11:18 04.02.2019
Այսօր, երբ Կառավարության կազմը, Սահմանադրության պահանջին հակառակ, միայն մասամբ է հաստատված, և նորից սրվել են քննարկումները, թե ինչ կարգավիճակ պետք է ունենան այնտեղ ուժային կառույցները, ցանկանում եմ օգտվել առիթից, և ավելի ընդարձակ անդրադառնալ պետական կառավարման համակարգի բարեփոխման խնդրին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր և խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը:
«Նախկինում մի քանի անգամ առիթ եմ ունեցել գրելու նրա մասին, որ այսօրվա Սահմանադրությամբ նախատեսված պետական կառավարման համակարգը բերում է լիազորությունների գերկոնցենտրացման մեկ պաշտոնատար անձի՝ Վարչապետի ձեռքում, և ըստ էության արհեստականորեն տալիս է նրան «դիկտատորական» ֆունկցիաներ և բարդացնում արդյունավետ պետական կառավարումը, դա այսօր ակնհայտ է դարձել շատերի համար, ներառյալ նաև այսօրվա գործող վարչապետի, որը մի քանի անգամ արդեն հայտարարել է, որ պատրաստ է այդ լիազորությունների մի մասից հրաժարվել։
Այս խնդրի լուծումը, ի վերջո, պահանջելու է գործող Սահմանադրության փոփոխություններ՝ հավասարակշռելու պետության պարբեր մարմինների լիազորությունները, և ստեղծելու ավելի առողջ, թափանցիկ և հասարակության համար վերահսկելի կառավարման համակարգ։ Այս քննարկումներին զարկ տալու համար, ստորև հակիրճ ներկայացնում եմ իմ նախնական առաջարկները՝ այսօրվա ձևախեղումները շտկելու համար, ելնելով այն կանխավարկածից, որ մենք պահպանում ենք խորհրդարանական կառավարման մոդելը։
Ազգային ժողովի մակարդակ։ Ազգային ժողովի կազմավորումը պետք է անել մեկ փուլով, և վերացնել կայուն մեծամասնության արհեստածին դրույթը, մեծամասնությունը պետք է ձևավորվի կամ ուղղակի ընտրությամբ, կամ կառավարող կոալիցիա ձևավորելու միջոցով։ Ազգային ժողովը պետք է ստանա ավելի մեծ իրավասություններ՝ Կառավարություն ձևավորելու հարցում, մասնավորապես, Կառավարության անդամները և դեսպանները անհատապես պետք է անցնեն ԱԺ պրոֆիլային հանձնաժողովների լսումներ և հաստատվեն՝ նշանակվելուց առաջ։ Սա աշխարհում ընդունված պրակտիկա է, և հնարավորություն կտա նվազագույնի հասցնել այս կարևոր պաշտոններում պատահական և ոչ բավարար կոմպետենտությամբ մարդկանց հայտնվելը։
Կառավարության մակարդակ։ Կառավարությանն առընթեր երկու հիմնական ուժային կառույցները՝ ԱԱԾ-ը և Ոստիկանությունը, պետք է դառնան նախարարություններ, և գտնվեն խորհրդարանական վերահսկողության տակ։ Քննչական ծառայությունը պետք է դուրս գա Վարչապետի անմիջական ենթակայությունից, միանա կամ Դատախազությանը, կամ էլ Ներքին գործերի նախարարությանը, դրա անջատումը անցյալում էլ արհեստական էր, և ծառայում էր կոնկրետ անձի շահերի։ Հատուկ քննչական ծառայությունը պետք է ընդհանրապես դուրս բերվի Կառավարության կազմից, դառնա անկախ մարմին, որի ղեկավարը 5 տարով նշանակվում է ԱԺ կողմից՝ սահմանադրական մեծամասնությամբ։ Սա թույլ կտա խելամիտ բաշխել ուժային կառույցների համար քաղաքական պատասխանատվությունը, իսկ ՀՔԾ դեպքում՝ ապահովել նրա գործունեության համար բացարձակ անհրաժեշտ քաղաքական անկախությունը, ինչն ակնհայտ խախտված է հիմա։
Նախագահի մակարդակ։ Նախագահին պետք է վերադարձնել օրենսդրական վետոյի իրավունքը (այսօր նա կարող է միայն ուղարկել օրենքները Սահմանադրական դատարան)։ Նաև, պետք է դիտարկել Նախագահին Զինված ուժերի Գերագույն հրամանատարությունը վերադարձնելու հարցը՝ արտակարգ իրավիճակներում դրանց քաղաքական չեզոքությունը ապահովելու նպատակով։ Սա թույլ կտա Նախագահի ինստիտուտը օժտել սահմանադրական կարգի պաշտպանության իրական բովանդակությամբ՝ առանց նրա վրա գործադիր կառավարման ավելորդ ֆունցիաներ դնելու։
Դատարանների մակարդակ։ Ցանկալի է դիտարկել Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների միավորումը, քանի որ այսօր դրանք իրար մոտիկ ֆունկցիաներ են կատարում, և ըստ էության, Հայաստանի պես փոքր երկրում, դատական համակարգի չորրորդ մակարդակ ունենալը արհեստական է (նույնիսկ ԱՄՆ պես հսկայական երկրում այս երկու մակարդակները միավորված են ի դեմս Գերագույն դատարանի)։ Սա նաև հնարավորություն կտա Սահմանադրական դատարանին ավելի գործուն մասնակցություն ունենալ դատական համակարգի աշխատանքում, և ապահովել օրենքների միասնական կիրառումը, ինչպես նաև դատական համակարգի գործունեության որակի բարձրացումը։
Ինչպես վերը նշել եմ, այս գաղափարները նախնական են, և նախատեսված են քննարկման համար, ուստի շնորհակալ կլինեմ բոլոր շահագռգիր արձագանքների և առաջարկությունների համար, դրանց քննարկման հիման վրա կաշխատեմ ձևավորել ավելի ընդգրկուն տարբերակ, և ներկայացնել քաղաքական ուժերի քննարկմանը»։
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...