15:51 01.02.2019
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը փետրվարի 1-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Կառավարության կառուցվածքի փոփոխություններին», որոնց արդյունքում հնարավոր է` ԱԱԾ-ն դառնա նախարարություն և հաշվետու լինի ԱԺ-ին:
«Մեկ անգամ ասել եմ, որ ես կենթարկվեմ ցանկացած քաղաքական որոշման. եթե կլինի քաղաքական որոշում, որ ԱԱԾ-ն պետք է դառնա նախարարություն, իհարկե, ես պարտավոր եմ ենթարկվել այդ որոշմանը, բայց նաև ես ուզում եմ ասել, որ ամեն դեպքում նախարարը քաղաքական պաշտոն է, և եթե ԱԱԾ-ն, ես ուրիշների մասին չեմ ուզում խոսել, բայց կարող ենք նաև իրենց վերագրել, ԱԱԾ նախարարը, եթե լինի քաղաքական գործիչ և զբաղվի քաղաքականությամբ, ուզի, թե չուզի, փորձելու է առաջ տանել իրենց քաղաքական ուժի գիծը, ԱԱԾ-ն քաղաքականացվելու է»,- ասաց նա:
Հարցին` արդյո՞ք բանակը քաղաքական է, հաշվի առնելով, որ պաշտպանության նախարարություն կա, Վանեցյանը պատասխանեց, որ բանակը նախարար ունի, բայց ունի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, որը որևէ կապ չունի քաղաքականության հետ, և հենց նա էլ իրականացնում է զորքի անմիջական ղեկավարումը, իսկ ՊՆ-ն իրականացնում է օրենքով իրեն վերապահված լիազորությունները, դա հստակ տարանջատում է:
ԱԱԾ հաշվետվողականության հետ կապված` Վանեցյանը հայտնեց, որ հատկապես իր նշանակվելուց հետո կարծում է` որևէ մեկի մոտ խնդիր չի առաջացել, որ որևէ հարցով դիմեն ԱԱԾ և չստանան իրենց հուզող հարցերի պատասխանները, ընդ որում, դա վերաբերում է թե՛ քաղհասարակության, թե՛ ՀԿ-ների ներկայացուցիչներին, թե՛ լրագրողական, թե՛ փաստաբանական համայնքին ու ցանկացած կազմակերպության, որ իրենց հարցումներ են գրում: Նրանք, ըստ Վանեցյանի, մշտապես ստանում են իրենց պատասխանները:
«Այն արատավոր պրակտիկան, երբ ԱԱԾ-ն չէր պատասխանում հարցումներին, վերացված է, չկա մեկ դեպք վերջին 10 ամիսների ընթացքում, որ մատնանշեն, երբ մենք չենք պատասխանել հարցումների, եթե, իհարկե, դա պետական գաղտնիք չի պարունակում»,- ասաց ԱԱԾ տնօրենը:
17:00 02.08.2025
«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքըԹուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...