Դավիթ Անանյանը միակ ներկայացուցիչը չի լինելու, որի հետ քննարկումներ ենք ունենալու. Լիլիթ Մակունց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Դավիթ Անանյանը միակ ներկայացուցիչը չի լինելու, որի հետ քննարկումներ ենք ունենալու. Լիլիթ Մակունց

18:09 29.01.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հունվարի 29-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին խորհրդարան հրավիրելու նպատակներին:

«Սա նիստ չէր, աշխատանքային քննարկում էր մի գերատեսչության ղեկավարի հետ, մենք այդպես նպատակահարմար գտանք, որ առաջինը քննարկում անենք հենց իր հետ»,- ասաց նա:

Մակունցը նշեց, որ իրենք ընդունում են՝ կա որոշակի խնդիր, և այն խորապես հասկանալու համար պետք է բազմակողմանի ուսումնասիրել: Նա խոստացավ` քննարկումների արդյունքում, երբ ունենան տեղեկատվության փաթեթը, որ անհրաժեշտ է օրենսդիր լուծումների համար, կձեռնարկեն անհրաժեշտ լուծումները: Մակունցի խոսքերով՝ գործող օրենսդրության մեջ կան որոշակի կարգավորումներ, որոնք հնարավորություն են տալիս պարգևատրումներ կազմակերպել, մյուս կողմից՝ կա անարդարության զգացում, որ հնչեցվեց հանրության կողմից:

«Ես ուզում եմ, որ մենք համակողմանի նայենք խնդրին, ուզում ենք ունենալ արդյունավետ պետական ինստիտուտ, պետական համակարգ, որտեղ հանրությանը հուզող խնդիրների լուծում են ստանում, դրանք պիտի լուծվեն օրենսդիր, գործադիր և մյուս մարմինների կողմից»,- ասաց Մակունցը:

Խմբակցության ղեկավարն ասաց, որ խորհրդարանը կարող է հրավիրել ցանկացած գերատեսչության ներկայացուցչի, դռնբաց կամ դռնփակ հանդիպումներ կարող են ունենալ գերատեսչության ղեկավարների կամ ներկայացուցիչների հետ, և այստեղ խնդիրը դնում են հետևյալ կերպ. ցանկացած հարց, որը բարձրաձայնվում է, որտեղ խնդիր են տեսնում այն ուսումնասիրելու, հասկանալու, լուծման քայլեր մշակել է պետք:

Մակունցն ասաց, որ Անանյանը միակ ներկայացուցիչը չի լինելու, որի հետ ունենալու են քննարկումներ, համապարփակ լուծում ունենալու համար միայն մեկ գերատեսչության ուսումնասիրությունը բավարար չէ: Նա տեղեկացրեց, որ իրենց խմբակցության իրավաբան, տնտեսագետ ներկայացուցիչները վերլուծություններ են արել, հարցադրումներ ուղղել:

Խմբակցության ղեկավարը նշեց, որ իրենք փորձում են հասկանալ` որպես օրենսդիր ի՞նչ կարող են անել իրավիճակը շտկելու և ոչ վատթարացնելու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 02.08.2025

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

10:16 02.08.2025

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:55 02.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP