14:38 06.02.2019
«Հաստատում եմ իմ նախաքննական ցուցմունքները, ըստ էության ոստիկանապետն ամեն ինչ ասաց»,- ՊՊԾ գնդի գործով դատաքննության ժամանակ ասաց ՀՀ նախկին փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը, որը ևս այս գործով տուժող է հանդես գալիս դատարանում: 2016 թվականի հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի գրավման մանրամասների մասին փոխոստիկանապետը պատմեց հետևյալը․
«Առավոտյան ժամը 6-ի սահմաններում ինձ զանգահարեցին ոստիկանության հերթապահ մասից և հայտնեցին, որ ՊՊԾ գնդի վրա զինված հարձակում է եղել: Ես մեկնեցի դեպքի վայր, հայտնվեցի այնտեղ, որտեղ արդեն Վալերիյ Օսիպյանն էր: Կային ոստիկանական մեքենաներ, առանձնացված էր ոստիկանական գունդ տանող գիծը: Հարցրի` Օսիպյանին ի՞նչ է եղել, ասաց` չգիտեմ: Կապի եմ դուրս եկել ներսում գտնվողների հետ, պիտի գնամ տեսնեմ: 2-3 հոգի մոտեցան մեզ, ինքնաձիգները դրեցին վզներիս, ստիպեցին գնալ գունդ, մի քանի անգամ խփեցին, բայց դա լուրջ բան չէր: Հիմնականում հայհոյանքներ էին հնչում, կոչեր, լարված մթնոլորտ էր: Ի սկզբանե մեր խնդրանքն այն էր, որ բաց թողնին սերժանտներից պատանդառված 8 հոգուն: 2-ին բաց թողեցին, մեկն առողջական խնդիր ուներ, մյուսը պիտի ամուսնանար: Խնդրում էինք, որ էքստրեմալ բաներ չլինեն, բայց կրակոցներ եղան, հետո իմացա, որ 3 ոստիկան մահացել է: Հեռախոսները շատ ընտրովի էին տրամադրվում, քմահաճույքով: Օսիպյանի հեռախոսն ընդհանրապես անհետացավ, հազվադեպ թույլ էին տալիս կապ հաստատել արտաքին աշխարհի հետ, իմ անձնական սպայական արժանապատվության նկատմամբ լուրջ ոտնձգություն չի եղել, վերաբերմունքը եղել է պարկեշտ, այդուհանդերձ, դա գնահատել որպես լավություն, չի կարելի: Իհարկե, պատանդ էինք: Սահմանափակված էին մեր ազատությունները: Անվերջ մեկուսացման և հսկողության տակ էինք: Գնալով մթնոլորտն ավելի լարվում էր: Ես անվերջ փորձում էի մեղմել, խոսակցություններ էինք տանում բարյացակամ տոնով, ինչ-որ բան էինք ուզում ապացուցել, նորմալ մարդկային մթնոլորտ էր, կային մարդիկ, ովքեր անկանխատեսելի դրսևորումներ ունեին, խուսափում էինք նրանց հետ շփվել: Միատարր չէր անձնակազմը: Ինչ վերաբերում է սպանություններին՝ ինձ համար զարմանալի է և զայրացուցիչ, որ էսքան ժամանակ ոչ մի ներողամտություն կամ զղջանքի խոսք չի հնչել: Դահլիճից նույնիսկ ծափահարություններ են հնչում, երբ խոսվում է սպանությունների մասին: Ի վերջո, հայորդիներ են զոհվել: Ինձ համար զարմանալին սա է: Պահանջները տարբեր էին՝ սկսած նրանից, որ կառավարությունը, ոստիկանական բարձրաստիճան կազմը պիտի լուծարվի, բայց հիմնականն այն էր, որ Սեֆիլյանն ազատ արձակվի ու տեղափոխվի գունդ:
Այդ պահանջները հնչեցվում էին հեռախոսներով հայհոյախառն, բարձրախոսներով: Մեր «կալանապետը» Կյուրեղյանն էր: Իմ տեսադաշտում եղած մարդիկ բոլորը զինված էին, բոլորի մոտ գնդի զենքեր էին, ամեն մեկն անգամ 4-5 ատրճանակով էր, կային նռնակներ, չեմ հասկանում դրանց կարևորությունը: Անգամ զավեշտալի բան եղավ՝ հարցրի` տղա՛ ջան, երկու ձեռք ունես, ինչո՞ւ ես հինգ հատ ատրճանակ վերցրել: Պավլիկն ու Մխիթարն էին կազմակերպում ամեն ինչ: Ինձ անընդհատ փորձում էին մեկուսացված պահել, չէին թողնում ազատ տեղաշարժվեինք: Բարբարոսական վերաբերմունք էր գույքի նկատմամբ, ավտոտրանսպորտի նկատմամբ, ջարդուխուրդ արած էր ամբողջ տարածքը, հարցրի՝ լավ, ապակիները ինչի՞ եք ջարդում, ասեցին՝ որ օդ գա: Ով ինչ հասցնում էր՝ հագնում էր, ջարդում, մի խոսքով` նյութական մեծ վնաս են տվել: Ոստիկան Գագիկ Մկրտչյանի մասին ասացին, որ ձեռքից է վնասվածք ստացել, գնացինք տեսանք`լուրջ վիճակ է, բժիշկներն ասացին, որ երիկամից է վիրավոր: Հետո բժիշկն ասեց, որ շատ քիչ են շանսերը, որ կենդանի կմնա: Կարծում եմ, որ այստեղ դեմագոգիական արտահայտություններ հնչեցին սահմանադրական կարգը տապալելու մասին, իրականում գունդը զավթել էին: Ինձ վերաբերվում էին պարկեշտ, բայց ոչ բոլորի նկատմամբ էին պարկեշտ վերաբերվում, հատկապես վատ էին վերաբերվում ոստիկանական կրտսեր անձնակազմին, փորձում էին իրենց կողմը «քաշել»:
Ամբաստանյալները տուժողին հարցեր ուղղելիս պարբերաբար խախտում էին դատաքննության կարգը, ռեպլիկներ ուղղում: Ի պատասխան` դատավոր Մակյանը կրկին սանկցիա կիրառեց Սմբատ Բարսեղյանի նկատմամբ, սակայն մինչ Բարսեղյանը կհեռանար դահլիճից՝ ապակու մյուս կողմում գտնվողները շարունակաբար ծափահարում էին:
Դատավոր Մեսրոպ Մակյանը որոշեց դատաքննությունն անցկացնել դռնփակ, սակայն դահլիճում նստածները մտադիր չէին հեռանալ: Հայտարարվեց ընդմիջում, մինչ դատական նիստի կարգուկանոնը կվերականգնվի: Ընդմիջումից հետո, քանի որ դատաքննության մասնակիցները չէին հեռացել դահլիճից, նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը որոշեց հետաձգել դատական նիստը մեկ շաբաթով և շարունակել նախկին փոխոստիկանապետի հարցաքննությունը մեկ շաբաթ անց:
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...