Տվյալները, որոնք հրապարակել են մեր լրատվամիջոցները, հրապարակային ասուլիսի ընթացքում հնչած տվյալներ են. Շուշան Դոյդոյանը՝ «Ռոսկոմնադզորի» արգելափակումների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2024
  • $
    387.64
  • RUBLE
    4.24
  • 417.91
WEATHER
+15.09 oC

Տվյալները, որոնք հրապարակել են մեր լրատվամիջոցները, հրապարակային ասուլիսի ընթացքում հնչած տվյալներ են. Շուշան Դոյդոյանը՝ «Ռոսկոմնադզորի» արգելափակումների մասին

00:13 09.02.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը խոսել է «Ռոսկոմնադզորի» կողմից ՌԴ տարածքում հայկական մի շարք կայքերի արգելափակման մասին.

«Այն տվյալները, որոնք հրապարակել են մեր լրատվամիջոցները, դրանք պարզապես հրապարակային ասուլիսի ընթացքում հնչած տվյալներ են, դրանց մեծ մասը այնպիսի անձնական տվյալներ չեն, որոնք պետք է գաղտնի պահվեն: Այս դեպքում գործընթացը գնացել է, որ անձը դիմել է «Ռոսկոմնադզոր»՝ իր մոռացված լինելու իրավունքը հարգելու համար»:

Շուշան Դոյդոյանը կարծում է՝ մեր անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը այստեղ անելիք ունի:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՔԿԱԳ ոլորտում Հայաստանի օրենսդրական բարեփոխումներն ու գրանցած հաջողությունները ներկայացվել են CRVS տարածաշրջանային ղեկավար խմբի հանդիպմանը

11:51 14.05.2024

ՔԿԱԳ ոլորտում Հայաստանի օրենսդրական բարեփոխումներն ու գրանցած հաջողությունները ներկայացվել են CRVS տարածաշրջանային ղեկավար խմբի հանդիպմանը

Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետ Մարինե Յայլախանյանը Բանգկոկում մասնակցել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային տասնամյակի Քաղաքացիական կացության ակտերի գրանցման և բնակչության բնական շարժի (CRVS) տարածաշրջանային ղեկավար խմբի 10-րդ հանդիպմանը: Մարինե Յայլախանյանը ներկայացրել է քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում 2015-2024թթ. ընթացքում Արդարադատության նախարարության կատարած աշխատանքը, օրենսդրական բարեփոխումները և գրանցած հաջողությունները: Գործակալության պետն անդրադարձել է Հայաստանի […] ...

Իեն Բորջը Հայաստանում վերահաստատել է ԵԱՀԿ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխգործակցությունը Հայաստանի հետ

11:46 14.05.2024

Իեն Բորջը Հայաստանում վերահաստատել է ԵԱՀԿ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխգործակցությունը Հայաստանի հետ

ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին, եվրոպական և առևտրի նախարար Իեն Բորջը Հայաստան կատարած այցի ընթացքում ընդգծել է կազմակերպության աննկուն հանձնառությունը ԵԱՀԿ տարածաշրջանում կայուն խաղաղության խթանման և առաջմղման գործում: Այս մասին նշվում է ԵԱՀԿ տարածած հաղորդագրությունում: Երևանում նախարար Իեն Բորջը հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի […] ...

Սահմանային հարցերը պետք է լուծվեն, որպեսզի Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հարձակվելու պատրվակ չդառնան․ շվեյցարացի պատգամավոր

11:02 14.05.2024

Սահմանային հարցերը պետք է լուծվեն, որպեսզի Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հարձակվելու պատրվակ չդառնան․ շվեյցարացի պատգամավոր

Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատգամավոր Շտեֆան Մյուլեր Ալտերմատի կարծիքով՝ հայ-ադրբեջանական սահմանային հարցերն ինչ-որ պահի պետք է լուծվեն, և պետք է հաղթահարվի ստալինյան սարսափելի ժառանգությունը, քանի որ հակառակ դեպքում դրանք միշտ էլ հավանական պատերազմի առիթ կլինեն, որով Ադրբեջանը կարող է հարձակվել Հայաստանի վրա։ Շվեյցարացի պատգամավորը նման կարծիք հայտնեց «Արմենպրես»-ին տված հարցազրույցում։ -Ադրբեջանը խախտել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, […] ...

Ո՞ր դեպքում է հայտարարագրի լրացման ժամանակ ընտրվում «Համաձայն չեմ տեղեկատվության հետ» նշատուփը. ՊԵԿ-ը՝ հայտարարագրման գործընթացի մասին

10:50 14.05.2024

Ո՞ր դեպքում է հայտարարագրի լրացման ժամանակ ընտրվում «Համաձայն չեմ տեղեկատվության հետ» նշատուփը. ՊԵԿ-ը՝ հայտարարագրման գործընթացի մասին

ՀՀ ՊԵԿ-ը տեղեկացնում է, թե ո՞ր դեպքում է հայտարարագրի լրացման ժամանակ ընտրվում «Համաձայն չեմ տեղեկատվության հետ» նշատուփը «Համաձայն չեմ տեղեկատվության հետ» նշատուփն ընտրվում է այն դեպքում, երբ հայտարարատուն համաձայն չէ համակարգի կողմից ինքնաշխատ լրացված տեղեկատվության հետ և կարող է լրացնել այլ տեղեկատվություն։ Ի՞նչ անել այն դեպքում, երբ ինքնաշխատ լրացված տվյալներում բացակայում է հարկային գործակալի վերաբերյալ […] ...

Շարունակվում են Երևանի և մարզերի բժշկական կենտրոնների արդիականացման ծրագրերը

10:38 14.05.2024

Շարունակվում են Երևանի և մարզերի բժշկական կենտրոնների արդիականացման ծրագրերը

Կառավարության աջակցությամբ շարունակվում են Երևանի և մարզերի բժշկական կենտրոնների արդիականացման ծրագրերը: Առաջիկա կապիտալ ծախսերով մի շարք պոլիկլինիկաներ, ամբուլատորիաներ ևս կվերանորոգվեն: Նպատակը բնակիչների համար ֆիզիկապես և ֆինանսապես հասանելի ծառայությունների տրամադրումն է: «Հրապարակում» հաղորդման անդրադարձը: ...

BACK_TO_TOP