Այստեղ ամեն ինչ անում են, որ տեղի ունեցածը հայ-թուրքական բախման չվերածվի. ամերիկահայ գործիչ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+31.09 oC

Այստեղ ամեն ինչ անում են, որ տեղի ունեցածը հայ-թուրքական բախման չվերածվի. ամերիկահայ գործիչ

16:18 31.01.2019

Լոս Անջելեսում օրեր առաջ տեղի ունեցած արտակարգ դեպքը շարունակում է քննարկման թեմա մնալ ամերիկահայության շրջանում: Հայկական երկու դպրոցների տարածքում թուրքական դրոշների տեղադրումը լարվածություն է առաջացրել շատերի մոտ, բայց, ինչպես SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Արևմտյան Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Նորա Հովսեփյանը, դեպքից հետո վախի կամ հարձակողական  ոչ մի տրամադրություն չկա համայնքում:

Ամերիկահայ գործիչը մեզ հետ զրույցում ասաց, որ լարվածությունն առաջացել է, քանի որ առաջին անգամ է ամերիկահայությունը ականատես լինում նման դեպքի:

«Թուրքական կառավարությունը միլիոնավոր դոլարներ է ծախսում՝ հօգուտ թուրքական քարոզչության: Նրանց անդրադարձը մեր պայքարին միշտ այդ ձևով  է եղել: Ամեն ապրիլի 24-ին, երբ մենք ցույցեր ենք անում թուրքական դեսպանատան ու հյուպատոսարանի առջև, տասնյակ հազարավոր հայեր են մասնակցում մեր ցույցերին, իսկ թուրքական կառավարությունը երեսուն-հիսուն ցուցարար է բերում, իրենք էլ իբր հակացույց են անում: Թուրքական համայնք կա այստեղ, բայց մեր համայնքի պես չէ՝ ո՛չ թվով, ո՛չ էլ կազմակերպվածությամբ»,- դեպքի առթիվ SHANTNEWS.am-ին հայտնեց Հայ դատի հանձնախմբի պատասխանատուն:

Նրա խոսքերով՝ հնարավոր չէ ստույգ ասել, թե Թուրքիայի դրոշները հայկական դպրոցների մուտքերի մոտ տեղադրողներն ովքեր են, բայց հնարավոր է գուշակել նրանց ազգությունը:

«Վերջերս Էրդողանի և թուրքական կառավարության կողմից վարվող քաղաքականությունից ոգևորված հավանաբար որոշ թուրք ազգայնականներ կամ ծայրահեղականներ այստեղ քաջալերվել են դրանից և քայլեր են ձեռնարկել: Մենք ուրիշ ձև չունենք գուշակելու, թե ովքեր են, բայց տեսախցիկների նկարահանումներից երևում է, որ սև հագուստով, դիմակավորված տղամարդիկ են: Հույս ունեմ՝ նկարահանումների հիման վրա ոստիկանությունը կգտնի հանցագործներին, առաջիկայում  հստակեցումներ կլինեն»,- ասաց մեր զրուցակիցը:

Նորա Հովսեփյանը նաև նշեց, որ դեպքի առթիվ մտահոգություններ կան, բայց ոչ վախի մթնոլորտ:

«Մեր գաղութն ուժեղ է, և դրա ապացույցն այն է, որ աշակերտները վախի զգացում չեն ունեցել, այլ ընդհակառակը, հայկական դրոշներ են կախել դպրոցներում, շուրջպար են բռնել մեր մշակույթը ևս մեկ անգամ ցույց տալու համար, հարձակողական ոչ մի քայլ չեն արել: Թե՛ ոստիկանությունը, թե՛ վարժարանների տնօրինություններն ապահովության բոլոր միջոցները ձեռնարկել են, այսինքն՝ ապահովություն միշտ կա, և նման դեպքը, բնականաբար, ցնցում պիտի առաջացներ»,- ասաց Նորա Հովսեփյանը:

Մեր զրուցակցի կարծիքով՝ ոմանք հույս ունեն, որ տեղի ունեցածը ոչ թե հայ-թուրքական հարաբերությունները սրելու նպատակ ունի,  այլ անհատական նախաձեռնություն է:

«Վստահ չեմ,  բայց  կարծում եմ՝ անհատական քայլ էր: Այստեղ կառավարությունն էլ, Լոս Անջելեսի քաղաքապետարանն էլ, նույնիսկ կոնգրեսականները զորավիգ են մեր համայնքին, իրենց աջակցությունն են հայտնել, պատրաստ են ամեն ինչ անել, որպեսզի այսպիսի դեպքերը  հայ-թուրքական բախումի չհանգեցնեն, ընդհանուր լուծումներ գտնվեն, խնդիրն ավելի չմեծանա»,- տեղեկացրեց մեր զրուցակիցը:

Նա հիշեցրեց, որ հայերը պատրաստվում են այս ապրիլի 24-ին կրկին հավաքվել Թուրքիայի հյուպատոսարանի առջև, և ինչպես ամեն տարի, այս տարի ևս նրանց են միանալու այլ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ՝ հույներ, քրդեր, ասորիներ, հրեաներ, ուսանողական կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ իրազեկման և բողոքի ակցիայով կրկին աշխարհին հիշեցնելու 1915 թվականի Հայոց ցեղասպանության մասին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դիլիջան-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կա 5 տուժած

21:14 03.08.2025

Դիլիջան-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կա 5 տուժած

Այսօր՝ օգոստոսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Լոռու մարզի վարչական տարածքում, բախվել են «Ford Transit» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի տեղափոխվել է երեքը՝ Դիլիջանի, երկուսը՝ Վանաձորի բժշկական կենտրոններ: Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում […] ...

Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել

20:46 03.08.2025

Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել

Օգոստոսի 3-ին Արեգակի վրա գրանցվել է նախավերջին հզորության դասի M բռնկում, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից։ «Օգոստոսի 3-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 16:57-ին, 4168 (N04E23) արեգակնային բծերի խմբում ռենտգենյան տիրույթում գրանցվել է 11 րոպե տևողությամբ M2.9 բռնկում», – հայտնել են ինստիտուտից: Արեգակնային բռնկումները բաժանվում են հինգ դասի՝ կախված ռենտգենյան ճառագայթման հզորությունից՝ A, B, C, M […] ...

Սևանա լճի տարբեր հատվածներում հայտնաբերվել է ապօրինի տեղադրված 28 հատ խեցգետնորսիչ և 33 հատ ձկնորսական ցանց

20:18 03.08.2025

Սևանա լճի տարբեր հատվածներում հայտնաբերվել է ապօրինի տեղադրված 28 հատ խեցգետնորսիչ և 33 հատ ձկնորսական ցանց

Անցած շաբաթ Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության ««Սևան» ազգային պարկ» տեղամասի աշխատակիցները Սևանա լճի տարբեր հատվածներում իրականացրել են ստուգիչ միջոցառումներ, ինչի արդյունքում հայտնաբերվել է ապօրինի տեղադրված 28 հատ խեցգետնորսիչ և 33 հատ ձկնորսական ցանց։ Ինչպես տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից, փաստի առթիվ կազմվել է համապատասխան արձանագրություն, որսի միջոցներն առգրավվել են, միջոցառումները կրելու են շարունակական բնույթ։ ...

Կամչատկայում արթնացել է գրեթե 500 տարի քնած հրաբուխը

19:50 03.08.2025

Կամչատկայում արթնացել է գրեթե 500 տարի քնած հրաբուխը

Կամչատկայում արթնացել է գրեթե 500 տարի քնած հրաբուխը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը: «Կրաշենիննիկով հրաբուխը մինչև 6 կմ բարձրությամբ մոխրի սյուն է արտանետել՝ ավելի քան երեք անգամ բարձր, քան ինքնին հրաբուխն է, նրա բարձրությունը 1856 մետր է։ Վերջին անգամ այն ժայթքել է մոտավորապես 1550 թվականի […] ...

Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու «Լադա»-ն

19:25 03.08.2025

Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու «Լադա»-ն

Այսօր՝ օգոստոսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում Տափերական գյուղի գլխավոր փողոցում՝ բենզալցակայանի դիմաց, բախվել են Արարատի մարզի բնակիչներ 32-ամյա Գոռ Մ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի և 26-ամյա Կարապետ Գ․-ի վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «Լադա»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, ապա […] ...

Եգիպտոսը երեք օրվա ընթացքում տասնյակ տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակիչների համար

19:00 03.08.2025

Եգիպտոսը երեք օրվա ընթացքում տասնյակ տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակիչների համար

Եգիպտոսի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները երեք օրվա ընթացքում տասնյակ տոննա պարենային օգնություն են նետել Գազայի հատվածի բնակիչների համար, ասվում է Եգիպտոսի զինված ուժերի հայտարարության մեջ։ «Վերջին օրերին Եգիպտոսի Արաբական Հանրապետությունից թռիչք է կատարել ինը ռազմական տրանսպորտային ինքնաթիռ՝ Գազայի հատվածի դժվարամատչելի շրջաններ տասնյակ տոննա պարենային օգնություն նետելու համար», – ասվում է հայտարարության մեջ։ Իսրայելի կառավարությունը հուլիսի 26-ին […] ...

BACK_TO_TOP