Աշխատանքից ազատվել են Վանաձորի բ/կ-ի փոխտնօրենն ու գլխավոր հաշվապահը. Armtimes.com – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2024
  • $
    387.52
  • RUBLE
    4.25
  • 419.49
WEATHER
+18.09 oC

Աշխատանքից ազատվել են Վանաձորի բ/կ-ի փոխտնօրենն ու գլխավոր հաշվապահը. Armtimes.com

16:00 06.02.2019

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ երեկ աշխատանքից ազատվել են Վանաձորի բժշկական կենտրոնի փոխտնօրենն ու գլխավոր հաշվապահը: Փոխտնօրենի սպասվող ազատման մասին մենք գրել էինք դեռևս շաբաթներ առաջ:

Հունվարի 15-ին, սեփական դիմումի համաձայն, աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել Վանաձորի բ/կ տնօրեն Վարդան Աբովյանը: Մարզպետը, բավարարելով Աբովյանի ազատման դիմումը, նոր տնօրեն էր նշանակել հիվանդանոցի Պաթոլոգիա-անատոմիական բաժանմունքի վարիչ Վահագն Մկրտչյանին: Նշանակումից օրեր անց Մկրտչյանը հայտարարեց, որ հիվանդանոցը շուրջ 120 մլն դրամի պարտք ունի, տնօրենը նաև աուդիտ պահանջեց:

Երեկ, արդեն սեփական դիմումի համաձայն, աշխատանքից ազատվեցին բժշկական կենտրոնի փոխտնօրեն Պարգև Թորոսյանն ու գլխավոր հաշվապահ Արարատ Վերմիշյանը: Այս պաշտոններում նշանակվել են համապատասխանաբար Արթուր Ազրոյանն ու Գայանե Գևորգյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անահիտ Ավանեսյանը հյուրընկալվել է ԱՄԷ-ի նախագահական պալատում

18:22 15.05.2024

Անահիտ Ավանեսյանը հյուրընկալվել է ԱՄԷ-ի նախագահական պալատում

«Աբու Դաբիի Առողջապահության համաշխարհային շաբաթվա» շրջանակներում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հյուրընկալվել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահական պալատում. միջոցառման մասնակիցներին ընդունել է ԱՄԷ նախագահ՝ Շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանին: Վերջինս կարևորել է առողջապահական համակարգի զարգացմանն առնչվող տեխնոլոգիական միտումների վերաբերյալ գաղափարների փոխանակումը և շնորհակալություն հայտնել նախարարին մասնակցության համար: Անահիտ Ավանեսյանը բարձր է գնահատել առողջապահության ոլորտի […] ...

Ամփոփվել է մարզերի երեխաների համար կազմակերպված «Եվրոպական ժառանգության օրերի ճամբարը»

18:16 15.05.2024

Ամփոփվել է մարզերի երեխաների համար կազմակերպված «Եվրոպական ժառանգության օրերի ճամբարը»

Ամփոփվել է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի մրցանակի արժանացած «Հեքիաթի դեսպաններ» խորագրով հեղինակային նախագիծը, որն իրականացվել է Եվրոպայի խորհրդի «Եվրոպական ժառանգության պատմություններ» ծրագրի շրջանակում: Ծրագրին մասնակցել են Սպիտակի քաղաքային և Աչաջուրի համայնքային գրադարանների մանուկ և պատանի ընթերցողները: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավելի քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական ժառանգության […] ...

«Սևան» ազգային պարկի Դարանակ տեղամասում իրականացվել են անտառտնկման աշխատանքներ

18:11 15.05.2024

«Սևան» ազգային պարկի Դարանակ տեղամասում իրականացվել են անտառտնկման աշխատանքներ

Գարնանային ծառատունկի շրջանակներում «Սևան» ազգային պարկն անտառտնկման աշխատանքներ է իրականացրել ազգային պարկի Դարանակ տեղամասում։ Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից: Անտառնկման աշխատանքները կատարվել են 5 հա տարածքի վրա, որի համար օգտագործվել է շուրջ 10 000 տնկի։ Որպես տնկանյութ օգտագործվել են «Սևան» ազգային պարկի Մարտունու տնկարանում աճեցված բարդու և ազգային պարկի տարածքից բնական վերաճից ստացված […] ...

Հանրային քննարկում՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի վերանայման հայեցակարգի վերաբերյալ

17:55 15.05.2024

Հանրային քննարկում՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի վերանայման հայեցակարգի վերաբերյալ

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Սահակ Գրիգորյանը և կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ծովինար Թադևոսյանը մայիսի 15-ին մասնակցել են պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի վերանայման հայեցակարգի վերաբերյալ հանրային քննարկմանը։ Քննարկումը կայացել է Եվրոպայի խորհրդի «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում։ Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ […] ...

Համաշխարհային բանկի հետ քննարկվել է պետական հատվածի արդիականացման չորրորդ վարկային ծրագրի իրականացման ընթացքը

17:49 15.05.2024

Համաշխարհային բանկի հետ քննարկվել է պետական հատվածի արդիականացման չորրորդ վարկային ծրագրի իրականացման ընթացքը

Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանդիպում Համաշխարհային բանկի գործընկերների հետ: Հանդիպմանը քննարկվել են Համաշխարհային բանկի պետական հատվածի արդիականացման չորրորդ վարկային ծրագրի իրականացման ընթացքին վերաբերող հարցեր: Համաշխարհային բանկի պետական հատվածի արդիականացման չորրորդ վարկային ծրագրի (PSMP4) ղեկավար Արման Վաթյանի և ծրագրի համաղեկավար Խուրամ Ֆարուքի կողմից Արդարադատության նախարարությունը գնահատվել է որպես՝ կազմակերպության հետ Հայաստանի […] ...

Շիրակի մարզպետը հետևել է Անի համայնքում իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքին

17:36 15.05.2024

Շիրակի մարզպետը հետևել է Անի համայնքում իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքին

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատանքային այցով այսօր եղել է Անի համայնքում: Համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի, մարզպետի աշխատակազմի պատասխանատուների հետ Մուշեղ Մուրադյանը հետևել է համայնքում իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքին։ Մարզպետը հերթական անգամ դիտարկել է Հ-75, Մ-9-Իսահակյան-Գյումրի-Մ-7 հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի շինաշխատանքները։ Կանգառներ են եղել Լուսաղբյուր, Բագրավան բնակավայրերի հարակից հատվածներում։ Հ-75, Մ-9-Իսահակյան-Գյումրի-Մ-7 հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի […] ...

BACK_TO_TOP