15:23 11.02.2019
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի` փետրվարի 5-ի որոշմամբ Ֆրանսիայում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր է հռչակվել: Ինչպե՞ս է պետական մակարդակով նշվելու օրը, և որոշումն ի՞նչ անդրադարձ է ունենալու հայկական խնդիրների վրա: SHANTNEWS.am-ի այս հարցերին պատասխանելով՝ ֆրանսաբնակ վերլուծաբան, Կենտրոնական Ֆրանսիայի տարածաշրջանային խորհրդարանի պատգամավոր Հիլդա Չոբոյանն ասում է՝ «չմոռանանք, որ Ֆրանսիայի նախագահի այս որոշումը հայերին վերաբերող նրա նախընտրական խոստման մի մասն էր»:
«Նրա մյուս՝ Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու խոստման կողքին սա, այսպես ասած, շատ ծանր որոշում չէ Մակրոնի համար, այսինքն` նա այս որոշման համար քաղաքական գին վճարելու կարիք չունի: Այս որոշումը, դրական լինելով, նաև բացասական տարրեր ունի իր մեջ, նաև ռիսկեր պարունակող որոշում է»,- SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հիլդա Չոբոյանը: Նրա մեկնաբանմամբ` այն, որ ապրիլի 24-ն ավելացել է հանրապետության օրացույցի վրա, ամենևին էլ չի նշանակում, որ օրը նշելու են ամբողջ Ֆրանսիայի տարածքում:
«Այն շրջաններում, որտեղ հայեր չկան, հայկական ճնշում կամ հայերի կողմից դիմում չկա, ապա նահանգապետները, քաղաքապետները կամ մյուս պաշտոնյաները պարտավոր չեն հիշատակի միջոցառումներ կազմակերպել: Իսկ այն վայրերում, որտեղ նշվելու է, ապա պետական պաշտոնյաները ներկա են լինելու, ուստի արտահայտվելու են պետական դիրքորոշումներ: Նահանգապետի կամ պետական պաշտոնյայի ներկայությամբ Թուրքիայի քաղաքականությունը բացեիբաց քննադատելը խնդրահարույց է լինելու, որովհետև նահանգապետը ներկայացնում է երկրի քաղաքականությունը, իսկ նրա ներկայությամբ հնարավոր չի լինելու քննադատություն հնչեցնել ուրիշ երկրի հասցեին: Այնպես որ, որոշումն այնքան էլ դրական չէ, նման հակասական տարրեր է պարունակում: Միևնույն ժամանակ, այս որոշումը հայ համայնքի «փափուկ ուժը»՝ soft power-ն է ավելացնելու»,- հավելեց ֆրանսաբնակ վերլուծաբանը:
Ինչ վերաբերվում է Մակրոնի մյուս՝ Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու խոստմանը, ապա Հիլդա Չոբոյանը հայտնեց, որ Մակրոնն իր վերջին ելույթի ժամանակ այդ մասին խոսք չի ասել:
«Ես միշտ ասել եմ, որ այս՝ քրեականացման խնդիրը շատ բարդ է: Սրան հասնելու համար հայկական համայնքը շատ մեծ անելիք ունի, սա մի հանդիպմամբ, մի ճաշկերույթով լուծվող խնդիր չէ: Քրեականացման հարցը հին խնդիր է, այդ առումով հայ համայնքի փորձերը մի քանի անգամ պատի են հանդիպել: Պետք է իմանալ, որ ֆրանսիական հասարակության մեջ շատ մեծ ընդդիմություն կա, ոչ թե հատուկ հայկական ցեղասպանության հարցի, այլ ընդհանրապես՝ բոլոր ցեղասպանությունների առումով, առհասարակ՝ ժխտումի քրեականացման դեմ, որովհետև ինչ-որ տեղ դեռևս չհասկացված է մնում այն, որ այս ժխտումը կոնկրետ հայերի դեպքում պետական քաղաքականություն է և ոչ՝ խոսքի ազատության սահմանափակման հարց: Եվ այս խնդիրը դեռևս ֆրանսիական հասարակություն մեջ անհրաժեշտ ընկալումը չի գտել»,- Հայոց ցեղասպանության ժխտումը Ֆրանսիայում քրեականացնելու հարցը մեկնաբանեց Կենտրոնական Ֆրանսիայի տարածաշրջանային խորհրդարանի պատգամավորը:
Անդրադառնալով Մակրոնի վերջին ելույթին՝ Հիլդա Չոբոյանն ասաց, թե պետք է արձանագրել, որ առաջին անգամ ֆրանսահայ համայնքի պատասխանատուների կողմից Ադրբեջանին վաճառված զենքի և Ղարաբաղի՝ բանակցություններին մասնակցելու մասին խոսք է հնչել, և այդ երկու հարցերին էլ Մակրոնը շատ կտրուկ է պատասխանել:
«Այս երկու խնդիրներն առաջին անգամ են արծարծվում Ֆրանսիայի նախագահի հետ: Թեև նախորդ նախագահը՝ Ֆրանսուա Օլանդը, տարիներ շարունակ արբանյակներ և զենք վաճառեց Ադրբեջանին, բայց առաջին անգամ հիմա է, որ հայ համայնքի ներկայացուցիչներն այս հարցերը նախագահի առջև բացահայտ կերպով դրեցին: Եվ նախագահն իր ելույթի առաջին վայրկյանին ասաց, որ ես ինձ ձեր տեղը չեմ կարող դնել, դուք հայեր եք, դուք հայ դատի պաշտպաններ եք և ձեր դերակատարությունն ունեք, իսկ ես էլ իմ դերակատարությունն ունեմ»,- Մակրոնի խոսքը մեկնաբանելով` մեր զրուցակիցը նշեց, որ դա նշանակում է, որ մենք դեռ շարունակելու ենք զենք վաճառել Ադրբեջանին, իսկ նույն այդ զենքերը, ըստ Չոբոյանի, կարող են գործածվել նաև հայ զինվորներին սպանելու համար՝ Հայաստանի և Արցախի սահմանների վրա:
Խոսելով հայկական հարցերի առումով ֆրանսահայության առաջիկա անելիքների մասին՝ մեր զրուցակիցն ասաց.
«Կարծում եմ, որ հայ համայնքն անհրաժեշտ ռազմավարություն պետք է մշակի այս բոլորի համար, նույնիսկ հիշողության ռազմավարություն պետք է մշակի: Հայ համայնքը շատ լավ ձեռքբերումներ է ունեցել տարիների ընթացքում, բայց բոլորն անկապ ձևով են ընթացել: Եթե ռազմավարություն չմշակենք, լինի՝ Մինսկի խմբում Ֆրանսիայի դերակատարության, Ֆրանսիայի հետ տնտեսական հարաբերությունների հարցերում, լինի Արցախի հարցը լրջորեն արծարծելու կամ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հարցի, այս հարցերը Ֆրանսիայի հասարակության օրակարգի մաս դարձնելու ուղղությամբ, ապա այս բոլորը պատահականության հետևանքով կարող են, իհարկե, արդյունքների հասնել, բայց ոչ կանոնակարգված արդյունքների: Այսօր միայն ու միայն իսկական ու կանոնակարգված քաղաքականություն, ռազմավարություն մշակելու դեպքում կարող են մեր ունեցած արդյունքները բազմապատկվել»:
Հարցին` ապրիլի 24-ն իբրև հիշատակի օր Ֆրանսիայի օրացույցում ավելացնելն արդյո՞ք կազդի Ֆրանսիայի և Թուրքիայի հարաբերությունների վրա, Հիլդա Չոբոյանը պատասխանեց.
«Իմ կարծիքով` Ֆրանսիայի և Թուրքիայի հարաբերությունները չեն վատթարանա, որովհետև արդեն իսկ Մակրոնը հայտարարեց, որ այդ մասին խոսել է Թուրքիայի նախագահի հետ, և նախօրոք համաձայնեցված է: Նույնն անում էր նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը. ամեն անգամ հայության մասին հայտարարություն անելուց առաջ դիվանագետները Թուրքիայի հետ համաձայնության էին գալիս: Խնդիրն այն է, որ երբ Ֆրանսիան Թուրքիայի հետ տնտեսական լայն հարաբերությունների մեջ է գտնվում, ինքն իրեն թույլ չի տա մի համայնքի համար թիրախի տակ դնել իր տնտեսական, ռազմավարական և մյուս շահերը»:
18:30 03.08.2025
Եվրահանձնաժողովը հաստատել է Սլովակիայի և ԱՄՆ-ի միջև միջուկային էներգիայի վերաբերյալ համաձայնագիրըԵվրոպական հանձնաժողովը հաստատել է Սլովակիայի և ԱՄՆ-ի միջև միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ միջկառավարական համաձայնագրի նախագիծը, հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։ «Եվրոպական հանձնաժողովը դրական է գնահատել Սլովակիայի և Միացյալ Նահանգների կառավարությունների միջև միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի բովանդակությունը։ Ատոմային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ Եվրամիության անդամ չհանդիսացող երկրի հետ նման միջպետական համաձայնագրերը, ԵՄ ներքին […] ...
18:07 03.08.2025
Գեղարքունիքի մարզի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 04-ին ժամը 07.00-ից մինչև օգոստոսի 05-ին ժամը 07.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն և Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
17:51 03.08.2025
Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ քաղաքացիներն ու ջրային պարեկները Սևանա լճից դուրս են բերել 16-ամյա տղայինԱյսօր՝ օգոստոսի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում՝ Չկալովկա գյուղի մոտ՝ լճափին երեխա է կորել ու հնարավոր է, որ նա ջրահեղձ է եղել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել […] ...
17:45 03.08.2025
Իրանը պնդում է, որ Իսրայելի կողմից հարձակման սպառնալիքը դեռ կաԻսրայելի կողմից Իրանի վրա հարձակման սպառնալիքները դեռևս պահպանվում են, և չի կարելի համարել, որ հակամարտությունն ամբողջությամբ ավարտվել է: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության բանակի գլխավոր հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ամիր Խաթամին: «Մենք պետք է հարձակման նույնիսկ 1% հավանականությունը ընկալենք որպես 100% սպառնալիք։ Մենք չպետք է թերագնահատենք թշնամուն և մտածենք, որ բոլոր սպառնալիքները անցյալում են», – նրա […] ...
17:17 03.08.2025
Գազայում սովից մահացածների թիվը հասել է 175-իԳազայի հատվածում վերջին շրջանում սովից մահացել է առնվազն 175 մարդ, այդ թվում՝ 93 երեխա: Այս մասին հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր Telegram ալիքում: «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներում գրանցվել է մահվան 6 դեպք՝ սովի և թերսնման պատճառով», – հայտնել է նախարարությունը։ Սովից մահացածների ընդհանուր թիվը հասել է 175-ի, այդ թվում՝ 93 անչափահաս։ Առողջապահության […] ...
17:00 03.08.2025
«Ցրվենա Զվեզդայի» մասնակցությամբ հանդիպումը հետաձգվել էՍերբիայի Սուպերլիգայի երրորդ տուրի «Վոյվոդինա» – «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը հետաձգվել է։ Այս մասին հայտնում է առաջնության պաշտոնական կայքը։ Որոշումը կայացվել է «Ցրվենա Զվեզդայի»` Լեհաստանի չեմպիոն «Լեխի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպմանն ավելի լավ պատրաստվելու համար։ «Վոյվոդինա» – «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը պետք է կայանար օգոստոսի 2-ին։ Սերբիայի չեմպիոնը «Լեխի» դեմ առաջին հանդիպումը կանցկացնի […] ...