Ինչո՞ւ է աճել հանցագործությունների ընդհանուր թիվը. պարզաբանում են ոստիկանությունից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Ինչո՞ւ է աճել հանցագործությունների ընդհանուր թիվը. պարզաբանում են ոստիկանությունից

13:50 30.01.2019

Ոստիկանությունում այսօր ներկայացվել են ծառայությունների և տարածքային մարմինների անցած տարվա օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները: Ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանն անդրադարձել է մամուլում, սոցիալական ցանցերում տեղ գտած որոշ հրապարակումների, որոնք հանցավորության վիճակի և դրա դեմ տարվող պայքարի վերաբերյալ կեղծ տեղեկություններ են պարունակել: Ըստ Ղուկասյանի՝ այդ հոդվածներում անարդարացիորեն մեղադրանք է հնչել նոր իշխանությունների հասցեին, այդ թվում՝ ոստիկանության, ֆունկցիոնալ անպատրաստվածության և անարդյունավետ գործունեության համար:

Ոստիկանության շտաբի պետը տեղեկացրել է, որ այսօր կազմակերպված ասուլիսի նպատակն այդ հարցերի պատասխանները տալն է: Նա ներկայացրել է նախորդ տարվա վիճակագրությունը:

«2018 թվականի ընթացքում հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 11,2 տասնորդական տոկոսով կամ 2267 դեպքով: 2017 թվականին եղել է 20 հազար 284, 2018 թվականին՝ 22 հազար 551»,- ասել է Ղուկասյանը:

Ըստ ոստիկանության՝ հանցագործությունների աճը պայմանավորված է 2 խումբ հանցատեսակներով:

«Առաջինը կոռուպցիոն բնույթի հանցագործություններն են: Եթե 2017 թվականին արձանագրվել էր կոռուպցիոն բնույթի 634 հանցագործության դեպք, ապա 2018 թվականին դրանց թիվը աճել է մոտ 2,5 անգամ՝ կազմելով՝ 1353 դեպք»,- ասել է Ղուկասյանը:

Ոստիկանությունից պարզաբանում են.

«Դեպքերի աճը կարելի է պայմանավորել նաև այն հանգամանքով, որ նախորդ տարվա ընթացքում, կապված իրավիճակի փոփոխության հետ, բարձրացել է ՀՀ քաղաքացիների վստահությունը ոստիկանության գործունեության նկատմամբ, և վերջիններս չեն խուսափում դիմել ոստիկանություն (եթե 2017թ. ընթացքում ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներ ստացվել է 32.321 առերևույթ հանցագործության մասին հաղորդում, ապա 2018թ. դրանց թիվն աճել է 9145-ով կամ 28,3%-ով՝  կազմելով 41.466)»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքը

17:00 02.08.2025

«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքը

Թուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

16:51 02.08.2025

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

Պակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

16:46 02.08.2025

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

Ուկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 02.08.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

16:16 02.08.2025

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

Անգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

15:58 02.08.2025

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

BACK_TO_TOP