16:07 29.01.2019
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը հունվարի 29-ին ավագանու արտահերթ նիստի ժամանակ հետաքրքրվեց` իրենց վկայականները ե՞րբ են ստանալու, էլեկտրոնային քվեարկության գործիքները ե՞րբ են աշխատելու: Նա քաղաքապետին դիմեց առաջարկով` օրակարգից հանել այսօրվա հինգերորդ հարցը, այն է` կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղերի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին նախագիծը:
Ավագանու անդամը նաև առաջարկեց այսուհետ հարցերն օրակարգ բերելու խմբավորում անել` հյուրանոցները, բուժհաստատությունները և այլն:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, արձագանքելով Խաչատրյանին, նախ տեղեկացրեց, որ էլեկտրոնային քվեարկության գործիքների վերաբերյալ տեխնիկական ուսումնասիրություն է կատարվում, այն ընթացքի մեջ է, մոտ ժամանակներս այդ մասին կհայտարարվի, գնումների կներկայացվեն ամենաուշը վաղը: Քաղաքապետն ասաց, որ վկայականի մասին ոչ մի տեղեկություն չունի:
Մարությանին տեղեկացրին, որ վկայականները պատրաստ են, պարզապես քանի որ Երևանի ավագանու կազմում փոփոխություններ եղան, դրա համար փոքր-ինչ երկարաձգվեց, և վկայականները մոտ օրերս պատրաստ կլինեն:
Հարցն օրակարգից հանելու առաջարկին արձագանքելով` Մարությանն ասաց, որ այդ խնդրանքը չի բավարարվի, քանի որ իրականում այս բոլոր հարցերը քննարկված են, և այս պահին համապատասխանում են այն որոշմանը, որով ավագանին ընտրում է ավտոկայանատեղիները:
«Ես առաջարկում եմ, որ այս որոշումը ավագանին վերանայի, փոփոխություն մտցնելու դեպքում կարող ենք վերանայել նաև մյուս ավտոկայանատեղիները, նաև որոշում կա այս անգամ շատ ավելի խիստ հետևել բոլոր ավտոկայանատեղիներին, այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք ընթացքում կխախտեն նախատեսված օրենքները, կարող են զրկվել այս տրամադրումից»,- ասաց նա:
Անի Խաչատրյանը հայտնեց, որ քաղաքում ավտոկայանատեղիի խնդիր կա, եթե 18 մետրում 3 մեքենա կարող է ուղղահայաց կայանել, ապա զուգահեռ կանգնելու դեպքում կարող է նույն տարածքում 6 մեքենա կայանել: Քաղաքապետը խոստացավ ուսումնասիրել այդ հարցը, եթե Ճանապարհային ոստիկանությունը գտնի, որ ոչ զուգահեռ կանգնելու դեպքում մեքենան չի խանգարի երթևեկությանը:
17:20 02.08.2025
Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է 24 ժամվա ընթացքում 98 պաղեստինցի մահվան մասինԳազայի հատվածում Իսրայելի կողմից վերջին 24 ժամվա ընթացքում ձեռնարկված գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 98 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1000-ը, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր պաշտոնական Telegram ալիքում։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ են տեղափոխվել 98 զոհված (այդ թվում՝ 15-ը, որոնք հանվել են փլատակներից) և 1079 վիրավոր»,-ասվում է տեքստում։ Այսպիսով, 2023 թվականի […] ...
17:10 02.08.2025
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Սարի Թաղ 2-6 փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Լեոյի փ. 50-103 առանձնատներ մասնակի, Երևանցու փ. 5-48 առանձնատներ մասնակի, Կոնդ թաղամաս 91-253 առանձնատներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […] ...
17:00 02.08.2025
«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքըԹուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...