Ընդդիմությունը կոնսենսուսի չեկավ. Մակունցը՝ ընդդիմադիր ուժերին միջխորհրդարանական պատվիրակությունների կազմից դուրս թողնելու մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Ընդդիմությունը կոնսենսուսի չեկավ. Մակունցը՝ ընդդիմադիր ուժերին միջխորհրդարանական պատվիրակությունների կազմից դուրս թողնելու մասին

15:18 06.02.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը փետրվարի 6-ին խորհրդարանում լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ լրատվամիջոցներում տեղ գտած լուրերին, որ ԱԺ խորհրդի նիստը լարված է անցել, և որ իշխող կուսակցությունը «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցություններին դուրս է թողել միջխորհրդարանական երկու պատվիրակությունների` ՆԱՏՕ-ի և «Սևծովյան»-ի կազմից:

Մակունցը հայտնեց, որ որոշել էին համամասնության ձևաչափը կիրառել, իսկ դրա համաձայն՝ «Իմ քայլը» մեծամասնություն է կազմում:

«Այսպիսի որոշում էինք կայացրել, դա ներկայացրել էինք, առանձին դեպքերում փոխզիջման տարբերակին գնում ենք և գնացել ենք: Ինչպես եղել է ԵԽԽՎ-ի ու առանձին պատվիրակությունների պարագայում, բայց եթե մի դեպքում, օրինակ, ԱԺ փոխխոսնակի պարագայում որդեգրում ենք մի սկզբունք, ապա նույն կերպ, որպեսզի հետագայում խնդիրներ չառաջանան, պիտի որդեգրենք սկզբունք և դրանով առաջնորդվենք, իհարկե, չբացառելով ճկունությունը և առանձին դեպքերում նաև զիջումների գնալը, միևնույն ժամանակ մենք, մեր գործընկերների առաջարկները հաշվի առնելով, առաջարկեցինք, որ բացի համամասնության սկզբունքը կիրառելուց, բոլոր պատվիրակություններում ունենանք ընդդիմադիրների ներկայացվածություն»,- ասաց նա:

Մակունցը հայտնեց, որ այս առաջարկով դիմել են «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցություններին, ասել, որ եթե այս հարցի հետ կապված ընդհանուր հայտարարի գան, իրենք պատրաստ են գնալ զիջման և իրենց քվոտայի հաշվին այդ տեղերը նրանց տրամադրել: Դրանից հետո յուրաքանչյուր խմբակցություն 5 րոպեանոց խորհրդակցություն է ունեցել, սակայն ընդդիմությունը չի եկել ընդհանուր հայտարարի, մասնավորապես, ըստ Մակունցի, «Լուսավոր Հայաստան»-ը դեմ էր դրան, ինչի արդյունքում կիրառեցին: Խմբակցության ղեկավարն ասաց, որ ռոտացիոն սկզբունքի կիրառումը ևս մերժվել է:

«Մենք անպայման ցանկանում և պնդում ենք, որ լինի համամասնության սկզբունքը` հաշվի առնելով, որ ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական ոլորտում ունենք պատասխանատվության չափ և չենք հրաժարվում դրանից»,- ասաց նա:

Կառավարության ծրագրին անդրադառնալով՝ Մակունցն ասաց, որ ԱԺ ներկայացվելուն պես այն կսկսեն ուսումնասիրել: Նա ասաց, որ դեռ անձամբ չի հասցրել ծանոթանալ ծրագրին, բայց առանձին հանձնաժողովներով, առանձին բլոկների հետ կապված ուսումնասիրությունը կա, և իրենք մանրամասն, հանգամանալից ծանոթանալու են ծրագրին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 02.08.2025

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

10:16 02.08.2025

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:55 02.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP