19:33 30.01.2019
Գյումրիի ուռուցքաբանական դիսպանսերում բուժսարքավորումների բացակայությունը և նեղ մասնագետների պակասը հանգեցրել է հիվանդների արտահոսքի։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Նման պայմաններում հիվանդները չեն կարող ստանալ համալիր բուժում։ Երկար տարիներ է, ինչ Հյուսիսային տարածաշրջանի միակ ուռուցքաբանական դիսպանսերին չի հաջողվում նորացնել բուժտեխնիկան։ Պետական միջոցներն ու վճարովի ծառայություններից գոյացող գումարներն էլ չեն բավարարում այդ նպատակին օգտագործելու համար: Շիրակի մարզից բացի՝ հյուսիսային տարածաշրջանի միակ ուռուցքաբանական դիսպանսեր դիմում են Լոռու, Արագածոտնի մարզերի բնակիչները, վերջին տարիներին ավելացել են նաև Ջավախքից եկող հիվանդները: Վիրաբուժական, ճառագայթային, քիմիաթերապիայի ծառայությունների սպասարկումը, սակայն, հիվանդների մեծ մասը լիարժեք չի անցնում, բուժումը կամ կիսատ են թողնում կամ տեղափոխվում մայրաքաղաք:
Պատճառները նոր չեն, դիսպանսերը ժամանակակից բուժսարքավորումների, բժիշկների պակասի խնդիրների լուծման է սպասում 30 տարի: Թեկուզ հին բուժսարքավորումներ, բայց դրանք կիրառող մասնագետներն էլ չունեն: Քանի տարի է դիսպանսերի տնօրենը նեղ մասնագետ-բժիշկների է հրավիրում։ Բուժանձնակազմը չի հաջողվում երիտասարդ կադրերով համալրել, հրաժարվում են մարզային դիսպանսերում աշխատել:
Գինեկոլոգիական բուժհետազոտությունների միակ սենյակն է, որտեղ հիվանդները ճառագայթային բուժում ստանալ չեն կարող: Սարքը 5 տարի է չի աշխատում: Բուժման այս կուրսը ստիպված են անցնել մայրաքաղաքի ուռուցքաբանական ազգային կենտրոնում:
Սա էլ ճառագայթային բաժանմունքի հին ու միակ սարքն է ԱԳԱԹ Ռ1 տեսակի, այս սարքով ճառագայթային բուժում է ստանում օրական 10-ից ավելի հիվանդ: Այն պրոցեսը, որ հիվանդը պետք է անցնի առավելագույնը 3 րոպեում, հիմա անցնում են 10 րոպեում: Սարքը հնացած է, իսկ ռադիոնյութի բացակայության պատճառով հիվանդները ճառագայթի տակ պառկում են ավելի երկար, հակառակ պարագայում բուժումն իր ազդեցությունը չի թողնի:
Ոչ միայն վերալիցքավորումը, այլև սարքի վերանորոգումը թանկարժեք ու ծախսատար է: Դիմումներն ու խնդրանքները հարցի լուծում տալու ուղղությամբ գործնականում տարիներով մնացել են անպատասխան: Մեկ ամիս առաջ հարցին անդրադարձել են առողջապահության նախարարությունում և ՄԱԳԱՏԷ-ի մասնագետներին գործուղել են Գյումրի: Այսօր բելառուսցի մասնագետները ուսումնասիրում էին սարքը:
«Եթե սարքը 5 տարին մեկ չի լիցքավորվում, բնականաբար խնդիրներ են առաջանում, սկսում է դանդաղ աշխատել։ Պետք չէ թողնել այսքան երկար առանց ռադիոնյութի: Հիմա ուսումնասիրում են՝ հասկանալու համար, կա՞ն արդյոք այլ թերություններ , որից հետո կներկայացնենք լուծման տարբերակները: Սա կարևոր սարք է ճառագայթային բուժում անցնող հիվանդների համար, պետք է առաջին հերթին լիարժեք բուժում ապահովել»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչ Եգոր Տիտովիչը։
Ռադիոնյութի լիցքավորում կարվի, թե մասնագետները խորհուրդ կտան հրաժարվել հին ապարատից, միայն ուսումնասիրություններից հետո եզրակացություն կտան: ՄԱԳԱՏԷ-ի մասնագետները նաև նշեցին, որ նույն սարքով աշխատել են նաև իրենց ուռուցքաբանական կենտրոններում, բայց հիմա արդեն հրաժարվել են դրանցից, անցել են նոր սերնդի ու ավելի հզոր, բուժման տեսանկյունից էլ արդյունավետ բուժտեխնիկայի: Իսկ ուռուցքային հիվանդությունները երիտասարդանում են, դիմողների թիվն ավելացել է դիսպանսերում:
