Պաշտպանը պատգամավորների հետ այցելել է հոգեկան խնդիր ունեցողների խնամքի կենտրոն․ խնդրահարույց հարցեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+26.09 oC

Պաշտպանը պատգամավորների հետ այցելել է հոգեկան խնդիր ունեցողների խնամքի կենտրոն․ խնդրահարույց հարցեր

14:07 31.01.2019

Հունվարի 30-ին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը, պատգամավորներ  Անի Սամսոնյանն ու Աննա Կարապետյանը համատեղ այց են իրականացրել «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն։

Այցի նպատակը տեղի բնակիչների կողմից այդ ընտրատարածքից առաջադրված պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին ուղղված բողոքներն են եղել․ «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնի մասնաշենքերից մեկի առաջին հարկում տեղակայված է մանկապարտեզ։

Մասնավորապես, երեխաների ծնողները նշել են, որ Երևանի թիվ 34 մանկապարտեզն առանձնացված է «Ձորակ» կենտրոնից ցանկապատով, սակայն ոչ ամբողջությամբ։ «Ձորակ» կենտրոնի և մանկապարտեզի լուսամուտները բացվում են երկու հաստատությունների բակեր և պարբերաբար տեղի է ունենում շփում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հետ: Բացի դրանից՝ լսելի են խնամյալների ձայները, ինչն անհանգստացնում է երեխաների ծնողներին։

«Այցի ընթացքում «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնում արձանագրել են մի շարք խնդիրներ, որոնք քննարկվել են տնօրինության հետ՝ հորդորելով շտապ լուծումներ գտնել, բայց ամենավտանգավորն այն է, որ խնամյալների կապը երեխաների հետ առերևույթ է և հնարավոր, որ խնամյալներից մեկը հայտնվի մանկապարտեզի տարածքում և հակառակը»,- նշել է պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։

Մարդու իրավունքների պաշտպանն ու պատգամավորները շրջայց են կատարել հաստատությունների տարածքներում, տեղի են ունեցել քննարկումներ և առանձնազրույցներ «Ձորակ» կենտրոնի տնօրենի, աշխատակիցների և կենտրոնում խնամվող հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հետ։

Քննարկումներ են տեղի ունեցել նաև թիվ 34 մանկապարտեզի տնօրենի, աշխատակիցների և երեխաների ծնողների հետ, ինչպես նաև հաստատություններին հարակից տների բնակիչների հետ։

«Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց առնչվող հարցերը գտնում են իմ ամենօրյա ուշադրության կենտրոնում։ «Ձորակ»-ում մշտադիտարկման այցի ընթացքում մենք ավելի վաղ վեր են հանել խնդիրներ՝ կապված  բուժանձնակազմի քանակի, դեղերի և բժշկական պարագաների, զսպման միջոցների կիրառության, սննդի հետ և այլն: Արձանագրվել են նաև կենցաղային, այդ թվում՝ սանիտարահիգիենիկ պայմանների բարելավման և վերանորոգման անհրաժեշտություն»,- տեղեկացրել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Մարդու իրավունքների պաշտպանն ու պատգամավորները պայմանավորվածություն են ձեռք բերել խնդիրը քննարկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի, ՀՀ առողջապահության նախարարի և Երևանի քաղաքապետի հետ։

«Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնը հիմնադրվել է 2015թ. և գործում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ։ Նախկինում՝ 2007-2015 թվականներին այդ նույն շենքում գործել է Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ խնամքի հաստատությունը, որի վերակազմավորման արդյունքում էլ ստեղծվել է «Ձորակ» կենտրոնը։ Երևանի թիվ 34 մանկապարտեզը նույն վայրում գործում է ավելի քան 30 տարի։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հունիսի 30-ից հուլիսի 6-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

12:32 07.07.2025

Հունիսի 30-ից հուլիսի 6-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

Շաբաթվա ընթացքում շարունակվել է մշակաբույսերի հասունացումը և դաշտային աշխատանքները։ Այս մասին հայտնում է<«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ​ Հովտային շրջաններում ավարտվել է աշնանացան ցորենի բերքահավաքը, շարունակվել է պտղատուների հասունացումը և բերքահավաքը, սկսվել է բանջարանոցային մշակաբույսերի հասունացումը, կատարվել է խոտաբույսերի երկրորդ հունձ։ Նախալեռնային շրջաններում աշնանացան ցորենը դեռ շարունակվել է գտնվել մոմային հասունացման փուլում, սկսվել է եգիպտացորենի […] ...

Երևանի պարեկները գողություն պահին երկու երիտասարդի են ձերբակալել

12:24 07.07.2025

Երևանի պարեկները գողություն պահին երկու երիտասարդի են ձերբակալել

Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները հուլիսի 3-ի գիշերը՝ ժամը 2-ի սահմաններում, Գարեգին Նժդեհի փողոցում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին են ներկայացրել Այնթապ գյուղի՝ 24-ամյա և Երևանի՝ 30-ամյա երկու բնակչի: Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ 30-ամյա երիտասարդը գողացել է նշված փողոցում կայանված «Մերսեդեսի» պահեստային անվադողի պատյանը, որը պետք է տեղափոխեին […] ...

Ավարտական փուլում են ՀՀ պետական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

12:15 07.07.2025

Ավարտական փուլում են ՀՀ պետական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Ավարտական փուլում են գտնվում Մ-3, ՀՀ պետական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ35+535-կմ39+500 հատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ Մոտ 4.5կմ երկարությամբ ճանապարհն անցնում է Աշտարակ քաղաքով։ ...

Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը Աշխարհի գավաթի խաղարկությունում մեկնարկել եմ հաղթանակով

12:07 07.07.2025

Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը Աշխարհի գավաթի խաղարկությունում մեկնարկել եմ հաղթանակով

Վրաստանի Բաթումի քաղաքում մեկնարկած ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությունում գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանն առաջին տուրում հաղթանակներ են տարել: Դանիելյանը սպիտակ խաղաքարերով մրցել է Նադեժդա Անտոնովայի (Տաջիկստան, 2030 վարկանիշ) դեմ և 27-րդ քայլին հաղթել: Մկրտչյանը ևս հանդես է եկել սպիտակներով և 71-րդ քայլին հաղթել է Լինա Նասրիին (Ալժիր, 2054 վարկանիշ): ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությունում նոկաուտ […] ...

SHANTNEWS

12:00 07.07.2025

SHANTNEWS

Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

11:55 07.07.2025

Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 8-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանի Ա. Մանուկյան, Կորյունի, Թումանյան, Արգիշտի, Ե. Քոչարի փողոցների, Արշակունյաց, Իսակովի և Տիգրան Մեծի պողոտաների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

BACK_TO_TOP