14:53 30.01.2019
«2018 թ. մայրաքաղաքում գրանցվել է գրպանահատության 417 դեպք, բացահայտվել` 334-ը»,- հունվարի 30-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին տեղեկացրեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Ղուկասյանի խոսքերով էլ` խնդիրը դուրս չի մնացել ոստիկանության ուշադրությունից, սակայն երբ խոսքը մասնավոր գանգատների մասին է, այստեղ դժվարություններ են առաջանում քաղաքացիների հետ կապված. քանի դեռ քաղաքացին հաղորդում չի տալիս, չեն կարողանում գործին ընթացք տալ, նույնիսկ եթե օպերատիվ տեղեկություն են ունենում գրպանահատության դեպքի մասով:
«Քաղաքացին հրավիրվում է ոստիկանություն, բայց ասում է` 10 000 դրամի համար չեմ ուզում հաղորդում տալ, գալ, գնալ: Նման դեպքերի համար, որոնք խիստ մտահոգում են ոստիկանությանը, շրջանառության մեջ է դրվել օրինագիծ, որը նաև այս հարցը կկարգավորի»,- ասաց Արմեն Ղուկասյանը:
Աշոտ Ահարոնյանը նշեց, որ այդ կապակցությամբ մտահոգություններով են պայմանավորված նաև վերջին շրջանում ոստիկանության կողմից տարածված տեսանյութերը, որոնք ներկայացնում են, թե գրպանահատության խնդիրն ինչում է:
«Խորհրդային տարիներին գրպանահատության համար՝ անկախ գումարի չափից, նախատեսվում էր կոնկրետ պատիժ: Հիմա գումարը կապ ունի, խափանման միջոց չի նախատեսվում, և գրպանահատը կարող է դուրս գալ ոստիկանությունից ու ձեռքը տանել ուրիշի գրպանը: Այստեղ խնդիր կա, խնդրին ոստիկանությունը տեղյակ է, դրա համար օրենսդրական նախագիծ է մշակել»,- ասաց Ահարոնյանը` նշելով, որ ոստիկանությունն ավելի շատ իր ուժերով է բացահայտում, քան քաղաքացիները դիմում են:
Ուշադրության կենտրոնում են նաև ավտոտրանսպորտային միջոցներից կատարվող գողությունները: 2018 -ի ընթացքում սեփականության դեմ ուղղված հանցանք կատարած 1137 անձի նկատմամբ, այդ թվում` 4 ավազակություն, 71 կողոպուտ, 725 գողություն, ընդ որում՝ 126-ը բնակարանային գողություն կատարած անձանց նկատմամբ ընտրվել է ազատազրկման հետ կապ չունեցող խափանման միջոց՝ ստորագրություն, գրավ և այլն:
«Նշված անձանցից այսօրվա դրությամբ 104-ը արդեն իսկ հայտնաբերվել են, որ փաստացի ազատության մեջ գտնվելով կատարել են համասեռ հանցագործություն, 18-ը՝ կողոպուտ, 76-ը՝ գողություն»,- ասաց Արմեն Ղուկասյանը:
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
22:51 02.08.2025
Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»․ Նարդին ՄուլահուսեյնովիչՀայաստանի չեմպիոն «Նոայի» նորեկ Նարդին Մուլահուսեյնովիչը խոսել է հայկական ակումբին միանալու մասին, հայտնում է «Նոայի» մամուլի ծառայությունը: «Այնտեղ, որտեղից ես եմ եկել, չեն հանձնվում: Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»»,- ասել է 27-ամյա բոսնիացի հարձակվողը: Նա հայկական ակումբ է տեղափոխվել Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկիից»: Կողմերը ստորագրել են երեք տարվա պայմանագիր: Բոսնիացին […] ...