13:10 12.02.2019
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր քննել է Գյումրիում դեկտեմբերի 2-ին ռուս զինծառայողի ծեծի հետևանքով մահացած Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի փաստաբանների բողոքը:
Հիշեցնենք, փաստաբաններ Արթուր Սաքունցը և Արայիկ Զալյանը նախաքննական մարմնին 2018թ. դեկտեմբերին միջնորդություն էին ներկայացրել ռուս զինծառայողին ՀՀ ՔԿՀ տեղափոխելու մասին, որը քննչական մարմինը մերժել էր: Մերժման որոշումը փաստաբանները դատարանում բողոքարկել են:
Այսօր մինչդատավարական վարույթի քննության առաջին նիստն էր, որին քննչական մարմնի ներկայացուցիչը ներկա չէր: Նա համապատասխան գրություն էր ուղարկել: Նախաքննական կառույցը նաև բողոքի նյութերը դատարանին չէր փոխանցել, իսկ առանց համապատասխան նյութերի դատարանը չի կարող բողոքը քննել:
«Մենք պնդում ենք, որ այդ նյութերն անպայման ներկայացնեն դատարան: Դրանք այն փաստաթղթերն են, որոնց հիման վրա դատարանը որոշում է կայացնելու, թե մեր բողոքը իրավաչա՞փ է, թե՞ ոչ»,- SHANTNEWS.am-ի հարցին ի պատասխան` ասել է Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Արայիկ Զալյանը:
Նշենք, որ նախաքննական մարմինը ռուս զինծառայողին ՀՀ ՔԿՀ տեղափոխելու միջնորդությունը, որպես մերժման հիմնավորում, ներկայացրել էր այն, որ խախտվում է ՌԴ օրենսդրությունը: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչն այս պնդումը անհիմն է համարում:
«Իրենց որոշումներում վկայակոչված է այդ մի նախադասությունը, որ խախտվում է ՌԴ օրենսդրությունը: Դա մեզ համար անհիմն պատճառաբանություն է: Նույնիսկ վկայակոչված չէ, թե ինչ օրենսդրություն է խախտվում: Ցանկացած հարցի մերժման նման հիմնավորում յուրաքանչյուրս կարող ենք տալ: Մենք ունենք փաստ, որ տվյալ անձը գտնվում է ՌԴ ռազմաբազայում, որը տեղակայված է Հայաստանում, ունենք փաստ, որ նրա նկատմամբ խափանման միջոց կիրառելու որոշումը կայացրել է ՀՀ ընդհանուր իրավասության դատարանը, ունենք փաստ, որ հանցագործությունը տեղի է ունեցել Հայաստանում`Գյումրիում»,- ասել է Արայիկ Զալյանը
Դատարանն այսօր արձանագրել է, որ մինչդատավարական վարույթի քննությունը դռնփակ անցկացնելու հիմքեր չկան և դատական նիստը հետաձգել է մինչև մարտի 15-ը: Այս ժամկետում դատարանն ակնկալում է քննչական մարմնից բողոքին վերաբերող նյութերը ստանալ:
11:30 02.08.2025
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարարՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...