00:16 08.02.2019
Իրանի իսլամական հեղափոխության 40-րդ տարեդարձին նվիրված հաղորդումների շարքում արաբական «Ալ Մայադին» հեռուստաալիքը ռեպորտաժ է պատրաստել, որում ի ցույց է դրվում երկրի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի վերաբերմունքը երկրի քրիստոնյա, հատկապես՝ հայ համայնքի նկատմամբ։
Տեսանյութում երևում է, որ Իրանի հոգևոր առաջնորդ Խամենեին այցելում է իրանա-իրաքյան պատերազմի օրերին զոհված հայ զինվորի ծնողներին: Այցը տեղի է ունեցել նախորդ տարեսկզբին. Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին այցելել էր պատերազմի ժամանակ զոհված հայ զինվոր Արման Ավետիսյանի ծնողներին:
«Ալ Մայադին»-ի՝ այսօր եթեր հեռարձակված հաղորդման մեջ Արմանի հայրը պատմում է, որ նրանք անկանկալի են եկել՝ նկատելով երկրի հոգևոր առաջնորդի՝ իրենց տուն մուտք գործելը. «Ես մեծ զարմանք ապրեցի»,-տեսանյութում ասում է նա ու շարունակում,- «Մենք նստել էինք մեր հյուրերի հետ և հանկարծ ի՜նչ տեսնեմ, դուռը բացվեց և սեիդը ներս մտավ»:
«Ալ Մայադին»-ի լրագրողն իր հերթին ֆիքսել է այն կադրը, որ Ալի Խամենեին Ավետիսյանների տանը գտնվելու ամբողջ ընթացքում սեղմել է Ավետիսյանի հոր ձեռքը։ Այաթոլլան դրվատանքով է խոսել հայերի և ընդհանրապես քրիստոնյաների մասին: Նա, մասնավորապես, ասել է.
«Նրանք՝ քրիստոնյա իրանցիները, մեր երկրի ամենաազնիվ և հավատարիմ քաղաքացիներն են: Ես հպարտ եմ նրանցով ու հպարտ եմ նաև Իրանի բանակում ծառայած զինվորներով: Նրանք մեր երկրի պարծանքն են»:
10:25 17.06.2025
Երանելի օր էր իմ կարիերայում. Թոմաս ԱդորյանԱրգենտինական «Բանֆիլդի» կիսապաշտպան Թոմաս Ադորյանը սոցցանցերում գրառում է կատարել` անդրադառնալով Հայաստանի ազգային հավաքականում իր նորամուտին: «Երանելի օր էր իմ կարիերայում, կարողացա նորամուտս նշել ազգային հավաքականում։ Շնորհակալություն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր միշտ աջակցել են ինձ, հատկապես Աստծուն, որ միշտ օրհնում է ինձ: Վայելել այն, ինչն ամենաշատն եմ սիրում՝ պաշտպանել այս դրոշը, որն […] ...
10:14 17.06.2025
Իջևան համայնքի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող երեք հողամասերը համայնքին վերադարձնելու վերաբերյալ Դատախազության հայցերը դատարանի կողմից բավարարվել ենԳլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից 16 հայցադիմում էր ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասերի նկատմամբ կառուցապատման իրավունքները հարկադիր դադարեցնելու և հողատարածքները Իջևան համայնքին վերադարձնելու հայցապահանջներով: Վերոնշյալ հայցադիմումներից ևս երեքով հարուցված քաղաքացիական գործերի շրջանակներում Հակակոռուպցիոն դատարանի կողմից 2025 թվականի հունիսի 12-ին կայացվել են Գլխավոր դատախազության հիմնական պահանջն ամբողջությամբ […] ...
10:07 17.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 17-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386.50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 441 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 448 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․83 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․94 դրամ: ...
10:00 17.06.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 16.06.2025
Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածըՄ-2 միջպետական ճանապարհի՝ Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:55 16.06.2025
Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը սկսել են նոր հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելում գտնվող թիրախներին, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։ Հրեական պետության ուղղությամբ արձակված հրթիռների ճշգրիտ թիվը չի նշվում։ ...