11:57 26.01.2019
«Մշակութային քաղաք Գյումրիին համերգասրահ է պետք»,- SHANTNEWS.am–ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
Գյումրիում համերգասրահ ունենալու հարցը բազմիցս բարձրաձայնել է Գյումրիի Սիմֆոնիկ պետական նվագախմբի տնօրինությունը: Նախագահ Արմեն Սարգսյանից մեր թղթակիցը հետաքրքրվել է, թե երբ կքննարկվի Գյումրիում համերգասրահ ունենալու հարցը:
Ի պատասխան՝ Արմեն Սարգսյանը պատասխանել է.
«Իսկ դուք ի՞նչ եք կարծում: Ես ձեզ հետ համամիտ եմ՝ կունենաք: Այս քաղաքը համերգասրահի կարիք ունի, որը, իհարկե, մեծ ծրագիր է և մեծ ջանքեր է պահանջում, բայց եթե Գյումրին կարողացել է 25 տարի առաջ Սիմֆոնիկ նվագախումբ ստեղծել, ինչո՞ւ չի կարող համերգասրահ ունենալ: Ե՛վ համերգասրահ, և՛ թատրոն, պետք է այստեղ պայմանները լավ լինեն: Այս գեղեցիկ թատրոնը պետք է նորմալ պահպանվի և ունենա նորմալ ջեռուցում. մեր հայրենակիցները՝ գյումրեցիները, թատրոն կամ համերգ գալիս ձմեռվա ամիսներին պետք է իրենց տանը զգան»,- ասել է նախագահը:
Արմեն Սարգսյանի խոսքով՝ իր հաջորդ այցն անկնկալ կլինի, լրագրողներին խոստացել է կրկին Գյումրի գալ, այցելել թանգարաններ ու մասնակից լինել մշակութային այլ միջոցառումների:
«Տան անդամ եմ դարձել. մի ոտքս էստեղ է (Գյումրիում-խմբ.), մյուս ոտքս՝ էնտեղ (Երևանում-խմբ.), եկե՛ք օր չասեմ, ցանկացած օր, թող մի քիչ էլ անակնկալ լինի»,- ասել Արմեն Սարգսյանը:
17:17 03.08.2025
Գազայում սովից մահացածների թիվը հասել է 175-իԳազայի հատվածում վերջին շրջանում սովից մահացել է առնվազն 175 մարդ, այդ թվում՝ 93 երեխա: Այս մասին հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր Telegram ալիքում: «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներում գրանցվել է մահվան 6 դեպք՝ սովի և թերսնման պատճառով», – հայտնել է նախարարությունը։ Սովից մահացածների ընդհանուր թիվը հասել է 175-ի, այդ թվում՝ 93 անչափահաս։ Առողջապահության […] ...
17:00 03.08.2025
«Ցրվենա Զվեզդայի» մասնակցությամբ հանդիպումը հետաձգվել էՍերբիայի Սուպերլիգայի երրորդ տուրի «Վոյվոդինա» – «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը հետաձգվել է։ Այս մասին հայտնում է առաջնության պաշտոնական կայքը։ Որոշումը կայացվել է «Ցրվենա Զվեզդայի»` Լեհաստանի չեմպիոն «Լեխի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպմանն ավելի լավ պատրաստվելու համար։ «Վոյվոդինա» – «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը պետք է կայանար օգոստոսի 2-ին։ Սերբիայի չեմպիոնը «Լեխի» դեմ առաջին հանդիպումը կանցկացնի […] ...
16:42 03.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 3-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․82 դրամ: ...
16:21 03.08.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 3-8-ըԵրևանում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպավում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 3-8-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ ...
16:00 03.08.2025
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կոչ է արել գրավել ԳազանԻսրայելի ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրը բարձրացել է Երուսաղեմում Տաճարի լեռ: Այնտեղ գտնվելու ընթացքում նա կոչ է արել արագ պարտության մատնել պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժմանը, «ամբողջությամբ գրավել» Գազայի հատվածը և հետագայում ստեղծել պայմաններ անկլավի բնակիչների «կամավոր արտագաղթի» համար: «Հենց այստեղից՝ Տաճարի լեռան վրայից, այն վայրից, որտեղ մենք ապացուցեցինք Իսրայելի ինքնիշխանության հնարավորությունը, մենք պետք է ազդանշան […] ...
15:33 03.08.2025
ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում ռազմական ստորաբաժանում տեղակայելու հնարավորությունըՆԱՏՕ-ն կարող է որոշում կայացնել դաշնակից ուժերի գերմանա-հոլանդական կորպուս տեղակայելու մասին Էստոնիայի Պյարնու քաղաքում: Այս մասին հայտնել է ERR հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը: «Սա կազդի ոչ միայն մեր դաշնակիցների վրա, որոնք կատարում են հրամանատարական գործառույթներ, այլև էստոնացի զինծառայողների, այդ թվում՝ ժամկետային զինծառայողների վրա։ Սա ռազմավարական առումով կարևոր քայլ է Պաշտպանության ուժերի համար», – […] ...