Ադրբեջանցի գերին պատիժը կրելուց հետո ազատ է արձակվել, հայկական կողմը նույնպիսի քայլ չի ակնկալում Ադրբեջանից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+34.09 oC

Ադրբեջանցի գերին պատիժը կրելուց հետո ազատ է արձակվել, հայկական կողմը նույնպիսի քայլ չի ակնկալում Ադրբեջանից

17:12 05.02.2019

ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2018 թվականի փետրվարի 9-ի դատավճռով երկու տարի ազատազրկման դատապարտված Էլնուր Էլման օղլի Հուսեյնզադեն ԱՀ ոստիկանության ՔԿՎ քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելուց հետո 2019թ. փետրվարի 2-ին ազատ է արձակվել: Նա Հայաստանում գտնվող ադրբեջանցի երեք գերեվարվածներից մեկն էր: Այս առնչությամբ SHANTNEWS.am-ը զրուցել է ԼՂՀ մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ:

«Այդ ադրբեջանցի անձնավորությանն այն երկու ահաբեկչի հետ չպետք է նույնացնենք, նրանց դատավարությունը եղել է, պարզ, թափանցիկ, և նրանց մեղքն ապացուցվել է, կրում են իրենց պատիժը, երկու հոգին, որ մի խմբով մտել են, մեկը ոչնչացվել է, երկուսն էլ ահաբեկչական գործողություններ, մարդասպանություն և այլն… Այս անձնավորությունը նրանց շարքին չի պատկանում: Սա հստակ պիտի հասկանանք»,- ասաց Դավիթ Բաբայանը:

Իսկ երրորդին օրենքի սահմաններում ազատ արձակելը վկայում է հայ ժողովրդի քաղաքակրթության մակարդակի մասին, և դա չպետք է պայմանավորված լինի Ադրբեջանի գործողություններով:

«Արցախը նորմալ ժողովրդավարական երկիր է, մենք նացիստ չենք, ֆաշիստ չենք, սրանք մեր ուժեղ կողմերն են: Մենք չպետք է հավասարվենք այն քաղաքականությանը, որը վարվում է Ադրբեջանում, այսինքն՝ ատելությամբ լցվենք, մարդկանց սպանենք միայն նրա համար, որ այդ մարդը ուրիշ ազգության է պատկանում, սա աննորմալ երևույթ է, սա քայքայում է ցանկացած երկրի արժեհամակարգը, խորթ է հայ ժողովրդի քաղաքակրթությանը»,- ասաց Բաբայանը:

Իսկ արդյո՞ք Հայաստանի այս քայլից հետո կարելի է համապատասխան վերաբերմունք ու գործողություններ ակնկալել Ադրբեջանից: Արցախի նախագահի մամուլի խոսնակը լավատես չէ այս հարցում:

«Նրանք նման քայլի չեն դիմի, առհասարակ մեր քաղաքականությունը մենք չենք փոխկապակցում Ադրբեջանի հնարավոր քայլերի հետ: Հիմա ինչ, եթե նրանք բաց չեն թողնում մեր քաղաքացիներին, մենք պետք է իրենց հավասարվենք, մարդուն տանջե՞նք, սպանե՞նք և ասենք` մենք ձեզ հավասա՞ր ենք, ո´չ: Իրենք պարտավոր են հայերին բաց թողնել, ըստ միջազգային օրենքի և նորմերի, որովհետև նրանք վատ բան չեն արել, նրանց ձերբակալել են միայն նրա համար, որ հայեր են: Սա նացիզմ է, և միջազգային հանրությունը պետք է շատ խիստ վերաբերվի դրան, դժբախտաբար, չենք տեսնում այնպիսի արձագանք, բայց մենք արձագանքի համար չենք կատարում այդ քայլերը, օրենք կա, կան քաղաքակրթական նորմեր, մարդասիրության կանոններ: Սրանցով ենք առաջնորդվում»,- կարծում է Արցախի նախագահի մամուլի խոսնակը:

Իսկ նրանք երբ ասում են «Բոլորը բոլորի դիմաց», առաջին հերթին նկատի ունեն ահաբեկիչներին, վստահ է Բաբայանը, բայց հավաստիացնում է, որ դա անհնարին քայլ է:

Նրա խոսքերով` հայկական կողմն ամեն ինչ անում է, որ հայ գերիներին ազատ արձակի, Ադրբեջանը չի ցանկանում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը հրամայել է տեղակայել երկու միջուկային սուզանավ՝ ի պատասխան Մեդվեդևի հայտարարությունների

12:14 02.08.2025

Թրամփը հրամայել է տեղակայել երկու միջուկային սուզանավ՝ ի պատասխան Մեդվեդևի հայտարարությունների

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, շարունակելով իր վեճը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ, հայտարարել է, որ իր հռետորական սպառնալիքներին ի պատասխան կուղարկի երկու ամերիկյան միջուկային սուզանավ «համապատասխան տարածաշրջաններ»։ Նա չի մանրամասնել, թե որ տարածաշրջանների մասին է խոսքը։ «Հաշվի առնելով Ռուսաստանի նախկին նախագահ, այժմ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից արված խիստ սադրիչ հայտարարությունները, […] ...

Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

12:08 02.08.2025

Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...

SHANTNEWS

12:00 02.08.2025

SHANTNEWS

Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում

11:47 02.08.2025

Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

11:30 02.08.2025

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

BACK_TO_TOP