13:03 30.01.2019
Փաստաբան, Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի 16/09/2018թ․-ից 20/09/2018թ․-ը Հայաստան կատարված այցի արդյունքներով զեկույցից կարևոր հատվածներ:
«2008թ. մարտի 1-ին տեղի ունեցած բռնի դեպքերի և զոհերի հետ կապված հետաքննության և հաշվետվողականության հարցն արդեն դարձել է նախորդ հանձնակատարների կողմից մի քանի առաքելությունների և երկիր կատարված այցերի արդյունքով մի քանի զեկույցների և այլ փաստաթղթերի թեմա։ Դրանք հրապարակվել են 2008թ. մարտին, 2008թ. սեպտեմբերին, 2011թ. մայիսին և 2015թ. մարտին։ Բազմաթիվ առիթներով Հայաստանի իշխանություններին ուղղված կրկնվող հիմնական առաջարկությունները եղել են` սկսել և ակտիվորեն իրականացնել մի խիստ համապարփակ քննություն, որը կլինի անկախ, անաչառ, թափանցիկ, բնակչության կողմից կընկալվի որպես արժանահավատ, ինչպես նաև պարզաբանել այս միջադեպերի ժամանակ հերթապահող ոստիկանության և անվտանգության աշխատակիցների հրամանատարության պատասխանության հարցը, ապահովել զոհերի ընտանիքների լիարժեք ներգրավումը, հետաքննության մասին տեղեկացվածությունը, իրազեկել հանրությանը հետաքննության առաջընթացի ու արդյունքների մասին: Հանձնակատարը նկատեց, որ ի հեճուկս այն փաստի, որ ավելի քան մեկ տասնամյակ է անցել 2008թ. մարտից, հետաքննությունը դեռ չի հասցվել եզրահանգման:
Հանձնակատարը հավատում է, որ 2008թ. մարտին բռնի գործողությունների և զոհերի վերաբերյալ հաշվետվողականությունը բեռ է, որը հայ հասարակության վրա չափից երկար ժամանակ է ծանրացած: Նա ողջունում է Հայաստանի կողմից ձեռնարկված քայլերը, որպեսզի վերջնական կերպով սահմանի այդ պատասխանատվությունը և փակի այս ցավալի էջը: Սակայն նա ընդգծում է, որ այս գործընթացը պետք է իրականացվի շատ զգույշ կերպով և խստորեն համապատասխանի իրավունքի գերակայության, դատական իշխանության անկախության, դատավարության թափանցիկության և երաշխիքների սկզբունքներին, որպեսզի բացառվի ենթադրյալ վրեժի քաղաքականության կամ ընտրովի արդարադատության ցանկացած մեղադրանք: Հանձնակատարը շեշտադրում է նաև քրեական հանցանքի մեջ մեղադրվող ցանկացած անձի անմեղության կանխավարկածի պահպանման կարևորությունը և որ հատկապես քաղաքական գործիչները պետք է խուսափեն իրենց հանրային հայտարարություններով հանրության շրջանում այնպիսի տպավորություն ստեղծել, որ մեղադրվող անձինք մեղավոր են, նախքան իրավասու դատական մարմնի կողմից մեղադրական դատավճռի հրապարակումը»:
Հիշեցնենք, որ SHANTNEWS.am-ը ավելի վաղ անդրադարձել էր Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչը Հայաստանի վերաբերյալ զեկույցին:
https://www.facebook.com/vahe.grigoryan/posts/10218237536867191
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...
23:17 01.08.2025
Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարըՕգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...