, այդ թվում՝ ժամկետային զինծառայողների վրա։ Սա ռազմավարական առումով կարևոր քայլ է Պաշտպանության ուժերի համար», – […] ...