Հարություն Խաչատրյանը կոչ է անում պատկան մարմիններին արձագանքել Հովհաննես Գալստյանի հացադուլին, քանի որ ռեժիսորի վիճակը վատթարանում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Հարություն Խաչատրյանը կոչ է անում պատկան մարմիններին արձագանքել Հովհաննես Գալստյանի հացադուլին, քանի որ ռեժիսորի վիճակը վատթարանում է

17:19 11.02.2019

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը դիմել է ՀՀ մշակույթի նախարարությանը՝ կոչ անելով ընդառաջ գնալ արդեն 8 օր հացադուլ հայտարարած կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանին:

«Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի հայտարարած հացադուլն արդեն ուղղակիորեն սպառնում է նրա առողջությանն ու կյանքին: Իրավիճակի վատթարացումը կարող է անդառնալի հետևանքների հանգեցնել, մանավանդ որ կինոռեժիսորն այս քայլին դիմում է արդեն երկրորդ անգամ:

Դեռ առաջին անգամ հայտարարված հացադուլի առաջին իսկ օրը հանդիպել եմ Հովհաննես Գալստյանին, հորդորել՝ չդիմել նման ծայրահեղ միջոցների, դադարեցնել հացադուլը, փորձել երկխոսության, բանակցությունների միջոցով գտնել լուծումներ: Առաջարկել եմ նաև իրավական խորհրդատվություն:

Այդ օրերին ՀՀ մշակույթի նախարարությունում կայացած հանդիպումը հույս ներշնչեց, որ կինոռեժիսորի կողմից բարձրացված խնդիրը կքննարկվի, կգտնվեն լուծումներ, բայց, ցավոք, այն մնաց չլուծված:

Այսօր ստեղծված իրավիճակը դուրս է ողջամտության բոլոր սահմաններից: Չկա առավել թանկ բան, քան մարդու կյանքը: Չկան խնդիրներ, որոնք հնարավոր չէ լուծել: Չկան հարցեր, որոնք անհնար է կարգավորել երկխոսության միջոցով:

Այս օրերին ևս դիմել ենք Հովհաննես Գալստյանին՝ կյանքի համար սպառնալիք հանդիսացող հացադուլը դադարեցնելու խնդրանքով, մեզ հասու բոլոր միջոցներով խնդրի կարգավորմանն աջակցելու առաջարկով, բայց կինոռեժիսորն անդրդվելի է:

Նկատի առնելով ստեղծված իրավիճակը՝ մարդու կյանքի ու առողջության պահպանման անքննարկելի, անվիճելի գերակայությունը, դիմում եմ ՀՀ մշակույթի նախարարությանը, ՀՀ մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատարին, ՀՀ մշակույթի նախկին նախարար, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար տիկին Լիլիթ Մակունցին, կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին՝ անհապաղ ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի կինոռեժիսորը դադարեցնի հացադուլը, և որպեսզի քննարկվեն կինոռեժիսորի բարձրացրած հարցի կարգավորման հնարավոր բոլոր միջոցները երկխոսության միջոցով»,- ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ի նշան բողոքի` հացադուլ է հայտարարել կինոռեժիսոր, պրոդյուսեր Հովհաննես Գալստյանը: Պատճառն այն է, որ հայ-բուլղարա-գերմանական «Տատիկիս վարսերը» ֆիլմն արդեն տևական ժամանակ է՝ հաստատված ֆինանսավորումը չի ստանում Հայաստանի Կինոկենտրոնից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 02.08.2025

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

10:16 02.08.2025

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:55 02.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP