14:40 28.01.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ Բանակի օրվան նվիրված պարգևատրման արարողության ժամանակ ասել է, որ ՀՀ նախագահի ինստիտուտը ծրագիր է առաջարկում հաշմանդամ զինծառայողների համար: Նախագահականը ծրագրի շրջանակներում աշխատելու է ՀՀ կառավարության, ՊՆ-ի և ԱՆ-ի հետ:
«Ծրագիրը կոչվելու է «Հայրենիքի պաշտպան»: Ծրագիրը կոչված է օժանդակելու այն անձանց, ովքեր վտանգել են իրենց կյանքը ծառայության ժամանակ, հաշմանդամություն են ձեռք բերել: Այդպիսի անձանց, հայրենասեր զավակների թիվը, ցավոք սրտի, քիչ չէ: Իհարկե, այդ անձինք լրիվ իրավունք ունեն ոչ միայն հարգվելու, սիրվելու, այլև շարունակելու մասնակից դառնալ մեր հասարակական, քաղաքական, տնտեսական կյանքին: Հետևաբար՝ «Հայրենիքի պաշտպան» նախաձեռնությունը նպատակ ունի օժանդակել զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամության կարգ ստացած զինծառայողներին, գտնել նրանց համար աշխատանք: Այսինքն՝ նախաձեռնությունը պետք է կապող օղակ լինին բանակում ծառայած, հաշմանդամություն ստացած անհատների, բանակի և մյուս կողմից՝ պետական կառույցների միջև՝ լինի դա նախագահի ինստիտուտը կամ զանազան պետական կառույցներ, լինեն ՀԿ-ներ, համալսարաններ, նույն ԳԱԱ-ն, նույն բարեգործական կառույցները և, իհարկե, նաև բիզնեսը: Մենք բարոյական պարտականություն ենք ստացել, որ մոտ շրջանում ՀՀ նախագահի աշխատակազմում ընդունենք մեր հաշմանդամ զինվորներից 2 կամ 3 հոգու:
«Նրանք գուցե ֆիզիկական դժվարություններ ունեն այսօր, բայց նրանցից յուրաքանչյուրը պայծառ անձնավորություն է, և կարծում եմ՝ համապատասխան օգնության, կրթական ծրագրի միջոցով նրանք կարող են վերադառնալ կյանք, դառնալ լիարժեք մարդ: Ոչ միայն թոշակ ստանալ, այլ իսկապես մասնակցել կյանքին, իրենց զգալ շատ վստահ, իրենց ձեռքով լուծել իրենց առջև կանգնած շատ խնդիրներ՝ սկսած նյութականից, վերջացրած անձնական կյանքով: Այդ ծրագրից առաջին մեր ծիծեռնակն ասեմ, առաջին բազեն, որ մենք ընդունել ենք աշխատանքի, Գոռ Դարմանյանն է, որն Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից է, հերոս, հաշմանդամ և այսօր աշխատում է ՀՀ նախագահի աշխատակազմում: Նա էստեղ է: Ես հույս ունեմ, որ այս օրինակը, այս կոչը կոգևորի մեր բոլոր հայրենակիցներին»,- ասել է Արմեն Սարգսյանը:
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...