16:25 04.02.2019
ԱԺ այգում կինոռեժիսոր, պրոդյուսեր Հովհաննես Գալստյանը հայտարարել է հացադուլը վերսկսելու մասին: Ռեժիսորի խոսքերով՝ Ազգային կինոկենտրոնը դադարեցրել է «Տատիկիս վարսերը» ֆիլմի ֆինանսավորումը:
Առաջին հացադուլը նա դադարեցրեց այն ժամանակ, երբ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի միջամտությամբ հանձնաժողով ստեղծվեց: Ըստ հանձնաժողովի եզրակացության՝ ֆիլմի ֆինանսավորումը պետք է շարունակվեր, սակայն մինչև այժմ ոչ մի գումար չի ստացվել: Հովհաննես Գալստյանը տեղեկացրել է, որ հացադուլը կդադարեցնի միայն այն ժամանակ, երբ կատարվեն իր 3 պահանջները: Հակառակ դեպքում կհրաժարվի նաև ջրից:
«Դատական պրոցես ենք սկսել Ազգային կինոկենտրոնի դեմ: Առաջին դատական նիստին չեն ներկայացել, հետաձգելու միջնորդություն էին ներկայացրել: 2 ամսով հետաձգվել է դատը, իսկ համատեղ արտադրության պայմանագրի ժամկետը վերջանում է փետրվարի 21-ին: Եթե մենք չթարմացնենք պայմանագիրը, Հայաստանը կորցնում է 200 միլիոն դրամ, Բուլղարիայի և Գերմանիայի ներդրումը:
Իմ գործընկերները բաց են, դուք կարող եք ուղիղ կապով կապվել գերմանացի և բուլղարացի պրոդյուսերների հետ և ճշտել այս փաստերը: 3 պահանջ ենք ներկայացրել՝ անհապաղ վերսկսել «Տատիկիս վարսեր»-ի ֆինանսավորումը, վերադարձնել այն փոքր գումարը, որը նախորդ մշակույթի նախարարը վերցրել է ֆիլմից և չի վերադարձրել, և սկսել փոփոխություններ կինոյի կառավարման պետական մոդելում: Այս 3 պահանջները հենց անեն, կդադարեցնեմ, չեն սկսի, չեմ դադարեցնի»,- ասաց նա:
Հարցին, թե ինչու է նա ընտրել հենց հացադուլի ձևը, Գալստյանը պատասխանեց՝ որովհետև դա ծայրահեղ տարբերակն է:
«Հացադուլը վերսկսելը հոգեբանորեն ավելի դժվար էր, քան առաջին հացադուլը սկսելը: Սա ծանր պրոցես է, բայց օրգանիզմը մոբիլիզացվում է, և կամքը դառնում է երկաթե: Ես որևէ մտավախություն չունեմ: Առաջին հացադուլից հետո առողջական վիճակս ավելի վատացել է, բայց դա ինձ չի հուզում, իմ առողջությունը տասնապատիկ ավելի կտուժի, եթե ես ֆիլմ չնկարեմ»,- ասաց նա:
Կինոռեժիսորը տեղեկացրեց, որ հացադուլը կշարունակի Մատենադարանի մոտ:
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...