Հայաստանը Վրաստանին օգնելու նպատակով կտրամադրի 30.000 դոզա կարմրուկի պատվաստանյութ. նախարար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+22.09 oC

Հայաստանը Վրաստանին օգնելու նպատակով կտրամադրի 30.000 դոզա կարմրուկի պատվաստանյութ. նախարար

12:15 02.02.2019

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ Վրաստանին օգնելու նպատակով իր հրամանով հայկական կողմը վրացական կողմին կտրամադրի 30.000 դոզա կարմրուկի պատվաստանյութ, որպեսզի մեր հարևան երկիրը ավելի արդյունավետ և արագ պայքարի կարմրուկի բռնկումների դեմ:

Նախարարի խոսքով՝ հիվանդությունները սահմաններ չեն ճանաչում։

«Երեկ խոսեցի Վրաստանի իմ գործընկեր Դավիթ Սերգեենկոյի հետ Վրաստանում կարմրուկի դեպքերի բռնկումների մասին։ Նա ինձ հայտնեց, որ մինչ օրս արձանագրվել է կարմրուկի 1028 նոր դեպք, ինչը հիմնականում պայմանավորված է նրանով, որ 90-ականներին բազմաթիվ երեխաներ չեն պատվաստվել կարմրուկի դեմ։ Ես տեղեկացա նաև, որ օրական արձանագրվող 50-60 դեպքը իջել է օրական 35-ի՝ շնորհիվ այն հակահամաճարակային միջոցառումների, որ իրականացվում են Վրաստանում, այդ թվում 20-40 տարեկան ազգաբնակչության ինտենսիվ պատվաստումների։

Բարեբախտաբար Հայաստանում վերջին կարմրուկի տեղական դեպքը արձանագրվել է 2007թ-ին՝ շնորհիվ մեր երկրում կարմրուկի դեմ պատվաստումների բարձր ցուցանիշների։ Վերջին բերովի դեպքը արձանագրվել էր 2018թ․-ի դեկտեմբերին ՌԴ-ից ժամանած ուղևորի մոտ և կրկին բարեբախտաբար տարածում չէր ունեցել մեր երկրում։

Կոչ եմ անում բոլորին ստանալ ազգային իմունիզացիայի ծրագրով նախատեսված բոլոր պատվաստումները, իսկ գանգատների դեպքում՝ դիմել բժշկի»,- հորդորել է նախարարը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատի մարզի Գոռավան բնակավայրի նախկին համայնքապետը ձևական աճուրդ-վաճառքների միջոցով իր և մերձավորների անվամբ գրանցել է սեփականության և վարձակալության իրավունքներ

12:27 17.06.2025

Արարատի մարզի Գոռավան բնակավայրի նախկին համայնքապետը ձևական աճուրդ-վաճառքների միջոցով իր և մերձավորների անվամբ գրանցել է սեփականության և վարձակալության իրավունքներ

Արարատի մարզի Գոռավան բնակավայրի նախկին ղեկավարը 33 դեպքերով կազմակերպել և անցկացրել է Գոռավանում գտնվող հողատարածքների ձևական աճուրդ-վաճառքներ և մրցույթներ՝ իր, իր ընտանիքի անդամների և մերձավորների անվամբ գրանցելով նույն բնակավայրում գտնվող 543 հա հողատարածքների սեփականության և վարձակալության իրավունքները: Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ Ա.Բ.-ն, 2006 թվականի հոկտեմբերի 1-ից 2021 թվականի դեկտեմբերի 17-ը […] ...

Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա և Արագածոտն բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

12:20 17.06.2025

Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա և Արագածոտն բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հունիսի 18-ին՝ ժամը 10:30-ից մինչև 11:00-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա, ժամը 11:30-ից մինչև 12:00-ը՝ Արագածոտն բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 16-17-ը

12:14 17.06.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 16-17-ը

Բացահայտվել է 123 հանցագործություն, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ ☑️ 42 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, ☑️10 դեպք՝ խարդախության, ☑️8 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, ☑️7 դեպք՝ ֆիզիկական ներգործության, ☑️6 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ☑️4-ական դեպք՝ հոգեկան ներգործության ու շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, […] ...

Իրանը հայտարարել է Իսրայելի ռազմավարական դիրքերի ոչնչացման մասին

12:08 17.06.2025

Իրանը հայտարարել է Իսրայելի ռազմավարական դիրքերի ոչնչացման մասին

Իրանի բանակը հայտարարել է Իսրայելի ռազմավարական դիրքերի ոչնչացման մասին Թել Ավիվում և Հայֆայում, հայտնել է Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար Կիյումարս Հեյդարին։ «Անցած օրվա ընթացքում տարբեր տեսակի ճշգրիտ և ավերիչ անօդաչու թռչող սարքերը ոչնչացրել են Իսրայելի ռազմավարական դիրքերը Թել Ավիվում և Հայֆայում», – նրա խոսքերն է մեջբերում Իրանի պետական ​​հեռարձակող IRIB-ը։ ...

SHANTNEWS

12:00 17.06.2025

SHANTNEWS

Տարիքը կարևոր չէ. կարևորը խաղային որակն է․ Կիվուն՝ Մխիթարյանի մասին

11:54 17.06.2025

Տարիքը կարևոր չէ. կարևորը խաղային որակն է․ Կիվուն՝ Մխիթարյանի մասին

Ռումինացի մասնագետ Քրիստիան Կիվուն «Ինտերի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց հետո՝ իր առաջին ասուլիսին, անդրադարձել է միլանյան թիմի 36-ամյա հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, հաղորդում է Inter Xtra-ն: «Տարիքը կարևոր չէ. կարևորը խաղային որակն է։ Տարիքը պարզապես թիվ է, մոտիվացիան կարևոր է։ Հենրիխը ամեն ինչ անում է իր խաղով և վերաբերմունքով։ Նա միշտ ունի էներգիա և մոտիվացիա»,- […] ...

BACK_TO_TOP