Ինքնապարգևատրումների ինստիտուտը պետք է վերանա. Լիլիթ Մակունց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Ինքնապարգևատրումների ինստիտուտը պետք է վերանա. Լիլիթ Մակունց

14:45 04.02.2019

«Իմ քայլը» խմբակցության անդամ Լիլիթ Մակունցը փետրվարի 4-ին լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս շաբաթ արդեն իրենք կքննարկեն կառավարության ծրագիրը:

«Ես ենթադրում եմ, միայն կարող եմ ենթադրել, բայց կարծում եմ` բոլոր նախադրյալներն արդեն կան, որ մենք կարողանանք քննարկել: Հստակ ամսաթվեր նշել չեմ կարող»,- ասաց նա:

SHANTNEWS.am-ի դիտարկմանը, թե կառավարությունն արդեն տնտեսական հեղափոխության մասին է խոսում, արդյո՞ք այս ծրագրում տեսնելու ենք այդ հեղափոխությանը միտված քայլերը, Մակունցը պատասխանեց, որ հասկանալի պատճառներով չի կարող ասել, թե ծրագիրն ինչ տեսք կունենա, ասաց, որ հանձնաժողովներն առանձին իրենց դիտարկումները կներկայացնեն տարբեր ուղղություններով, այդ թվում` տնտեսական:

«Կտեսնենք, թե ինչ առաջարկներով հանդես կգան հենց հանձնաժողովները, կտեսնենք, թե ինչ են առաջարկում այս կառավարությունում, ըստ այդմ էլ առաջարկներ կլինեն»,- ասաց Մակունցը:

Խմբակցության ղեկավարն ասաց, որ փետրվարի 7-ին հանդիպում-քննարկում են ունենալու ֆինանսների նախարարի հետ, օրակարգում լինելու են նաև Հարկային օրենսգրքին վերաբերող հարցերը, լսելու են իրենց, ներկայացնելու են առաջարկներ: Մակունցն ասաց` կարևոր է, որ Հարկային օրենսգրքի փոփոխության փաթեթն արտացոլի առանձին հանրային և մասնագիտական խմբերի շահերը:

Հարցին` ո՞րն է քննարկման թեման, Մակունցն ասաց, որ ՊԵԿ-ի հետ հանդիպումից հետո նշել էր, որ նույն օրակարգով հանդիպելու են նաև Ֆինանսների նախարարության հետ, քննարկման ժամանակ, բացի Հարկային օրենսգրքից, նաև պարգևավճարների հարցը կլինի, քանի որ, ըստ Մակունցի, կարևոր է հասկանալ` խնդիրները նույնատի՞պ են, թե՞ ոչ:

Լրագրողները հետաքրքրվեցին` ինչո՞ւ մարզպետներին չբերեցին քննարկման, արդյո՞ք կհասնեք իրենց:

«Մարզպետների հետ հանդիպում եղել է շաբաթ օրը, ուզում եմ բոլորս ճիշտ շեշտադրումներ անենք: Այն, որ պարգևավճարների ինստիտուտը կարևոր է խրախուսել, որակյալ, պրոֆեսիոնալ մասնագետների` դեպի մասնավոր սեկտոր, արտահոսք չունենալու առումով, մյուս կողմից` չափազանց կարևոր է հանրային արձագանքը և արդարության զգացումը, որը պարտադիր պիտի պահպանվի և բալանսավորվի, հասկանանք, թե ինչ գործիքներով պիտի շարժվենք»,- նշեց նա:

Մակունցը հայտնեց, որ հանդիպումներն անձերով պայմանավորված չեն, այլ խնդիրը հասկանալու ցանկությամբ, իրենք դեռ լուծումներին չեն հանգել, հավաքագրում են տեղեկատվությունը: Նա, սակայն, համոզմունք հայտնեց, որ ինքնապարգևատրումների ինստիտուտը պետք է վերանա, դա դիսկոմֆորտ է նաև մարդկանց համար, ովքեր իրենց պարգևատրում են:

Խմբակցության ղեկավարն ասաց, որ իրենց պարգևատրումների գումարների չափն անհանգստացրել էր, շատ մեծ էին գումարները:

«Լուծումների մոտեցումն ու տրամաբանությունը, կարծում եմ, լինելու է նույնը, պարզապես տեսնենք` ինչ յուրահատկություն կա յուրաքանչյուր գերատեսչությունում»,- նշեց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 02.08.2025

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

10:16 02.08.2025

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:55 02.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP