10:38 12.02.2019
Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի մասնակից քաղաքացիների համար Պետեկամուտների կոմիտեում գումարների վերահաշվարկի գործընթացը վերսկվել է: Խոսքը վերաբերում է 1974 թվականից հետո ծնված քաղաքացիներին, որոնց ամենամսյա պարտադիր կուտակային վճարներն առավելագույն աշխատավարձի չափով կազմում են 5 տոկոս, և կուտակվող կենսաթոշակային գումարի չափը 25 հազար դրամը չպետք է գերազանցի:
SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաշվապահ Էլզա Գինեցյանը պատմել է, որ աշխատանքի բերումով հաճախ է հարկ վճարողների սպասարկման վարչությունից ծանուցումներ ստանում: Օրեր առաջ ստացած ծանուցումը ոչ թե գործնական, այլ անձնական բնույթի է եղել, բովանդակությունն էլ`անսպասելի: Կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչից օգտվող հարկատուի վճարի չափը Պետեկամուտների կոմիտեում վերահաշվարկել են ու պարզել, որ պետությունը քաղաքացուն վերադարձնելու բան ունի՝ ավելի վճարած գումար:
Կուտակային կենսաթոշակային համակարգ ավելի գումար վճարողները հիմանականում այն աշխատակիցներն են, ովքեր 1-ից ավելի գործատուների մոտ գրանցված աշխատող են ու հարկերը վճարում են բոլոր աշխատավայրերից: Պարզվում է, որ կան աշխատողներ, որ հանրագումարում գերազանցել են առավելագույն աշխատավարձի համար սահմանված կուտակային կենսաթոշակի վճարման 5 տոկոսի շեմը:
«Եթե մարդն աշխատում է, մի քանի աղբյուրներից է ստանում եկամուտ, և այդ մի քանի աղբյուրներից ստացած եկամտի հանրագումարը գերազանցում է սահմանված առավելագույն չափը 500 հազարից, 5 տոկոսը գերազանցող չափը ենթակա է վերադարձման»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման թիվ 11 բաժնի պետ Անահիտ Առաքելյանը:
Անկախ նրանից, թե անձը քանի տեղ է աշխատում, եթե աշխատավարձը 500 հազար դրամի սահմանը չի անցնում, կուտակային վճարը չպետք է գերազանցի 25 հազար դրամը 1 ամսվա համար: Իսկ մեկ աշխատավայրի սոցվճարը չի գերազանցում 12 500 դրամը: Շիրակի մարզում 500 հազարից ավելի աշխատավարձ ստացողներ գրեթե չկան, եղածներին էլ արդեն հավելյալ վճարումների մասին ծանուցումներ ուղարկվել են: Նախորդ տարի նույնաբովանդակ ծանուցում կուտակայինի շահառուներից 869-ին է ուղարկվել, իսկ այս տարի հունվարին ծանուցվածները 51 -ն են: Նրանցից քչերն են հարկայինից ստացված նամակին արձագանքել:
Վերադարձման ենթակա գումարը միայն կուտակային սոցվճարներին չէ, որ վերաբերում է: Հաջորդն առնչվում է զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 1000 դրամների վճարմանը: Նույն կերպ ՝ պետությունը վերադարձնում է մեկ անձից ու մեկից ավելի աշխատավայրերից գանձված 1000-ական դրամները ՝ թողնելով միայն մեկ աշխատավայրից հարկվողը:
Հարկատուներին հնարավորություն է տրվում գումարները ստանալ և՛ առձեռն, և՛ փոխանցել իրենց կուտակայինի հաշվին: Նշենք նաև, որ հավելյալ վճարումները ենթակա են վերադարձման նաև այն քաղաքացիների համար, ովքեր կրճատվել են աշխատանքից:
12:25 04.08.2025
Անցած երեք օրում գրանցվել է 36 ավտովթար 4 մարդ զոհվել է, 64-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԲացահայտվել է 235 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 33 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 29 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 28 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 19 դեպք՝ հոգեկան ներգործության, 13 դեպք՝ խարդախության, 12 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 11 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 9-ական […] ...
12:15 04.08.2025
Ուկրաինան պատրաստվում է Էրդողանի այցինՈւկրաինան պատրաստվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցին։ Այցի հիմնական թեման կարող է լինել երկրների միջև ազատ առևտրի համաձայնագրի վավերացումը։ Այս մասին РБК-Ուկրաինային տված հարցազրույցում ասել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Նարիման Ջելալը։ Նրա խոսքով՝ ուկրաինական կողմն այժմ ակտիվորեն աշխատում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ուկրաինա այցը կազմակերպելու ուղղությամբ։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին անձնական հրավեր […] ...
12:07 04.08.2025
Գազայի հատվածում սովից մահացածների թիվն ամեն օր ավելանում էԳազայի հատվածի շրջափակման ընթացքում թերսնման պատճառով մահացած մարդկանց ընդհանուր թիվը հասել է 180-ի, այդ թվում՝ 93 երեխա, երկուշաբթի օրը հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայի հատվածի հիվանդանոցներում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է սովից և թերսնումից մահվան 5 դեպք։ Սովից մահացածների ընդհանուր թիվը հասել է 180-ի», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։ Գազայի հատվածի […] ...
11:51 04.08.2025
Բռնակոթ գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 245 բույս․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բռնակոթ գյուղի 42-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում և զբաղվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հուլիսի 29-ին բռնակոթցու հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 245 բույս։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...
11:40 04.08.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 5-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Տարոնցու, Արմեն Խոստիկյան, Հայկ Հովսեփյան, Նորագավիթ 1-ին փողոցների, Արշակունյաց պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...