10:36 29.01.2019
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» միջազգային հակակոռուպցիոն ոչ կառավարական կազմակերպությունն ամփոփել է Կոռուպցիայի ընկալման 2018 թ․ համաթվի արդյունքները, որոնք ողջ աշխարհում ներկայացվում են միաժամանակ:
ԹԻՀԿ ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն ասել է, որ Հայաստանի ԿԸՀ 2018 թվականի արժեքը հավասար է 35-ի: Կոռուպցիայի ընկալման համաթիվը 35 է եղել նաև 2017 թվականին: Հայաստանը 180 երկրների շարքում՝ Ալժիրի, Բրազիլիայի, Կոտ դ’Իվուարի, Եգիպտոսի, Սալվադորի, Պերուի, Թիմոր-Լեստեի և Զամբիայի հետ կիսում է 105-ից 113-րդ տեղերը: Նախորդ տարվա համեմատ Հայաստանի ԿԸՀ արժեքը չի փոխվել, սակայն այն ժամանակ նույն 180 երկրների շարքում Հայաստանը կիսում էր 107-ից 110-րդ տեղերը:
Ինչ վերաբերում է հարևաններին, ապա, ինչպես և նախորդ տարիներին, Հայաստանը շարունակում է զիջել ոչ միայն Վրաստանին, այլև Թուրքիային, որի 2018թ. ԿԸՀ համաթվի արժեքը հավասար է 41-ի, այսինքն՝ խոսքը 78-ից 86-րդ տեղերի մասին է:
Հայաստանի մյուս երկու հարևանները՝ Ադրբեջանը զբաղեցնում է 152-ից 156 -րդ տեղերը, իսկ Իրանը 138 -ից 143-րդ տեղերով շարունակում է զիջել նրան:
ԿԸՀ չափվում է 0-ից 100 միավորով: 0-ն ամենակոռումպացվածն է:
Հիշեցնենք, որ ԿԸՀ-ն գնահատում և դասակարգում են պետությունները՝ ըստ փորձագետների և գործարար ոլորտի ղեկավարների կողմից հանրային ոլորտի կոռումպացվածության ընկալման:
22:51 02.08.2025
Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»․ Նարդին ՄուլահուսեյնովիչՀայաստանի չեմպիոն «Նոայի» նորեկ Նարդին Մուլահուսեյնովիչը խոսել է հայկական ակումբին միանալու մասին, հայտնում է «Նոայի» մամուլի ծառայությունը: «Այնտեղ, որտեղից ես եմ եկել, չեն հանձնվում: Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»»,- ասել է 27-ամյա բոսնիացի հարձակվողը: Նա հայկական ակումբ է տեղափոխվել Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկիից»: Կողմերը ստորագրել են երեք տարվա պայմանագիր: Բոսնիացին […] ...
22:36 02.08.2025
Ջրափրկարարները ջրային մոտոցիկլով շրջված քաղաքացուն դուրս են բերել ափՕգոստոսի 2-ին, ժամը 20։28-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները նկատել են ջրային մոտոցիկլով շրջված քաղաքացու։ Ջրափրկարարներն ափից մոտ 700 մ հեռավորությունից դուրս են բերել քաղաքացուն և ջրային մոտոցիկլը։ ...
22:23 02.08.2025
Թրամփի հայտարարությունն ու տարածաշրջանի ապաշրջափակումը. զրույց Տիգրան Գրիգորյանի հետՀայաստանի Հանրապետությունն այս շաբաթ ևս, ի դեմս վարչապետի մամուլի խոսնակի, անդրադարձավ ենթակառուցվածքների թեմային՝ ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու սեփական տարածքով անցնող տրանսպորտային կապուղիների այնպիսի տարբերակներ, որոնք անհամատեղելի են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության հետ։ Հիշեցնենք՝ այս հայտարարությունը տեղի է ունենում այն բանից հետո, երբ քննարկումներ սկսվեցին ԱՄՆ-ի […] ...
22:12 02.08.2025
Իսրայելի բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի գումարտակի փոխհրամանատարի վերացման մասինԻսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են Գազայի հատվածում պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման «Ալ-Ֆուրքան» գումարտակի փոխհրամանատարի ոչնչացման մասին։ «IDF-ն հարձակվել և սպանել է ահաբեկչական ՀԱՄԱՍ կազմակերպության Ալ-Ֆուրքան գումարտակի փոխհրամանատարին», – հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։ Հաղորդագրության համաձայն՝ ոչնչացված արմատականը պատասխանատու էր գումարտակի մարտական աջակցության համար և մասնակցել է Գազայի հատվածում բանակային ստորաբաժանումների դեմ բազմաթիվ հարձակումների կազմակերպմանը։ ...
21:42 02.08.2025
Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիներըՀայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների ցանկը 2025 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ: Տղամարդկանց ցուցակը գլխավորում է Շանթ Սարգսյանը։ Կանանց ցուցակը գլխավորում է Էլինա Դանիելյանը։ ...