12:42 28.01.2019
«Ուզում եմ շնորհակալական խոսք ասել և գլուխ խոնարհել բոլոր նահատակների առաջ, նամանավանդ՝ հետպատերազմյա տարիների, երբ 94թ.-ի մայիսին ժամանակավոր հրադադարի պայմանագիր կնքեցինք, բայց չունեցանք այն ստատուսը, որ կբերեր խաղաղության: Ուզում եմ համայն հայությանը շնորհավորել, սա բոլորիս աշխատանքն է: Տա Աստված, որ մեր ժողովուրդը կամք, կորով և ուժ ունենա՝ մեր պետականությունը պահպանելու համար», – հունվարի 28-ին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:
Հարցին, թե վերջին բացահայտումների ֆոնին կարելի՞ է արդյոք ասել, որ բանակն անխնա թալանվել է և չի եղել վերահսկողություն, Վիտալի Բալասյանը հորդորեց օդից կախված խոսակցություններին չհավատալ:
«Համապատասխան ուժային, իրավապահ կառույցները զբաղվում են: Բոլոր նրանք, ովքեր խոսում էին այդ մասին, այսօր պաշտոններ են զբաղեցնում, եթե կան այդպիսի դեպքեր, ապա համապատասխան որոշում կկայացնեն: Հիմա կա՞ դատարանի վճիռ, քանի՞ քրեական գործ է հարուցվել, որ իմանանք ու խոսենք այդ մասին: Կարո՞ղ է միայն բանակում են այդպիսի բացթողումներ եղել: Բոլոր կառույցներում էլ եղել են: Եթե ամեն մարդ իր պարտականությունները պատշաճ կատարի, նման բացթողումներ չենք ունենա», – ասաց Բալասանյանը:
Լրագրողները հետաքրքրվեցին նաև տարածքային ամբողջականության և տարածքների հանձման մասին Ադրբեջանի նախագահի և ռուս քաղաքական գործիչների հայտարարություններից, ինչին ի պատասխան՝ Վիտալի Բալասանյանն այդ երկրների ղեկավարներին և այլ երկրների քաղաքական գործիչներին խորհուրդ տվեց տարածքային ամբողջականության մասին խոսելուց առաջ նախ հստակ էքսկուրս անել, տեսնել, թե ե՞րբ է Ադրբեջանը հայտնվել քաղաքական քարտեզի վրա, ե՞րբ է հայտնվել Ադրբեջանի այսօրվա հանրապետությունը, ի՞նչ տարածքի վրա, ի՞նչ սահմաններով, իրավական ի՞նչ փաստաթղթերով կամ ո՞ր երկրի, որ միջազգային կառույցների կողմից է ճանաչվել այդ երկիրը:
«Երբ Խորհրդային միությունը նորից վերականգնի իր սահամանները, չի բացառվում, որ ԽՍՀՄ տարածքային ամբողջականությունը որևէ երկիր չճանաչի: Եթե ԽՍՀՄ-ը վերականգնվի, այդ ժամանակ աշխարհը կորոշի, մենք կմտածենք, իսկ այժմ տարածքային ամբողջականության մասին խոսելն աբսուրդ է, ծիծաղելի բան է: Բոլոր այն պետությունները, որոնք այսօր քաղաքական քարտեզի վրա են, բոլորը պատերազմների արդյունքում գծված պետական սահմաններով են», – նշեց Բալասանյանը:
Լրագրողներից մեկը հարցրեց նաև Վիտալի Բալասանյանի կարծիքը պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին Մարտի 1-ի գործով հարցաքննության կանչելու վերաբերյալ:
«Պետք է լուրջ ուսումնասիրել այդ Մարտի 1-ի գործերը, երբ մարդիկ ասում են՝ արդեն բացահայտվել է, ըստ իս՝ դեռ չի բացահայտվել: Բացահայտվել է, թե ոչ, դա քննությունը և դատարանը կորոշի: Կարող է վաղն ինձ էլ Մարտի 1-ի գործով հարցաքննեն, որ ես այդ օրերին ապրել եմ Արցախում: Թող կանչեն, թող գնան համապատասխան բացատրություններ տան: Այստեղ որևէ խնդիր չկա: Իսկ ինչ վերաբերում է ԶՈՒ-ին դրանով վնասելուն, ապա միանշանակ պետական պաշտոն զբաղեցնողն իրավունք չունի որևէ մեկին մեղադրի, մեղադրի այն ինստիտուտին, որ պետական սահմաններն է պաշտպանում», – ասաց Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարը:
Մանրամասները՝ տեսանյութում:
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...
23:17 01.08.2025
Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարըՕգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...