21:14 28.01.2019
Կառավարությունում նույնպես գործել է որոշակի պարգևավճարների համակարգ: Այս մասին հունվարի 28-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Մեր գրասենյակի աշխատակիցները նույնպես տարեվերջին ստացել են որոշակի պարգևավճարներ, ես` նույնպես»,- ասաց նա` նշելով, որ պարգևավճարի չափը չի հիշում:
Ավինյանն ասաց, որ պարգևավճարը եղել է մոտավորապես 13-րդ աշխատավարձի չափով: Նա ընդգծեց` եթե ուզում ենք ունենալ մրցունակ և բարձր որակներով լի պետական կառավարման համակարգ, մեզ պետք են բարձր որակի կադրեր, և ընդհանուր օպտիմալացման գործընթացը, որը հիմա տեղի է ունենում, նպատակ ունի այդ պետական կառավարման համակարգի մակարդակը բարձրացնել:
«Պետք է անկեղծ լինենք մեզ հետ` հստակ արձանագրելով, որ մասնավոր սեկտորի հետ պետական համակարգը` նույն գործառույթներով, նույն հաստիքներով, ուղղակի անմրցունակ է, մասնավոր սեկտորում նույն հաստիքներով աշխատավարձերը շատ ավելի բարձր են, հետևապես խոսքը միայն ղեկավար կազմերի մասին չէ, միջին կլասի մասնագետների, նույնիսկ զուտ կատարողների, սկսնակների մասին է, ընդհանուր համակարգում աշխատավարձերի մակարդակը շատ ցածր է, օպտիմալացման հիմնական նպատակը լինելու է աշխատավարձերի մակարդակը բերել-հասցնել գոնե մասնավորի հետ փոքր-ինչ մրցունակ լինելու շեմին, սա չի նշանակում, որ մենք հասնելու ենք հավասար չափի, բայց գոնե որոշակի հավելյալ արտոնություններ ստանալը ևս հնարավորություն կտա, որ պետական համակարգից լավագույն կադրերը չհեռանան, նրանց կարողությունները պահպանվեն պետական կառավարման համակարգում, զարգանան, իրենց հետևից բերեն նաև երկրի զարգացումը, որովհետև կադրերից կախված է գրեթե ամեն ինչ»,- ասաց նա:
Արձագանքելով քննադատություններին, թե այդ գումարը կարելի էր առավել նպատակային օգտագործել` հաշվի առնելով, որ կան ծայրահեղ աղքատության մեջ ապրող մարդիկ` փոխվարչապետը հորդորեց ծայրահեղությունների մեջ չընկնել, դրանից խուսափելու համար նա նշեց հակառակ ծայրահեղ օրինակը. եթե ՀՀ-ում կա գեթ մեկ աղքատ մարդ, պետական ապարատում առհասարակ աշխատավարձ ստանալու իրավունք չունեն, կամ բոլորը պետք է ստանան միջին աշխատավարձ:
«Եթե ուզում ենք համակարգ կայացնել, այո, կլինեն մարդիկ, ովքեր նվիրումով պատրաստ կլինեն ցածր աշխատավարձով աշխատել, բայց եթե խոսում ենք համակարգային լուծումների մասին, ուզում ենք այդ կադրերին պահել երկար ժամկետով, ուզում ենք պահել նաև այլ մարդկանց, ովքեր ունեն բարձր ունակություններ, բայց այդ աստիճանի պատրաստ չեն մնալ պետական համակարգում, մանավանդ որ մասնավորից ավելի բարձր աշխատավարձով, ավելի լավ պայմաններով առաջարկներ են ստանում, սա համակարգային խնդիր է և համակարգային լուծում է պահանջում, պետք է ինքներս մեզ հետ խոսակցության միջոցով հասկանանք, թե որն է ճիշտ լուծումը: Բարոյական կողմը միանշանակ կա և բարոյական կողմի մասին ենք հիմա միայն խոսում, բայց նաև պետք է խոսենք համակարգի կայացման մասին»,- ասաց Ավինյանը:
Փոխվարչապետը նաև տեղեկացրեց, որ Կառավարության ծրագիրը պատրաստ է լինելու իր ժամկետներում, այն է` կառավարության կազմավորումից հետո` 20 օրվա ընթացքում:
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 02.08.2025
ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժածՕգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...