Երբ շտապօգնությանը շտապօգնություն է անհրաժեշտ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Երբ շտապօգնությանը շտապօգնություն է անհրաժեշտ

16:38 08.02.2019

Կեսգիշերին Երևան-Երասխ ավտոճանապարհին բախվել են Արարատի Ոստան գյուղի բնակչի մարդատար ավտոմեքենան ու շտապօգնության մեքենան։ Մարդատար մեքենայի վարորդը մահացել է։ Շտապօգնության մեքենայի վարորդը, դրա մեջ գտնվող բուժքույրը, ինչպես նաև մարդատար մեքենայի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։

Սա եզակի դեպք չէ Հայաստանում։ Շտապօգնության մեքենաները պարբերաբար մասնակից են դառնում նման վթարների՝ երբեմն իրենց, երբեմն այլ վարորդների պատճառով։ Միայն հունվարին ու միայն Երևանում եղել է 2 նման միջադեպ։ Իսկ առհասարակ ցանցում որոնումները ցույց են տալիս դրանցից ավելի վտանգավորներն ու ողբերգականները։

Բայց շտապօգնության ծառայությունները միավորված չեն հանրապետական որևէ կառույցի մեջ, ու նույնիսկ առողջապահության նախարարությունը չի կարող ասել՝ որքան և ինչ պատճառով են շտապօգնության մեքենաները վթարների ենթարկվում։

«Եթե միջադեպ է տեղի ունենում, այսինքն` մարդիկ տեղափոխվում են բժշկական կենտրոններ, եթե վիրավոր են և այլն, իհարկե, մենք ստանում ենք այդ տեղեկատվությունը վիրավորների մասով, որ հասկանանք՝ դեպքը ինչ է եղել և այլն։ Այստեղ մենք, իհարկե, ստանում ենք այդ տվյալները»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Վերևում հիշատակված երկու դեպքից հետո առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մի քանի գրառում էր արել Ֆեյսբուքում ու իր կարծիքը հայտնել հնարավոր բարեփոխումների վերաբերյալ։

https://www.facebook.com/ATorosyanOfficial/photos/a.379672092219062/865853503600916/?type=3&theater

Թե այս բարեփոխումները որ փուլում են, խոսնակին հայտնի չէ, սակայն նրա պնդմամբ՝ և՛ նախարարության, և՛ քաղաքապետարանի կողմից կա նման հետաքրքրվածություն։

Երևանի քաղաքապետարանից այս հարցին անդրադարձել են առանձին հրապարակումով, որի հենց վերնագրից վիրավորվածության զգացում է առաջանում․ «շտապօգնությունը կժամանի ավելի շուտ, եթե զիջեն վարորդները և չկանչեն լամպ փոխելու»։

Քաղաքապետարանն ասում է՝ մայրաքաղաքում աշխատում է 36 բուժխումբ ու սպասարկում է օրական 740 կանչ։ Եթե նրանք աշխատում են 24 ժամ, ապա միջինացված արդյունքով ստացվում է, որ ամեն խումբը ամեն 1 ժամ 10 րոպեում սպասարկում է մեկ կանչ՝ ներառյալ նաև ճանապարհի վրա ծախսվող ժամանակը։

«Ընկերության հիմնական նպատակն անհետաձգելի կանչերին արագ արձագանքելն է, սակայն հաճախակի են դեպքերը, երբ կանչերն ամենևին էլ շտա՛պ օգնության համար չեն: Երբեմն, ծառայության արագ արձագանքումը փոքր-ինչ ուշանում է նաև նման կանչերի պատճառով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Քաղաքապետարանը վերահաստատում է՝ քաղաքացիների կանչերին արագ արձագանքելու գործում շատ կարևոր է շտապօգնության մեքենաների հանդեպ վարորդների գրագետ վերաբերմունքն ու ճանապարհը զիջելու մշակույթի ձևավորումը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը

12:11 03.08.2025

Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը

Ամերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...

Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի

11:56 03.08.2025

Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի

«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...

Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա

11:42 03.08.2025

Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա

2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...

Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

11:22 03.08.2025

Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

Օգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...

Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներ

11:08 03.08.2025

Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներ

Թուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:59 03.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP