Աշոցքի համայնքապետի արտահերթ ընտրություններին մասնակցում է 7 թեկնածու – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

Աշոցքի համայնքապետի արտահերթ ընտրություններին մասնակցում է 7 թեկնածու

23:49 12.02.2019

Աշոցք խոշորացված համայնքում փետրվարի 17- ին կանցկացվեն համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ: Առաջադրված  թեկնածուները 7-ն են: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը:

Հիշեցնենք, որ Աշոցքի համայնքապետ Արթուր Ալոյանը հրաժարական էր տվել 2018-թվականի նոյեմբերի 1-ին: Հրաժարական տված համայնքապետը ևս թեկնածու է: Իսկ վերջինս SHANTNEWS.am-ի թղթակցին հայտնել էր, թե ինչու էր հրաժարական տվել.

«Հեղափոխությունից հետո հանրապետության վարչապետը կոչ արեց ու հորդորեց, որ նախկին կառավարության ժամանակ աշխատած համայնքների ղեկավարները հրաժարական տան, ես էլ, լսելով վարչապետի հորդորը, հրաժարական եմ տվել»,-  պարզաբանել էր Արթուր Ալոյանը։

Խոշորացված 11 համայնքի ղեկավարի 7 թեկնածուներից 4-ն այսօր «Երկխոսության մեդիա կենտրոն»-ում  խոսել են իրենց առաջադրումների, նախընտրական ծրագրերի մասին ու ներկայացրել համայնքի զարգացման իրենց ունեցած հեռանկարները: Թեկնածուները համակարծիք են նրանում, որ Աշոցք խոշոացված համայքն իր 11 գյուղերով զարգացման լուրջ ռեսուրսներն ունի, որոնք միայն նպատակային  օգտագործել  է պետք: Նշենք, որ թեկնածուներից 4-ը կուսակցականներ են, ներկայացնում են ՀՀԿ, ՀՅԴ և ՔՊ կուսակցությունները, բայց ինքնառաջադրված թեկնածուներ են և SHANTNEWS.am–ի թղթակցի հարցին պատասխանել են, որ կուսակցություններն իրենց չեն աջակցում:

«Ես ՔՊ կուսակցությունից եմ, բայց կուսակցությունը չի աջակցում ինձ, պետք է լինեն արդար, թափանցիկ ընտրություններ»,–ասել է համայնքապետի թեկնածուներից Գուրգեն Գալստյանը:

«Ես էլ ՔՊ կուսակցությունից եմ ու ողջունում եմ կուսակցության դիրքորոշումը , այսինք՝ն մենք բոլորս ինքնառաջադրված ենք և չկա կուսակցության կողմից առաջադրում, սա կարևորը է»,- ասել է համայնքապետի թեկնածու Կարեն Մանուկյանը:

ՀՅԴ անդամ Սուրեն Սարգսյանը, սակայն, համակարծիք չէ առաջադրված մյուս թեկնածուների հետ, որ կուսակցությունները չեն աջակցում իրենց կուսակցության ներկայացուցիչներին:
«Ես էլ  եմ ինքնառաջադրված, բայց կարծում եմ, որ կուսակցություններն ընկերական աջակցություն կունենան, գոնե գրասենյակ կտան»,–ասել է համայնքապետի թեկնածու Սուրեն Սարգսյանը:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անցած երեք օրում գրանցվել է 36 ավտովթար  4 մարդ զոհվել է, 64-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

12:25 04.08.2025

Անցած երեք օրում գրանցվել է 36 ավտովթար  4 մարդ զոհվել է, 64-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Բացահայտվել է 235 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 33 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 29 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 28 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 19 դեպք՝ հոգեկան ներգործության, 13 դեպք՝ խարդախության, 12 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 11 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 9-ական […] ...

Ուկրաինան պատրաստվում է Էրդողանի այցին

12:15 04.08.2025

Ուկրաինան պատրաստվում է Էրդողանի այցին

Ուկրաինան պատրաստվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցին։ Այցի հիմնական թեման կարող է լինել երկրների միջև ազատ առևտրի համաձայնագրի վավերացումը։ Այս մասին РБК-Ուկրաինային տված հարցազրույցում ասել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Նարիման Ջելալը։ Նրա խոսքով՝ ուկրաինական կողմն այժմ ակտիվորեն աշխատում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ուկրաինա այցը կազմակերպելու ուղղությամբ։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին անձնական հրավեր […] ...

Գազայի հատվածում սովից մահացածների թիվն ամեն օր ավելանում է

12:07 04.08.2025

Գազայի հատվածում սովից մահացածների թիվն ամեն օր ավելանում է

Գազայի հատվածի շրջափակման ընթացքում թերսնման պատճառով մահացած մարդկանց ընդհանուր թիվը հասել է 180-ի, այդ թվում՝ 93 երեխա, երկուշաբթի օրը հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայի հատվածի հիվանդանոցներում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է սովից և թերսնումից մահվան 5 դեպք։ Սովից մահացածների ընդհանուր թիվը հասել է 180-ի», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։ Գազայի հատվածի […] ...

SHANTNEWS

12:00 04.08.2025

SHANTNEWS

Բռնակոթ գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 245 բույս․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումը

11:51 04.08.2025

Բռնակոթ գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 245 բույս․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բռնակոթ գյուղի 42-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում և զբաղվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հուլիսի 29-ին բռնակոթցու հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 245 բույս։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

11:40 04.08.2025

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 5-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Տարոնցու, Արմեն Խոստիկյան, Հայկ Հովսեփյան, Նորագավիթ 1-ին փողոցների, Արշակունյաց պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

BACK_TO_TOP