Դեղորայքային և վիրահատական թանկ բուժման պատճառով շատերը բժշկի դիմում են բարդացած վիճակում: 2018 թվականի գնացուցակում նշված են գները, թե որ հիվանդությունների բուժումն ինչ արժե: Այստեղ ամենաթանկ վիրահատությունը մոտ 500 հազար դրամ է, համավճարի դեպքում պետությունը միայն 118 հազար դրամն է փոխանցում, մնացածը՝ հիվանդատերը: Փետրվարից Առողջապահության նախարարությունն անցնում է այս ծառայությունների անվճար սպասարկմանը: Չարորակ հիվանդությունների վիրահատական, հետվիրահատական բուժումները լինելու են բացառապես պետպատվերի շրջանակներում:
Գյումրիի ուռուցքաբանական դիսպանսերում տարեկան 80-ից ավելի հիվանդ է վիրահատվում չարորակ ու բարորակ գոյացությունների դեպքերով, իսկ հիվանդանոցի պետպատվերի տարեկան բյուջեն մինչ այս կազմել է մոտ 80 մլն դրամ: Նոր որոշման արդյունքում փետրվարից այս գումարն էականորեն կավենալա՝ գրեթե 3 անգամ:
12:37 04.08.2025
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 810 մլն դրամ12:25 04.08.2025
Անցած երեք օրում գրանցվել է 36 ավտովթար 4 մարդ զոհվել է, 64-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԲացահայտվել է 235 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 33 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 29 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 28 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 19 դեպք՝ հոգեկան ներգործության, 13 դեպք՝ խարդախության, 12 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 11 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 9-ական […] ...
12:15 04.08.2025
Ուկրաինան պատրաստվում է Էրդողանի այցինՈւկրաինան պատրաստվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցին։ Այցի հիմնական թեման կարող է լինել երկրների միջև ազատ առևտրի համաձայնագրի վավերացումը։ Այս մասին РБК-Ուկրաինային տված հարցազրույցում ասել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Նարիման Ջելալը։ Նրա խոսքով՝ ուկրաինական կողմն այժմ ակտիվորեն աշխատում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ուկրաինա այցը կազմակերպելու ուղղությամբ։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին անձնական հրավեր […] ...
12:07 04.08.2025
Գազայի հատվածում սովից մահացածների թիվն ամեն օր ավելանում էԳազայի հատվածի շրջափակման ընթացքում թերսնման պատճառով մահացած մարդկանց ընդհանուր թիվը հասել է 180-ի, այդ թվում՝ 93 երեխա, երկուշաբթի օրը հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայի հատվածի հիվանդանոցներում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է սովից և թերսնումից մահվան 5 դեպք։ Սովից մահացածների ընդհանուր թիվը հասել է 180-ի», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։ Գազայի հատվածի […] ...
11:51 04.08.2025
Բռնակոթ գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 245 բույս․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բռնակոթ գյուղի 42-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում և զբաղվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հուլիսի 29-ին բռնակոթցու հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 245 բույս։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...
11:40 04.08.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 5-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Տարոնցու, Արմեն Խոստիկյան, Հայկ Հովսեփյան, Նորագավիթ 1-ին փողոցների, Արշակունյաց պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...