12:40 29.01.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Եկմալյան փողոցի նախկին բնակիչներն այսօր բողոքի ցույց են արել՝ փոխհատուցում պահանջելով կառավարությունից: Նրանք պնդում են, որ իրենց տներն ապօրինաբար են վերցվել՝ դրանք ճանաչվել են գերակա շահ, բացի այդ, եղել են բնակիչներ, որոնք հայտարարել են, որ փոխհատուցում չեն ստացել:
Եկմալյան փողոցի նախկին բնակիչներից Անահիտ Պողոյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ իրենց ոչ մի բնակարան չեն տվել.
«Ես 3 ամիս Նիկոլ Փաշինյանի, Հայկ Մարությանի համար պայքարել եմ ու մինչև այժմ ոչ մի նորություն չկա, մինչև հիմա աղջիկս վարձով է ապրում»:
Մեկ այլ բնակիչ՝ Արթուր Մելիք-Շահնազարյանը, լրագրողների հետ զրույցում նշեց, որ ևս փոխհատուցում է պահանջելու.
«Մեր տները քանդել են 2004 թվականից, բնակարաններից մարդկանց հանում էին, մեր գործերը տվել են դատարան, առանց մեզ վճիռներ են կայացրել, մեր ձեռքից բնակարանները վերցրել են պետության կարիքների համար: Մենք 14 տարի է՝ պայքարում ենք: Քաղաքապետարանը մի մասին փոխհատուցում է տվել, իսկ 8 հոգու չի տվել: Մենք քաղաքապետարանից ցուցակները պահանջում ենք, իսկ նրանք չեն տալիս, քանի որ փոխհատուցումը տրվել է «Երևան» հիմնադրամից, իսկ այն հիմա լուծարվել է: Ինձնից քիչ քառակուսին փոխհատուցում է ստացել, իսկ ես՝ չէ, տրված փոխհատուցումն էլ եղել է 21 հազար դոլար, անչափահաս երեխա ունեցող ընտանիքին, պատկերացնո՞ւմ եք: Մենք վրաններ ենք դնելու, պայքարելու ենք, ամեն ինչ պետք է արվի այս անօրինականության դեմ»:
Բնակիչներին քաղաքապետարանում ընդունեց ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը և հայտարարեց, որ բնակիչների փաստաթղթերը այժմ ուսումնասիրման փուլում են, ինչից հետո հնարավոր կլինի անել համապատասխան եզրահանգումներ:
17:00 02.08.2025
«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքըԹուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...