12:20 11.02.2019
Վարդենիս-Երևան մայրուղին առավոտից փակ է. մի խումբ վարդենիսցիներ բողոքի ակցիա են իրականացնում՝ մարզպետ Գնել Սանոսյանի հրաժարականի պահանջով: SHANTNEWS.am-ի հետ զրույցում ակցիայի մասնակիցներից Լեոնարդ Մարտոյանը նշեց, որ պատճառը մարզպետի կողմից խտրական վերաբերմունքի դրսևորումն է:
«Վարդենիսում փետրվարի 17-ին քաղաքապետի ընտրություններ են, հիմա քարոզարշավ է: Այսօր Վարդենիս համայնքի ղեկավարի պաշտոնին հավակնող 8 թեկնածու կա, 7-ն այցելում են պետական ձեռնարկություններ, բուժհիմնարկություններ, աշխատանքին չեն խանգարում, գնում են քարոզարշավի, ժողովրդի հետ խոսելու: Մենք այսօր այցելել էինք համայնքապետի մեր թեկնածուի հետ ընտրարշավի, սակայն Վարդենիսի բուժհիվանդանոցում մարզպետը հրաման է տվել, որ մեր քարոզարշավն արգելեն: 7 թեկնածուները գնացել են, հանդիպել, 8-րդը՝ Գևորգ Սիմոնյանը, գնացել է, մարզպետի հրամանով արգելել են: Թե ո՞րն է պատճառը, այդ մասին մենք էլ ենք ուզում իմանալ»,- ասաց նա:
Մարտոյանն ասաց, որ քաղաքապետի իրենց թեկնածուն մարզպետի հետ անձնական խնդիր չի ունեցել, ուստի անհասկանալի է, թե ինչու է մարզպետը հորդորել բուժտնօրենին արգելել նրա հանդիպումը, աշխատակիցներն էլ ենթարկվում են նրան: Իրենց թեկնածուին ներկայացնելով՝ ակցիայի մասնակիցը շեշտեց, որ նա կուսակցական չէ, հասարակ, Վարդենիսում հարգված թեկնածու է:
Ակցիայի մասնակցի խոսքով՝ մարզպետի հրաժարականի պահանջով շատերն են դուրս եկել փողոց, կոնկրետ թիվ դժվարացավ նշել:
«Չեմ կարող ասել, ճանապարհի երկու կողմն էլ փակ է: Դեռ մոտեցողներ չկան, սակայն մենք լրատվամիջոցների ուշադրությունն ենք հրավիրել: Փողոցն այնքան ենք փակած պահելու, մինչև լուրը հասնի պարոն Փաշինյանին, որ իմանա՝ ինչ է կատարվում իր մեջքի հետևում»,- ասաց Մարտոյանը:
20:14 01.08.2025
ՀԷՑ-ի կողմից նախագծային ծառայությունների ձեռքբերման նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը իր բնականոն գործունեությունը ապահովելու և ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով նախատեսում է կազմակերպել գնման բաց մրցութային գործընթաց՝ ուղղված էներգետիկ ոլորտի նախագծային ծառայությունների ձեռքբերմանը (մալուխային, օդային գծեր, ենթակայանների կառուցում և այլ ինժեներական ենթակառուցվածքների ստեղծում): Այս մասին հայտնել են է ՀԷՑ-ից: «Ընկերության կողմից նախաձեռնվող մրցութային գործընթացի օբյեկտիվությունը, ներառականությունը և թափանցիկությունը ապահովելու նպատակով նախատեսվում […] ...
19:54 01.08.2025
Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովումԱվստրիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում, որը նվիրված էր Հելսինկիի եզրափակիչ ակտի 50-ամյակին: Այս մասին հայտնում են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից: Իր ելույթում դեսպան Հովհաննիսյանը, մասնավորապես, նշել է. «ԵԱՀԿ մասնակից պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության սկզբունքները շարունակում են ոտնահարվել: Ո՛չ ՄԱԿ-ի կանոնադրությունը, ո՛չ էլ Հելսինկիի եզրափակիչ […] ...
19:46 01.08.2025
Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել էՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է. տնային կալանքը փոխարինվել է վարչական վերահսկողությամբ։ Այս մասին սոցցանցում հայտնել է Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: «Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից ինձ տեղեկացրեցին, որ մասնակի բավարարվել են իմ և պաշտպան Հ.Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքները և վերացվել է Արմեն Աշոտյանի տնային կալանքը: Կիրառվել է վարչական հսկողություն, որի […] ...
19:34 01.08.2025
Նախկին «Մանկական աշխարհ» հանրախանութի տարածքում գտնվող՝ 943.602.000 դրամ արժողությամբ 2859.4 քմ մակերեսով հողամասը կվերադարձվի Երևան համայնքինԳլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ «Սոգլասիե Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության, երրորդ անձ՝ Կադաստրի կոմիտեի՝ ք.Երևան, Արամի 32 հասցեում գտնվող՝ (նախկին «Մանկական աշխարհ») կառուցապատման համար տրամադրված հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը դադարեցնելու և սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին։ Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 25-ի վճռով բավարարվել է […] ...
19:21 01.08.2025
Սյունիքի մարզում քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել էԱյսօր՝ օգոստոսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Վերին Խոտոնան գյուղի վարչական տարածքում քարով բարձված «Կամազ» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, կողաշրջման հետևանքով քարերը ամբողջությամբ թափվել են և փակել երթևեկելի գոտին: Վթարի հետևանքով տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է […] ...