ԱԹՍ-ների կիրառման ոլորտները. արտակարգ իրավիճակներ (ՄԱՍ 1-ԻՆ) – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

ԱԹՍ-ների կիրառման ոլորտները. արտակարգ իրավիճակներ (ՄԱՍ 1-ԻՆ)

19:27 25.10.2017

Պատկերացրեք դեպք. այրվում է բնակելի շենք, 911-ում ստանում են ահազանգ, շենքի բնակիչը կիսատ-պռատ նախադասություններ է ասում։ Հրշեջները շտապում են դեպքի վայր բայց ծանոթ չեն հրդեհի ծավալներին, չգիտեն՝ ինչ է կատարվում այնտեղ։

Հիմա պատկերացրեք մեկ այլ կերպ։ Բնակչի զանգը ավտոմատ տեղորոշվում է քարտեզի վրա, փրկարար ծառայության մոտակա բաժնի տանիքից ինքնուրույն դեպքի վայր է հասնում անօդաչու թռչող սարքը։ Անմիջապես սկսում է նկարել ու հեռարձակել նկարածը։ Հեռարձակումը ստանում է հրշեջ մեքենայի անձնակազմը, որը տեղ հասնելու ճանապարհին արդեն ծանոթանում է իրավիճակին ու գծում հրդեհաշիջման սխեման։ (Ի դեպ, նույն ազդանշանը զուգահեռ կարող են ստանալ նաև ճգնաժամային կառավարման կենտրոններում)։

Որքան էլ անսպասելի թվա, բայց երկրորդ դեպքը անհավանական չէ: Եվ ԱԹՍ -ի կիրառումը առանձնապես թանկ չէ։ Ոչ ռազմական նշանակության, քաղաքացիական անօդաչու թռչող սարք, որ կարող է տեսահեռարձակում իրականացնել, կարելի է գնել մինչև նույնիսկ 1000 դոլարով։ Հրշեջ մեքենաներից ամեն մեկը ընդունող պլանշետով կահավորելու համար գուցե դրանից ավելի քիչ գումար անհրաժեշտ լինի։ Որոշակի ֆինանսավորում էլ կպահանջվի համակարգի ներդրման ու անձնակազմի ուսուցման համար։

Համեմատելի է արդյո՞ք 2000 դոլարը այն նյութական կորուստների հետ, որ լինում են ցանկացած բնակելի շենքում հրդեհի ժամանակ։ Կարծում եմ՝ ամեն ընտանիք շատ ավելի մեծ նյութական կորուստ է ունենում։ 

Հիմա քաղաքացիական նշանակության անօդաչու թռչող սարքերն այնքան էժան են, որ կիրառվում են նույնիսկ ռազմական ոլորտում։ Դրանք լայնորեն կիրառվում են «Իսլամական պետություն» ռազմական խմբավորման կողմից: Մասնավորապես, «Իսլամական պետությունը» դրանցից կախում է ռումբեր, և դրանք նետում կոալիցիոն ուժերի զրահատեխնիկայի վրա: Տե՛ս տեսանյութում։

2016 թ-ին Հայաստանի ԱԻՆ-ը հայտարարեց, որ փրկարարները ԱԹՍ-ների կառավարման դասընթացներ են անցել ՀՀ ՊՆ ինստիտուտներից մեկում՝ աղետների ժամանակ նորագույն տեխնոլոգիաների կիրառումն ապահովելու համար։ ՀՀ ԱԻՆ հաղորդագրության մեջ նշվում էր.

«Ուսումնասիրությունն իրականացվում է «Բնապահպանական արտակարգ իրավիճակների կառավարումը տեղական մակարդակում» ծրագրի շրջանակում և նպատակ ունի բացահայտել ու մոդելավորել ռիսկերը տեղանքի սելավավտանգ հատվածներում»:

Հայկական «Կռունկ» ռազմական ԱԹՍ, ՀՀ ԱԻՆ հաղորդագրությանը կից լուսանկարը

Անօդաչուներով մոդելավորվելու էին ոչ միայն սելավների, այլ նաև «արտակարգ իրավիճակներում բնակչության տարհանման և փրկարարական ուժերի բաշխվածության կառավարման հարցերը»։ (Ի դեպ, հաղորդագրությանը կից լուսանկարում հենց հայկական՝ տեղական արտադրության ռազմական անօդաչու է)։

Դրանից մոտ մեկ տարի անց՝ այս տարվա ամռանը, Խոսրովի արգելոցում հրդեհ բռնկվեց: Հրդեհի ծավալներին ծանոթանալու համար ՀՀ բնապահպանության և ԱԻ նախարարները արգելոցի տարածքում պտույտ կատարեցին ՀՀ ՊՆ ուղղաթիռով։ Անկասկած, ԱԹՍ -ի առկայության դեպքում, այն կիրառելը շահեկան է: Բանն այն է, որ ուղղաթիռի մեկ թռիչքը տասնյակ անգամներ ավելի թանկ արժե, քան նոր ԱԹՍ-ն:

ԱՄՆ արբանյակային լուսանկարների համաձայն՝ Խոսրովի անտառում հրդեհը սկսվել է միանգամից երեք օջախներից։  Եթե արգելոցն ունենար նմանատիպ սարքեր, արագ բարձրացներ օդ ու նկարեր տարածքը, ապա առավել արդյունավետ կլինեին դրա արագ մեկուսացումն ու մարումը, առավել ևս հրդեհի ծավալի մասին հստակ տեղեկության ճշտումը: 

 

ՎԵՐՋ ԱՌԱՋԻՆ ՄԱՍԻ

Գլխավոր լուսանկարը՝ Pan Photo ֆոտոգործակալության. ՀՀ ֆինանսների նախարարության շենքի տանիքի հրդեհը՝ լուսանկարված ԱԹՍ-ով (11 հուլիսի, 2016)։


Պատրաստեց Գարիկ Հարությունյանը 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է 24 ժամվա ընթացքում 98 պաղեստինցի մահվան մասին

17:20 02.08.2025

Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է 24 ժամվա ընթացքում 98 պաղեստինցի մահվան մասին

Գազայի հատվածում Իսրայելի կողմից վերջին 24 ժամվա ընթացքում ձեռնարկված գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 98 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1000-ը, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր պաշտոնական Telegram ալիքում։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ են տեղափոխվել 98 զոհված (այդ թվում՝ 15-ը, որոնք հանվել են փլատակներից) և 1079 վիրավոր»,-ասվում է տեքստում։ Այսպիսով, 2023 թվականի […] ...

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

17:10 02.08.2025

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Սարի Թաղ 2-6 փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Լեոյի փ. 50-103 առանձնատներ մասնակի, Երևանցու փ. 5-48 առանձնատներ մասնակի, Կոնդ թաղամաս 91-253 առանձնատներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […] ...

«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքը

17:00 02.08.2025

«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքը

Թուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

16:51 02.08.2025

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

Պակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

16:46 02.08.2025

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

Ուկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 02.08.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

BACK_TO_TOP