Ցեմենտի գործարանի պահակապետը «հարց լուծող» է. «Ժամանակ» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+27.09 oC

Ցեմենտի գործարանի պահակապետը «հարց լուծող» է. «Ժամանակ»

10:24 01.02.2019

«Ժամանակ» թերթը գրում է. «Արարատի ցեմենտի գործարանի պահակապետ Գալուստ Սարգսյանն իսկական սպառնալիք ու գլխացավանք է դարձել գործարանի աշխատակիցների և արարատցիների համար։ Վայելելով գործարանի սեփականատիրոջ՝ Գագիկ Ծառուկյանի վստահությունը, նա դարձել է գործարանում «հարց լուծողը»։

Յուրաքանչյուրին, որն իր քմահաճույքներին չի ենթարկվում կամ ում «սիմպատիան չի բռնում», ազատում է աշխատանքից, սպառնում նրանց բողոքելու դեպքում հաշվեհարդար տեսնել։ Ցեմենտի գործարանը Արարատում միակ աշխատատեղն է, որտեղից անհիմն ազատվողները հայտնվում են փողոցում՝ գործազուրկի կարգավիճակում։

Գալուստ Սարգսյանի կինն էլ վերջերս հասավ նրան, որ Ծառուկյանին համոզեց փակել գործարանի աշխատողների երեխաների համար նախատեսված մանկապարտեզը, որի վարիչի պաշտոնից իրեն ազատել էին»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դուշանբեում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների ԱԳՆ-ների իրավաբանական ծառայությունների ղեկավարների խորհրդակցական կոմիտեի 38-րդ նիստը

15:40 16.06.2025

Դուշանբեում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների ԱԳՆ-ների իրավաբանական ծառայությունների ղեկավարների խորհրդակցական կոմիտեի 38-րդ նիստը

Հունիսի 11-ին Դուշանբեում Տաջիկստանի Հանրապետության նախագահությամբ տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարությունների իրավաբանական ծառայությունների ղեկավարների խորհրդակցական կոմիտեի 38-րդ նիստը, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Տաջիկստանի Հանրապետության, Ուզբեկստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պատվիրակությունները և ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչները: Հայկական կողմը ներկայացնում էր ՀՀ ԱԳ նախարարության միջազգային պայմանագրերի […] ...

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ

15:30 16.06.2025

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, հայտնում է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը։ «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային հարցեր», – […] ...

Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Իրանի նախագահները

15:21 16.06.2025

Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Իրանի նախագահները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Քննարկվել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային խնդիրներ: Թուրքիայի նախագահը նշել է, որ Իսրայել-Իրան հակամարտության վերաբերյալ բանակցություններ է վարել մի շարք առաջնորդների հետ: Նա ընդգծել է, որ Թուրքիան պատրաստ է ստանձնել միջնորդի դեր՝ հակամարտությունն անհապաղ դադարեցնելու և […] ...

ՀՀ պատվիրակությունը մասնակցում է Փարիզում բացված Միջազգային ավիատիեզերական ցուցահանդեսին

15:14 16.06.2025

ՀՀ պատվիրակությունը մասնակցում է Փարիզում բացված Միջազգային ավիատիեզերական ցուցահանդեսին

ՀՀ պատվիրակությունը մասնակցում է Փարիզի Լե Բուրժե օդանավակայանում բացված Միջազգային ավիատիեզերական 55-րդ ցուցահանդեսին։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Ցուցահանդեսին մասնակցությունը հնարավորություն է ընձեռում բացահայտել ռազմավարական նշանակության այս կարևոր ուղղությամբ Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետագա խորացման նոր հեռանկարներ։ ...

Կանգառը վնասած վարորդին ու բեռնատարը Վեդիի ոստիկանները հայտնաբերել են

15:08 16.06.2025

Կանգառը վնասած վարորդին ու բեռնատարը Վեդիի ոստիկանները հայտնաբերել են

Հունիսի 4-ին Համայնքային ոստիկանության Վեդիի բաժին տեղեկություն էր ստացվել, որ հունիսի 3-ի լույս 4-ի գիշերը Տափերական գյուղի Արամ Խաչատրյան և Հ-8 կենտրոնական փողոցների հատման վայրում գտնվող գազալցակայանի հարակից տարածքում տեղադրված կանգառը դեռևս չպարզված վարորդի կողմից ավտոմեքենայով վնասվել է։ Նախնական տվյալներով՝ պատճառվել է 700 հազար դրամից ավելի վնաս։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի […] ...

SHANTNEWS

15:00 16.06.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP