17:04 29.01.2019
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հունիսի 29-ին խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ մանրամասն պարզաբանումներ է տվել պարգևատրումների, աշխատավարձերի, ընդհանուր այն տեղեկատվության հիման վրա, որը հրապարակման ենթակա է: Այն տեղեկատվության դեպքում, որը «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով պաշտպանված է, եղել է հպանցիկ կամ ամփոփ քննարկում: Անանյանն ասաց, որ մոտ 15-20 հարց է հնչել, դրանց տվել է պատասխաններ, ավելի մանրամասն տեղեկությունների համար նա խորհուրդ տվեց սպասել խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին, նրան հարցեր ուղղել:
«Սա դռնփակ նիստում աշխատանքային կարգով իրականացված քննարկում էր»,- ասաց նա:
Հարցին` արդյո՞ք խորհրդարանականներն իրավասու էին իրեն հրավիրել նման հանդիպման, նա պատասխանեց, որ իրավասության խնդիր չկա:
«Մենք ասում էինք, որ պետք է հաշվետվողականություն ունենանք, չէ՞: Հիմա աշխատանքային կարգով մեր գործընկերները հրավիրել են, ես եկել եմ, քննարկել ենք»,- ասաց Անանյանը:
Ճշտող հարցին՝ եթե ընդդիմությունը հրավիրի պարզաբանումներ տալու, կգա՞, նա պատասխանեց.
«Իհարկե, ով հրավիրի, ես կգամ»:
Լրագրողներին հետաքրքրում էր նաև, թե արդյո՞ք Անանյանի պատասխանները բավարարել են պատգամավորներին, կարողացե՞լ է հիմնավորել տրված պարգևավճարները: Նա պատասխանեց, որ հիմնավորելու խնդիր չկա, կա պարզաբանելու խնդիր:
«Ես չեմ ասելու՝ բավարարվա՞ծ են, թե՞ չէ, ես հարցերին պատասխանել եմ, ինքս ինձանից բավարարված եմ»,- նշեց Անանյանը:
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...